Կռվարար Թուրքիայի ղարաբաղյան թռիչքը. Financial Times
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունն ապահովել է Թուրքիայի կարգավիճակը որպես ուժ, որի հետ պետք է հաշվի նստել Կովկասի տարածաշրջանում, չնայած, որ Մոսկվան երկար ժամանակ դիտում էր այդ տարածաշրջանը որպես իր աշխարհաքաղաքական հենակետ: Այս մասին ասված է Financial Times-ի հոդվածում:
Նախկինում Ադրբեջանը Ռուսաստանը դիտարկում էր որպես իր ամենակարևոր գործընկեր, բայց Բաքվին Թուրքիայի աջակցությանը ստիպեց նրան վերանայել իր նախընտրությունները, նշում է հեղինակավոր պարբերականը:
Աղբյուրը մեջբերում է Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովի խոսքերը.«Աշխարհաքաղաքական հետևանքներն աղետալի են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար»:
Նրա խոսքերով` «արտաքին քաղաքական խաբուսիկ հաղթանակի բարակ շղարշի տակ, մասնավորապես ՝ հաջող միջնորդության և խաղաղապահներ տարածաշրջան բերելու առումով, դաժան իրողությունն այն է, որ Մոսկվայի ազդեցությունը Անդրկովկասում կտրուկ անկում է ապրել, մինչդեռ հաջողակ և կռվարար Թուրքիայի հեղինակությունը, ընդհակառակը, աներևակայելիորեն աճել է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |