/ Իրադարձային / Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը

Վարչապետի մոտ քննարկվել են արցախցիների խնդիրների լուծման աշխատանքներն ու առաջիկա քայլերը



Լրահոս

Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան
28.02.2021 | 1:01   ***
Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ ...
Հրդեհ բնակարանում. կա տուժած
28.02.2021 | 0:27   ***
Հրդեհ բնակարանում. կա տուժած
ArmnewsOnline TV Youtube chanel
 Ստրասբուրգում հասարակական տրանսպորտը անվճար կդարձնեն երեխաների համար
28.02.2021 | 0:20   ***
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտը անվճար կդարձնեն երեխաների համար
Մեծ Բրիտանիայում հազարավոր բնակիչների են տարհանել Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբի պատճառով
28.02.2021 | 0:14   ***
Մեծ Բրիտանիայում հազարավոր բնակիչների են տարհանել Երկրորդ աշխարհամարտի...
Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրում քաղաքացիներին
28.02.2021 | 0:01   ***
Փաշինյանը մարտի 1-ին հանրահավաք է հրավիրում քաղաքացիներին
Լիբանանի Մարոնիտ եկեղեցու պատրիարքը տարածաշրջանային հակամարտություններում չեզոքություն պահպանելու կոչ է արել
27.02.2021 | 23:54   ***
Լիբանանի Մարոնիտ եկեղեցու պատրիարքը տարածաշրջանային հակամարտություններ...
Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հայկական զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցը
27.02.2021 | 23:48   ***
Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հ...
1 արծաթ, 3 բրոնզ. Ստրանջայի մրցաշարի արդյունքները
27.02.2021 | 23:35   ***
1 արծաթ, 3 բրոնզ. Ստրանջայի մրցաշարի արդյունքները
Ռուս բժիշկը նշել է զարկերակային ճնշումը չափելու միջոց՝ առանց տոնոմետրի
27.02.2021 | 23:08   ***
Ռուս բժիշկը նշել է զարկերակային ճնշումը չափելու միջոց՝ առանց տոնոմետրի
ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան փորձարկել է «Ոսկե հորդա» բարձր ճշգրտության զենքի համակարգը
27.02.2021 | 22:54   ***
ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան փորձարկել է «Ոսկե հորդա» բարձր ճշգրտ...
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել ԼՂ-ում. «Ամերիկայի ձայնը»
27.02.2021 | 22:45   ***
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակ...
Մբապեի դուբլը ՊՍԺ-ին օգնեց հաղթել խոշոր հաշվով
27.02.2021 | 22:38   ***
Մբապեի դուբլը ՊՍԺ-ին օգնեց հաղթել խոշոր հաշվով
Reuters. Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի նոր շտամերի դեմ
27.02.2021 | 22:32   ***
Reuters. Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդ...
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել ՃՈ վաշտի ու դասակի հրամանատարները, ԶԻԼ-ն էլ հայտնաբերվել է վթարի վայրից բավականին հեռու՝ կողաշրջված վիճակում.
27.02.2021 | 22:23   ***
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը...
Netflix-ում կթողարկվի «Տերմինատորի» մոտիվներով անիմե սերիալ
27.02.2021 | 22:10   ***
Netflix-ում կթողարկվի «Տերմինատորի» մոտիվներով անիմե սերիալ
ՀՀ Պն-ն հայտարարություն է տարածել
27.02.2021 | 21:48   ***
ՀՀ Պն-ն հայտարարություն է տարածել
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները ևս մեկ վրան են բացել
27.02.2021 | 21:42   ***
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարները ևս մեկ վրան են բացել
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-745, 2 Infiniti, Mazda, Mercedes, Nissan, բեռնատար Mercedes և ԳԱԶ մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
27.02.2021 | 21:29   ***
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-745, 2 Infiniti, M...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
27.02.2021 | 21:23   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Անգլիայում հազարավոր մարդկանց են տարհանել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների հայտնաբերված ավիառումբի պատճառով
27.02.2021 | 21:12   ***
Անգլիայում հազարավոր մարդկանց են տարհանել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ...
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
27.02.2021 | 20:52   ***
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատա...
Անմահության ճանապարհ. Սրապ Շահինյան
27.02.2021 | 20:33   ***
Անմահության ճանապարհ. Սրապ Շահինյան
Ազգային֊ժողովրդավարական բևեռի հավաքը՝ Մատենադարանի մոտ
27.02.2021 | 20:23   ***
Ազգային֊ժողովրդավարական բևեռի հավաքը՝ Մատենադարանի մոտ
Հետպատերազմական իրավիճակ, ներքին քաղաքական խմորումներ․քաղաքագիտական վերլուծություններ
27.02.2021 | 20:21   ***
Հետպատերազմական իրավիճակ, ներքին քաղաքական խմորումներ․քաղաքագիտական վե...
Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը. Մանուկյան
27.02.2021 | 20:06   ***
Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով...
Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին
27.02.2021 | 19:46   ***
Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկ...
ԻՊ-ի ահաբեկիչները գազատար են պայթեցրել Դեր Զորում
27.02.2021 | 19:29   ***
ԻՊ-ի ահաբեկիչները գազատար են պայթեցրել Դեր Զորում
Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր
27.02.2021 | 19:09   ***
Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր
6 նպատակ՝ երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու համար
27.02.2021 | 18:52   ***
6 նպատակ՝ երիտասարդների կյանքն ավելի լավը դարձնելու համար
Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում է Մանհեթենին, պոկվել է սառցադաշտից
27.02.2021 | 18:47   ***
Անտարկտիդայում հսկայական սառցաբեկորը, որը չափերով 20 անգամ գերազանցում...
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:   

Խորհրդակցությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայորդների: 

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը: «Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին: Այս առումով, նախ  եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց և առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը:

Պատասխանատուները զեկուցել են, որ պատերազմի առաջին օրերին Արցախի մեր հայրենակիցներին աջակցության աշխատանքները կազմակերպելու գործընթացը շուրջօրյա ռեժիմով իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական համակարգմամբ Արցախի Հանրապետության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Ներգրաված են եղել նաև կամավորական խմբեր, որոնք գործել են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Աշխատանքներն ուղղված են եղել կացարանի, սննդի ապահովմանը, արցախցի երեխաների կրթական, առողջապահական և այլ խնդիրների լուծմանը: Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիների սննդի և առաջնային անհրաժեշտության պարագաների, ինչպես նաև հագուստի ապահովումն իրականացվել է նվիրատվությունների, այնպես էլ պետական միջոցների հաշվին: 

Նշվել է, որ Հայաստան տեղափոխվածների մի մասն այս օրերին տեղավորվել է ինչպես առանձին անհատների բնակարաններում, պետական սեփականություն հանդիսացող տարբեր հաստատություններում, այնպես էլ հյուրանոցներում, հյուրատներում: Կառավարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել վերջիններիս կոմունալ վճարների աջակցության միջոցառում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ընդգծել է, որ այս օրերի ընթացքում որևէ արցախցի գեթ մեկ գիշեր առանց կացարանի չի մնացել:  

Այնուհետև անդրադարձ է կատարվել արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմանը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի վերը նշված հարցերով և կառաջարկի խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ: Ամենշաբաթյա գրաֆիկով աշխատանքների ընթացքի մասին կզեկուցվի վարչապետին:    

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0