ԼՂ-ի հարցում ուժային սցենարի շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումների անհամաձայնությունը չի խանգարում սերտ համագործակցությանը. Պեսկով
Թուրքիայի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային սցենարի հարցում չի համընկնում Ռուսաստանի դիրքորոշման հետ։
Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դիրքորոշումների չհամընկնելը չի խանգարում Մոսկվայի ու Անկարայի սերտ համագործակցությանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին հավանություն տալու հետևողական դիրքորոշում է զբաղեցրել։
«Այս հարցում մենք լրջորեն համակարծիք չէինք և համակարծիք չենք մեր թուրք գործընկերների հետ։ Բայց սա մեզ չի խանգարում շարունակել սերտ համագործակցությունը բոլոր մակարդակներով, այդ թվում՝ ամենաբարձր», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |