/ Իրադարձային / «Ռուսաստանն ասես մեծ արջի քուն մտած լինի, սակայն կուտակում է կատաղությունը». քաղաքագետը՝ Հայաստանում...

«Ռուսաստանն ասես մեծ արջի քուն մտած լինի, սակայն կուտակում է կատաղությունը». քաղաքագետը՝ Հայաստանում խոցված Մի-24 ուղղաթիռի ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին



Լրահոս

Թուրք ազգայնականների առաջնորդը հավաստիացրել է Էրդողանի հետ դաշինքին իր հավատարմության մասին
25.11.2020 | 1:02   ***
Թուրք ազգայնականների առաջնորդը հավաստիացրել է Էրդողանի հետ դաշինքին իր...
Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը չի մերժի դաշնակիցներին և մարտահրավեր կնետի հակառակորդին
25.11.2020 | 0:42   ***
Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը չի մերժի դաշնակիցներին և մարտահ...
ArmnewsOnline TV Youtube chanel
1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ
25.11.2020 | 0:39   ***
1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ
Հնդկաստանն արգելափակել է եւս 43 չինական հավելված
25.11.2020 | 0:26   ***
Հնդկաստանն արգելափակել է եւս 43 չինական հավելված
Աֆղանստանում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել․ կա առնվազն 17 զոհ
25.11.2020 | 0:15   ***
Աֆղանստանում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել․ կա առնվազն 17 զոհ
Չեխիայի վարչապետը մտադիր է ապահովել մինչեւ Սուրբ Ծնունդը բոլոր քաղաքացիների համար կորոնավիրուսի անվճար թեստավորումը
24.11.2020 | 23:52   ***
Չեխիայի վարչապետը մտադիր է ապահովել մինչեւ Սուրբ Ծնունդը բոլոր քաղաքաց...
Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի գործով նոր մեղադրյալներ են հայտնվել
24.11.2020 | 23:44   ***
Թուրքիայում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի գործով նոր մեղադրյալներ են ...
Թուրքական զորախմբի գործառույթների մասին. մանրամասնում է Արտյոմ Երկանյանը
24.11.2020 | 23:16   ***
Թուրքական զորախմբի գործառույթների մասին. մանրամասնում է Արտյոմ Երկանյա...
Նիկոլ Փաշինյանը շատ քիչ առնչություն ունի հեղափոխության հետ. Տիգրան Քոչարյան
24.11.2020 | 22:56   ***
Նիկոլ Փաշինյանը շատ քիչ առնչություն ունի հեղափոխության հետ. Տիգրան Քոչ...
Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմբերի 25-ի երեկոյան
24.11.2020 | 22:47   ***
Ֆրանսիայի Սենատում Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները կսկսվեն նոյեմ...
ԵՄ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբար Աֆեյանի Moderna-ի հետ
24.11.2020 | 22:28   ***
ԵՄ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու գործարք է կնքել Նուբ...
Նավի խուզարկության հետ կապված Թուրքիայի բողոքը Գերմանիան չարդարացված է համարում
24.11.2020 | 22:21   ***
Նավի խուզարկության հետ կապված Թուրքիայի բողոքը Գերմանիան չարդարացված է...
Արա Այվազյանը և Սթիվեն Բիգանը կարևորել են հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը
24.11.2020 | 21:41   ***
Արա Այվազյանը և Սթիվեն Բիգանը կարևորել են հայ-ամերիկյան սերտ համագործա...
Բրիտանիայի կառավարությունն ընկերություններին նախազգուշացնում է Չինաստանի հետ համագործակցության ռիսկերի մասին
24.11.2020 | 21:39   ***
Բրիտանիայի կառավարությունն ընկերություններին նախազգուշացնում է Չինաստա...
Հունաստանը եւ ԱՄԷ-ն համաձայնության են եկել փոխադարձ պաշտպանության վերաբերյալ պայմանագրի շուրջ
24.11.2020 | 21:25   ***
Հունաստանը եւ ԱՄԷ-ն համաձայնության են եկել փոխադարձ պաշտպանության վերա...
Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
24.11.2020 | 21:04   ***
Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը
Դուք արիացու հային չեք կարող ընկճել
24.11.2020 | 21:00   ***
Դուք արիացու հային չեք կարող ընկճել
Եվրոպայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերբեռնման» հույս ունեն
24.11.2020 | 20:50   ***
Եվրոպայում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերբեռնման» հույս ունեն
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է
24.11.2020 | 20:47   ***
Թուրքական լիրան կրկին արժեզրկվում է
Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելով դրամաշնորհային ծրագրի
24.11.2020 | 20:41   ***
Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելո...
Հայկական կողմի գերիների նկատմամբ դաժանությունների և խոշտանգումների պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են:
24.11.2020 | 20:31   ***
Հայկական կողմի գերիների նկատմամբ դաժանությունների և խոշտանգումների պատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
24.11.2020 | 20:12   ***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Շիրակի մարզում ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն ըստ ժամանակացույցի
24.11.2020 | 20:06   ***
Շիրակի մարզում ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն ըստ ժամանակացու...
Կլոպ․ Չեմ հասկանում 60 հազար տեղ ունեցող ստադիոն 2 հազար երկրպագուի թողնելու իմաստը
24.11.2020 | 19:53   ***
Կլոպ․ Չեմ հասկանում 60 հազար տեղ ունեցող ստադիոն 2 հազար երկրպագուի թո...
Կոլպինոյում 6 երեխաների պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է իրավապահներին
24.11.2020 | 19:45   ***
Կոլպինոյում 6 երեխաների պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է իրավապահներ...
ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն նախատեսում է կատարել միջտարածաշրջանային առաքելություններ
24.11.2020 | 19:36   ***
ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն նախատեսում է կատարել միջտարածաշրջանային առաքելություններ
ՆԱՏՕ-ում կարծում են, որ Բայդենը եվրոպացիներից կակնկալի պաշտպանական ծախսերի մեծացում
24.11.2020 | 19:13   ***
ՆԱՏՕ-ում կարծում են, որ Բայդենը եվրոպացիներից կակնկալի պաշտպանական ծախ...
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքօմոններ վերաբնակեցնել
24.11.2020 | 19:10   ***
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թ...
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ
24.11.2020 | 19:01   ***
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ա...
Նեթանյահուին եւ Աբու Դաբիի թագաժառանգին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել
24.11.2020 | 18:55   ***
Նեթանյահուին եւ Աբու Դաբիի թագաժառանգին Խաղաղության Նոբելյան մրցանակի ...
Բոլորը

Ռուսաստանաբնակ քաղաքագետ Միխայիլ Միրզոյանը Реалист լրատվական գործակալության հետ զրույցում մեկնաբանել է նոյեմբերի իննին Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքին՝ նշելով, որ «դա հետխորհրդային ժամանակաշրջանում Ռուսաստանի և հիմա արդեն Թուրքիայի նահանգ դարձած Ադրբեջանի միջև փոխհարաբերություններում շատ ամոթալի մի պատահար է»:

«Անկախություն ստանալով՝ նրանք ընթացել են Ռուսաստանի հետ թաքնված, բայց և ցուցադրական առճակատման ճանապարհով: Որևէ դեպքում չպետք է մոռանալ 1990-ականների կեսերին հետագայում Չեչնիա ուղարկելու նպատակով զինյալների համար որպես ռազմակայան օգտագործվող Ադրբեջանի դերի մասին: Ահաբեկիչների հետ կապվածությունը դեռևս այդ ժամանակվանից է նրանց մոտ ձևավորվել. նրանք երբևէ վատ չեն զգացել գլուխ կտրողների հետ սեղմ կապեր հաստատելուց»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Ռուսաստանում հրաշալի հիշում են նաև Գաբալայի ռադիոլոտեղորոշիչ կայանի պատմությունը, երբ արդիականացումից և դրանում զգալի միջոցներ ներդնելուց հետո Ադրբեջանը Ռուսաստանի հետ չշարունակեց պայմանագրային հարաբերությունները. չի կարելի մոռանալ նաև Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղի մասին, որ որը հանգեցրել է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման և տնտեսական կորուստների: 

Միրզոյանի խոսքով՝ դժվար չէ հիշել նաև նրանց վարքը երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ընդունելության ժամանակ, երբ թարգմանիչը, իբր, սխալմամբ ԱԳ նախարարի անունին իր հնչողությամբ նման վիրավորական բառ էր օգտագործել: Պատմության մեջ Ռուսաստանին ուղղված նման շատ այլ «խայթոցներ» կարելի է հիշել: 

«Հերիք է միայն պատահարի մասին հասարակ ադրբեջանցիների մեկնաբանությունները կարդալ՝ ևս մեկ անգամ համոզվելու նրանում, որ երկու երկրի միջև եղբայրական հարաբերությունների մասին բարձր հայտարարությունները միայն «հռչակագրային» բնույթ ունեն: Ռուսաստանը կարծես երկար տարիներ շարունակ մեծ արջի քուն մտած լինի: Վստահ եմ, որ այժմ չարությունը կուտակելու գործընթաց է տեղի ունենում: Արջը կարթնանա և այդ ժամանակ, ինչպես արտգործնախարարությունից են հայտնել, նրանց պատասխանը կործանիչ կլինի»,- ասվում է վերլուծության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, որ Պեսկովը մեկնաբանել է Բաքվի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վայրկենական արձագանքը և անկողմնակալ հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել Բաքվի ներողությունը

«Սա իսկապես աղետ է, ողբերգություն։ Զոհվել են մեր երկու զինծառայողները։ Այս դեպքում ակնհայտ է, որ ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքն ու անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու Ադրբեջանի պատրաստակամությունը թույլ են տվել ընդունել այս ներողությունները»,- ասել է Պեսկովը RT Россия յութուբյան ալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է:

«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0