Նոյեմբերի 22-ին ՌԴ հայկական եկեղեցիներում ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակի ոգեկոչման արարողություն կանցկացվի
Նոյեմբերի 22-ին ՌԴ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն կանցկացվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությանը հղումով:
«Այո, կլինեն (զոհված զինծառայողների հիշատակի ոգեկոչման արարողություններ)»,-հայնել է մամուլի ծառայությունից:
Հայտնի է, որ ՌԴ տարածքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմն ունի 36 եկեղեցի:
Ավելի վաղ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու ՀՀ նախագահ Արմեն Սրագսյանը կոչ են արել նոյեմբերի 22-ը հայտարարել ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակի օր, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում այդ օրը հիշատակի ոգեկոչման արարողություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |