/ Արցախ / 700 հոգի ամսի երեքին, դեռ կռիվը չսկսած, Մատաղիսի դիրքերից փախան

700 հոգի ամսի երեքին, դեռ կռիվը չսկսած, Մատաղիսի դիրքերից փախան



Լրահոս

Աստիճանաբար վերաբացվում են Ստեփանակերտի նախակրթարաններն ու հանրակրթարանները
5.12.2020 | 16:13   ***
Աստիճանաբար վերաբացվում են Ստեփանակերտի նախակրթարաններն ու հանրակրթարա...
Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
5.12.2020 | 16:06   ***
Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողների կալանքը
5.12.2020 | 15:59   ***
Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկ...
Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անխուսափելի են
5.12.2020 | 15:52   ***
Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անխուսափելի են
Շիրակում ընթացքի մեջ են գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները
5.12.2020 | 15:30   ***
Շիրակում ընթացքի մեջ են գյուղական բնակավայրերում անօթևան ընտանիքների բ...
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
5.12.2020 | 15:21   ***
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում
Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է
5.12.2020 | 15:18   ***
Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է
Լեռնային Ղարաբաղում օգտագործել են «Ուրան-6» ականազերծող ռոբոտ
5.12.2020 | 15:14   ***
Լեռնային Ղարաբաղում օգտագործել են «Ուրան-6» ականազերծող ռոբոտ
Իրանը նամակ է ուղղել ԱՀԿ-ին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ
5.12.2020 | 15:10   ***
Իրանը նամակ է ուղղել ԱՀԿ-ին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանո...
ԱՄՆ-ը դադարեցրել Է Չինաստանի հետ մշակութային փոխանակումների հինգ ծրագիր. Մայք Պոմպեո
5.12.2020 | 15:05   ***
ԱՄՆ-ը դադարեցրել Է Չինաստանի հետ մշակութային փոխանակումների հինգ ծրագի...
Իրանին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան AGM-114R9X հրթիռը. լրատվամիջոցներ
5.12.2020 | 14:48   ***
Իրանին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան AGM-114R9X հրթիռը. լրատվամիջոցն...
Արսեն Թորոսյանը Այրվածքաբանության կենտրոնում ծանոթացել է վիրավորում ստացած զինվորների բուժման ընթացին
5.12.2020 | 14:42   ***
Արսեն Թորոսյանը Այրվածքաբանության կենտրոնում ծանոթացել է վիրավորում ստ...
Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը Պաղեստինի հիմնադրումն է. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
5.12.2020 | 14:25   ***
Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը Պաղեստինի հիմնադր...
Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները
5.12.2020 | 14:08   ***
Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանք...
Ռուսաստանը մոբիլիզացնում է սևծովյան ողջ նավատորմը՝ որպես ԱՄՆ-ին ուղղված ուժի ցուցադրում. Al Masdar
5.12.2020 | 13:59   ***
Ռուսաստանը մոբիլիզացնում է սևծովյան ողջ նավատորմը՝ որպես ԱՄՆ-ին ուղղվա...
«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ». Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին
5.12.2020 | 13:49   ***
«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ»....
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները
5.12.2020 | 13:34   ***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել Լ...
Կալիֆոռնիայում «մեգաաղետներ» են կանխատեսվում
5.12.2020 | 13:30   ***
Կալիֆոռնիայում «մեգաաղետներ» են կանխատեսվում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մարիխուանայի օրինականացմանը
5.12.2020 | 13:27   ***
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մարիխուանայի օրինական...
5 նոր ռեանոմոբիլ Արցախի համար
5.12.2020 | 13:13   ***
5 նոր ռեանոմոբիլ Արցախի համար
Մոլդովայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին բողոքի ցույցի դուրս գալ
5.12.2020 | 13:00   ***
Մոլդովայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին բողոքի ցույցի դուրս գալ
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փաշինյան
5.12.2020 | 12:54   ***
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փ...
Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի կիրառում, յուրաքանչյուրն իրավունք ունի բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքների համար․ նախագահը դիմել է իրավապահներին
5.12.2020 | 12:45   ***
Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ...
Ավստրիայի ֆինանսների նախկին նախարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար
5.12.2020 | 12:28   ***
Ավստրիայի ֆինանսների նախկին նախարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել...
Բեյրութի վերականգնմանը կուղղվի 2․5 մլրդ դոլար
5.12.2020 | 12:21   ***
Բեյրութի վերականգնմանը կուղղվի 2․5 մլրդ դոլար
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամետ լոբբին ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում. ռուս քաղաքագետ
5.12.2020 | 12:18   ***
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամե...
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
5.12.2020 | 12:09   ***
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման ...
Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստ հանձնել դեղատներում
5.12.2020 | 12:00   ***
Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստ հանձնել դեղատներում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում
5.12.2020 | 11:54   ***
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկ...
Բայդենը խոստացել է նախարարներին նշանակելիս առաջնորդվել ռասայի, մաշկի գույնի և սեռի սկզբունքներով
5.12.2020 | 11:43   ***
Բայդենը խոստացել է նախարարներին նշանակելիս առաջնորդվել ռասայի, մաշկի գ...
Բոլորը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, որը երեկ է վերադարձել դիրքերից։

– Պարոն Ղումաշյան, երեկ եք վերադարձել դիրքերից։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունը, որով ռուս խաղաղապահներ են տեղակայվում Արցախում, և տարածքներ են հանձնվում Ադրբեջանին:

– Իհարկե, շատ լավ կլիներ, որ էդպես չլիներ, շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք լիարժեք հաղթանակ ունենայինք։ Վերջին օրերին, սակայն, այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որ մենք այլևս ԱԹՍ-ների դեմն այլևս չէինք կարողանում առնել։

– Դավաճաններ կայի՞ն։

– Դավաճանները բոլոր նրանք էին, ովքեր դիրքերից փախան, չկռվեցին։ Մենք հատիկ-հատիկ գիտենք այդ բոլոր ջոկատներին։ Եվ սարսափելին այն է, որ այդ մարդիկ սելֆիներ են անում, ամբախ-զամբախ գոռում են․․․ չի կարելի։ Բոլորին գիտենք, շատ էլ որ հիմա չենք կարողանում խոսել։

– ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կամավորները գալիս էին, սակայն դիրքեր չէին բարձրանում։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասով։

– Շատ էին այդպիսիք։ Կամավորները լքեցին, շատ ջոկատների հրամանատարներ փախան, դիրքերը լքեցին։ Ուղղակի անուններ չեմ ուզում տալ։

– Նշվում էր, որ Շուշին չի ընկել, Շուշին հանձնել են։ Դուք Շուշիո՞ւմ էիք։

– Շուշիի վերջին զինվորը երկու օր առաջ դուրս եկավ Շուշիից։ Շուշիում եղել են մեր զորքերը։ Մերոնք Շուշիում էին, պայմանագրի համաձայն՝ իջել են Ստեփանակերտ, թողել են Շուշին։ Ես Արայիկ Հարությունյանի հայտարարության հետ լիովին համաձայն եմ, մեզ պետք չէր կորցնել, իսկ մենք արդեն սա էլ էինք կորցնում։ Ե՛վ մեր թիկունքը չէր աշխատում, մեր հրետանին չէր աշխատում, իսկ միայն ավտոմատով այդ տեխնիկայի դեմն առնելը շատ դժվար է։ Ես երեկ առավոտյան իջա դիրքերից, իսկ իմ տղաները մինչև հիմա այնտեղ են, չեն ուզում իջնել, և թե ինչ է լինելու, ես չգիտեմ։ Իսկ թե ինչպես կստացվի այդ պարտիզանական շարժումը, ես չեմ կարող ասել։ Իհարկե, չենք կարող հաշտվել էս իրավիճակի հետ, բայց մյուս կողմից արձանագրենք, որ այն ուժը, որը կար, որ կարող էր կռվել և հաղթել, չկռվեց։ Արայիկ Հարությունյանը ճիշտ էր, ես համաձայն եմ նրա հետ։

– Իսկ ինչո՞ւ չկռվեցին։

– Ուղղակի փախան։

– Նման ծրագիր կա՞ր, դավաճաններ կայի՞ն։

– Ստացվեց այնպես, որ մենք Ֆիզուլիում ընկանք շրջափակման մեջ, չորս հոգով էինք և կարողացանք կռիվ տալով դուրս գանք այդտեղից, և պայմանավորվել էինք հանդիպել Կարմիր շուկայի խաչմերուկում։ Իմ երկու ընկերները զանգել են, ասում են, որ ոստիկանները բռնել են, տանում են Ցոր։ Մտա Ցոր՝ տղաներին վերցնելու, և տեսել եմ 3000-4000 փախած զինաթափվածների, աչքերս փակել եմ, բերանս բացել, ինչ ասես՝ ասել եմ էդ մարդկանց։ Ընդամենը 25 տղա միացավ մեզ, բարձրացանք դիրքեր։ Այնտեղ այնպիսի հրամանատարներ տեսա զինաթափված, որ այստեղ նրանք լեգենդներ են։

Մինչև ամսի 21-ը թիկունքում մեր դիրքերը պահել ենք, ոչ ոք չի իմացել, որ այնտեղ զորամիավորում կա։ Մերը երրորդ բատալիոնն էր, մեր հրամանատարը զոհվեց։ Եվ երբ տեսանք ջուր ու հաց չունենք, Ֆիզուլին իմ թիկունքում փակ էր, Մարտունիով էր մեր ճանապարհը, և էլ ճար չկար պահելու այդ դիքերը, զգացինք, որ մենակ ենք և նահանջեցինք, երեք օրվա մեջ հասանք Մարտունի և հերոսական ջարդ ենք տվել, տեսնեք՝ ինչ ջարդ ենք տվել թուրքին /հուզվում է/, Մարտունիում մեր հրամանատարին սպանեցին, լավ զինվորներ թողեցինք դիրքերում, չկարողացանք դիերը բերել, հողածածկ ենք արել, եկել ենք, գոնե համաձայնագիրը հնարավորություն տա՝ գանք բերենք դիերը։ Ով չի տեսել էդ ամենը, այսօր այնքան հեշտ է խոսում։ Է՜, գայիք, կանգնեիք, մի քիչ գոնե մենք քնեինք, որ գիշերը դիրք պահեինք։

Այս պայմանագիրը իմ սրտով չէ, բայց ես մի բան գիտեմ, որ պետք է հզորանանք, դասեր քաղենք ու հզորանանք, փառք ու պատիվ այն մայրերին, որոնք զավակներ կորցրին, փառք ու պատիվ էն տղերքին, որ այսօր էլ սահմանը չեն թողնում, և թե ինչ է լինելու, ես չեմ կարող ասել, բայց ես մի բան գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելը ճիշտ էր։ Մենք այդ անօդաչուների դեմը չէինք կարողանում առնել։ 700 հոգի ամսի երեքին, դեռ կռիվը չսկսած, Մատաղիսի դիրքերից փախան։ 18 վիրավոր և չորս զոհ տվեցինք։ Մի օր կջղայնանամ և անուններով կկանչեմ նրանց պատասխանատվության։

Մեղրին, Շուշին չլիներ, էլի ինչ-որ տեղ կհաշտվեի, ախր Շուշին մերն էր, իրենցը չէր, ընդամենը երեկ չէ առաջին օրը մեր վերջին զինվորը դուրս եկավ Շուշիից, ուղղակի երևի ստիպեցին մեծ տերությունները։ Եթե կա մեկը, որ մտածում է՝ իր կյանքը պատրաստ է տա հայրենիքին, այդ մեկը ես եմ։

Մի բուռ ազգ ենք, սխալների վրա շտկումներ պետք է անենք, հիմա թող դիվանագիտություն անեն, Մեղրիի ճանապարհը թող չտան, և պահենք այս խաղաղությունը՝ ռուսներին օգտագործելով։

Նյութի աղբյուր՝ www.1in.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0