/ Իրադարձային / Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշ...

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի շնորհակալական ուղերձը դիվանագիտական ծառայության աշխատակիցներին



Լրահոս

Պատերազմող երկրում ռազմական գիտելիքին տիրապետելն անհրաժեշտություն է
2.12.2020 | 13:44   ***
Պատերազմող երկրում ռազմական գիտելիքին տիրապետելն անհրաժեշտություն է
Փաշինյանը մասնակցում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպմանը. ուղիղ
2.12.2020 | 13:44   ***
Փաշինյանը մասնակցում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպմանը. ու...
ArmnewsOnline TV Youtube chanel
ՌԴ-ն զորքը մտցրել է աշխարհի ամենադժվար լուծելի էթնիկ հակամարտություններից մեկի կենտրոն. The New York Times
2.12.2020 | 13:32   ***
ՌԴ-ն զորքը մտցրել է աշխարհի ամենադժվար լուծելի էթնիկ հակամարտություննե...
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմը պահանջել է ավելի քան 69 մլն դրամի փոխհատուցում
2.12.2020 | 13:19   ***
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմը պահանջել է ավելի քան 69 մլն դրամի...
Չինական զոնդը հաջողությամբ վայրէջք է կատարել լուսնի վրա․ այն Երկիր կուղարկի 2 կգ բնահող
2.12.2020 | 13:15   ***
Չինական զոնդը հաջողությամբ վայրէջք է կատարել լուսնի վրա․ այն Երկիր կու...
«Կբաժանենք 15-20 տղայի միջև». Լապշինը վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը` գումարը վիրավոր հայ զինվորներին փոխանցելու համար
2.12.2020 | 13:09   ***
«Կբաժանենք 15-20 տղայի միջև». Լապշինը վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճ...
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը
2.12.2020 | 13:06   ***
Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման...
Մոտ 70 բնակիչ բժշկական օգնություն են խնդրել Ստեփանակերտում գտնվող ՌԴ ՊՆ բժշկական հատուկ ստորաբաժանման մասնագետներից
2.12.2020 | 13:03   ***
Մոտ 70 բնակիչ բժշկական օգնություն են խնդրել Ստեփանակերտում գտնվող ՌԴ Պ...
«Իրանցի գիտնականի սպանությունը հանցավոր ակտ է. կան մարդիկ, որոնք չեն ցանկանում վերականգնել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը». Բորել
2.12.2020 | 12:54   ***
«Իրանցի գիտնականի սպանությունը հանցավոր ակտ է. կան մարդիկ, որոնք չեն ց...
Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են բարձր տեխնոլոգիաների պարկ ստեղծել ԼՂ-ում
2.12.2020 | 12:49   ***
Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են բարձր տեխնոլոգիաների պարկ ստեղծել ԼՂ-ո...
Ալեքսեյ Սանդիկովն ընտրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2.12.2020 | 12:38   ***
Ալեքսեյ Սանդիկովն ընտրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ...
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
2.12.2020 | 12:32   ***
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը
2.12.2020 | 12:19   ***
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրա...
Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Հադրութի շրջանում
2.12.2020 | 12:12   ***
Փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում ...
Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը․ Արյան բանկ
2.12.2020 | 11:59   ***
Ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ ունեն Ձեր արյան կարիքը․ Ար...
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ
2.12.2020 | 11:53   ***
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսում...
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունից 2 զինծառայող է զոհվել
2.12.2020 | 11:49   ***
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունից 2 զինծառայող է զոհվել
Ուկրաինան մտադիր է Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել
2.12.2020 | 11:43   ***
Ուկրաինան մտադիր է Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել
Ադրբեջանական բանակն արցախյան 2-րդ պատերազմում կարող է 9-12 000 զոհ տված լինել. Haqqin
2.12.2020 | 11:37   ***
Ադրբեջանական բանակն արցախյան 2-րդ պատերազմում կարող է 9-12 000 զոհ տվա...
Երևան-Սևան մայրուղում մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին․ 44-ամյա վարորդը մահացել է
2.12.2020 | 11:30   ***
Երևան-Սևան մայրուղում մեքենան բախվել է երկաթյա արգելապատնեշին․ 44-ամյա...
Կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1264 նոր դեպք
2.12.2020 | 11:21   ***
Կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո...
ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է ԼՂ-ին տրամադրի հումանիտար օգնություն
2.12.2020 | 11:15   ***
ԱՄՆ Սենատում կարծում են, որ Վաշինգտոնը պետք է ԼՂ-ին տրամադրի հումանիտա...
Քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 50 մասնակցի նկատմամբ, 18-ի դեմ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ԱԱԾ
2.12.2020 | 11:09   ***
Քրեական հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 50 մասնա...
Լավրովի կարծիքով, պետք է Արցախում անհետ կորածների հստակ ցուցակներ կազմել
2.12.2020 | 10:51   ***
Լավրովի կարծիքով, պետք է Արցախում անհետ կորածների հստակ ցուցակներ կազմ...
Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy
2.12.2020 | 10:38   ***
Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողա...
Ֆրանսիացի մեծահարուստն իր ժառանգությունը թողել է Էրմիտաժի կատուներին
2.12.2020 | 10:33   ***
Ֆրանսիացի մեծահարուստն իր ժառանգությունը թողել է Էրմիտաժի կատուներին
Խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
2.12.2020 | 10:30   ***
Խաղաղապահները Ստեփանակերտում ականազերծել են դպրոցի տարածքը
Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը
2.12.2020 | 10:25   ***
Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը
Հայաստանում բենզինը թանկացել է
2.12.2020 | 10:15   ***
Հայաստանում բենզինը թանկացել է
Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը
2.12.2020 | 10:06   ***
Տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են ներկայացնել անհրաժեշտ փա...
Բոլորը

Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության սիրելի աշխատակիցներ,

Մեր Հայրենիքը ծանրագույն փորձության շրջան է ապրում՝ հերոսական պայքար մղելով ոչ միայն արցախահայության կյանքի իրավունքի, այլև, առանց չափազանցության՝ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի համար: Այդ պայքարը լի է Արցախի պաշտպանության բանակի, կամավորականների և աշխարհազորայինների անօրինակ հերոսության, ինքնազոհության և Հայրենիքին անվերապահ նվիրվածության բազմաթիվ դրվագներով: Խորին երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մեր ազատությունը, ինչպես նաև գլուխ եմ խոնարհում նահատակված հայ մարտիկների լուսավոր հիշատակի առջև: Այս անհավասար պայքարում իրենց կյանքը զոհածների հիշատակը ընդմիշտ կպահենք մեր սրտերում:

Միևնույն ժամանակ, չեմ կարող չնշել տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական պարտքը կատարած մարդկանց աշխատանքը: Մասնավորապես՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ՝ Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև կամավորներ՝ այս դաժան պայմաններում անմնացորդ նվիրվելու մեր աշխատանքներին՝ ուղղված միջազգային հանրությանը մեր արդար պայքարի մասին իրազեկելուն, հակահայկական քարոզչությանը դիմակայելուն, Արցախի ժողովրդին միջազգային հանրության աջակցությունը մոբիլիզացնելուն:

Մեր աշխատակիցները պայքարել են ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ նաև՝ ռազմի դաշտում: Ի մեծ ափսոսանք մեր, առաջնագծում զոհվել է Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը, ով թշնամու ագրեսիայի հենց առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է պատերազմին: Արցախի համար այդ ծանր պահին իրեն ամբողջությամբ Հայրենիքին ծառայելուն է նվիրել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Արսեն Պարսամյանը, և նրա սիրտը չդիմացավ: Օրհնյալ լինի նրանց հիշատակը: Մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել պետական արարողակարգի ծառայության աշխատակից Սամվել Սարյանը. նրան մաղթում ենք շուտափույթ ապաքինում և վերադարձ դիվանագիտական ծառայության շարքեր։

Մեր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի օրերին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստել և տարածել է տասնյակ հայտարարություններ ու մեկնաբանություններ, որոնցում հանգամանորեն ներկայացված էին Արցախի Հանրապետության դիրքորոշումը զինված ագրեսիայի վերաբերյալ և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: Հայտարարությունների մեծ մասը՝ որպես պաշտոնական փաստաթղթեր տարածվել են այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը և այլն:

Արցախի տեղեկատվական շտաբի հետ համատեղ մեր աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է իրականացվել՝ տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով Արցախ ժամանած օտարերկրյա լրագրողներին աջակցելու ուղղությամբ: Օտարերկրյա և հայկական ԶԼՄ-ներին հարյուրավոր հարցազրույցներ են տրվել: Բացի իր հիմնական գործառույթներից Արտաքին գործերի նախարարությունն աջակցում էր նաև այլ կառույցների, մասնավորապես՝ օգնում էր հանրապետության Ազգային ժողովին պահպանել միջազգային կապերը, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ զեկույցները տարածելու միջազգային կազմակերպություններում, Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովին և այլ պետական ինստիտուտների:

Ողջ աշխարհի հայկական կառույցների և Սփյուռքի առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա մեր բարի և հավատարիմ բարեկամների աջակցությամբ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությանը հաջողվել է հասնել մի քանի տասնյակ երկրների օրենսդիր մարմինների և քաղաքների քաղաքային խորհուրդների կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան դատապարտող, Արցախի Հանրապետության անկախությանը և նրա բնակիչների անկապտելի իրավունքներին սատարող բանաձևերի ընդունմանը:

Եվս մեկ անգամ ուզում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել մեր արհեստավարժ թիմին, որը պատերազմի ծանրագույն պայմաններում բառացիորեն շուրջօրյա ռեժիմով կատարել է իր քաղաքացիական և ծառայողական պարտքը՝ անելով հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախի ձայնը լսելի լինի միջազգային ասպարեզում: Անկասկած, մեր աշխատանքում անգնահատելի օգնություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները, հայկական Սփյուռքը, ինչպես նաև Արցախի օտարերկրացի բարեկամները:

Համոզված եմ, որ նոր և բարդ պայմաններում Արցախի դիվանագիտական ծառայությունը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ միջազգային ասպարեզում մեր ժողովրդի կենսական շահերը պաշտպանելու և առաջ մղելու, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և միջազգային ճանաչման համար պայքարելու նպատակով:

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0