/ Աշխարհ / Ռուսաստանը սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավոր...

Ռուսաստանը սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում



Լրահոս

Իրանին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան AGM-114R9X հրթիռը. լրատվամիջոցներ
5.12.2020 | 14:48   ***
Իրանին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան AGM-114R9X հրթիռը. լրատվամիջոցն...
Արսեն Թորոսյանը Այրվածքաբանության կենտրոնում ծանոթացել է վիրավորում ստացած զինվորների բուժման ընթացին
5.12.2020 | 14:42   ***
Արսեն Թորոսյանը Այրվածքաբանության կենտրոնում ծանոթացել է վիրավորում ստ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը Պաղեստինի հիմնադրումն է. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
5.12.2020 | 14:25   ***
Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանը Պաղեստինի հիմնադր...
Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները
5.12.2020 | 14:08   ***
Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանք...
Ռուսաստանը մոբիլիզացնում է սևծովյան ողջ նավատորմը՝ որպես ԱՄՆ-ին ուղղված ուժի ցուցադրում. Al Masdar
5.12.2020 | 13:59   ***
Ռուսաստանը մոբիլիզացնում է սևծովյան ողջ նավատորմը՝ որպես ԱՄՆ-ին ուղղվա...
«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ». Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին
5.12.2020 | 13:49   ***
«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ»....
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել ԼՂ հարցով բանակցությունները
5.12.2020 | 13:34   ***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել Լ...
Կալիֆոռնիայում «մեգաաղետներ» են կանխատեսվում
5.12.2020 | 13:30   ***
Կալիֆոռնիայում «մեգաաղետներ» են կանխատեսվում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մարիխուանայի օրինականացմանը
5.12.2020 | 13:27   ***
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մարիխուանայի օրինական...
5 նոր ռեանոմոբիլ Արցախի համար
5.12.2020 | 13:13   ***
5 նոր ռեանոմոբիլ Արցախի համար
Մոլդովայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին բողոքի ցույցի դուրս գալ
5.12.2020 | 13:00   ***
Մոլդովայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին բողոքի ցույցի դուրս գալ
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փաշինյան
5.12.2020 | 12:54   ***
Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին․ Փ...
Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի կիրառում, յուրաքանչյուրն իրավունք ունի բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքների համար․ նախագահը դիմել է իրավապահներին
5.12.2020 | 12:45   ***
Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ...
Ավստրիայի ֆինանսների նախկին նախարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար
5.12.2020 | 12:28   ***
Ավստրիայի ֆինանսների նախկին նախարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել...
Բեյրութի վերականգնմանը կուղղվի 2․5 մլրդ դոլար
5.12.2020 | 12:21   ***
Բեյրութի վերականգնմանը կուղղվի 2․5 մլրդ դոլար
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամետ լոբբին ՌԴ վերնախավում և ԶԼՄ-ներում. ռուս քաղաքագետ
5.12.2020 | 12:18   ***
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը բացահայտել է ուժեղ թուրքամե...
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
5.12.2020 | 12:09   ***
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման ...
Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստ հանձնել դեղատներում
5.12.2020 | 12:00   ***
Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստ հանձնել դեղատներում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում
5.12.2020 | 11:54   ***
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկ...
Բայդենը խոստացել է նախարարներին նշանակելիս առաջնորդվել ռասայի, մաշկի գույնի և սեռի սկզբունքներով
5.12.2020 | 11:43   ***
Բայդենը խոստացել է նախարարներին նշանակելիս առաջնորդվել ռասայի, մաշկի գ...
ԼՂ պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է հարվածային անօդաչուների դեմ պայքարի նոր զինատեսակի ստեղծման աշխատանքները
5.12.2020 | 11:39   ***
ԼՂ պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է հարվածային անօդաչուների դեմ պայք...
Կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք
5.12.2020 | 11:25   ***
Կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո...
ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սոմալիից
5.12.2020 | 11:15   ***
ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սոմալիից
Ռենուարի նկարն աճուրդում վաճառվել է 1,18 մլն դոլարով
5.12.2020 | 11:07   ***
Ռենուարի նկարն աճուրդում վաճառվել է 1,18 մլն դոլարով
«ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը». Սերգեյ Շոյգուն ամփոփել է տվյալները
5.12.2020 | 10:55   ***
«ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայումը կայունացրել է իրավիճակը». Սերգե...
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքն ուղևորվել է Չինաստան
5.12.2020 | 10:40   ***
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով թուրքական առաջին բեռնատար գնացքն ուղևորվ...
Քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում
5.12.2020 | 10:33   ***
Քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինա...
ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբերին. «ՌԻԱ Նովոստի»
5.12.2020 | 10:23   ***
ՌԴ-ից ԼՂ առաջին չվերթները կարող են իրականացվել արդեն այս տարվա դեկտեմբ...
Վարչապետն ուղերձով դիմում է ժողովրդին
5.12.2020 | 10:14   ***
Վարչապետն ուղերձով դիմում է ժողովրդին
ԼՂ-ում ականազերծվել է մոտ 50 հա տարածք․ ՌԴ ՊՆ
5.12.2020 | 10:11   ***
ԼՂ-ում ականազերծվել է մոտ 50 հա տարածք․ ՌԴ ՊՆ
Բոլորը

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ:

Հեռավար խորհրդակցության ժամանակ Սերգեյ Լավրովը ասել է, որ ռուսական կողմը մանրամասն տեղեկացրել է միջազգային գործընկերներին, առաջին հերթին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, թե ինչ իրավիճակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

«Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ: Մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը և Ձեր գործադրած ջանքերը: Մենք խոսել ենք նաև մեր ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացվել էր Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին, որոնք թույլ են տվել հանգել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքմանը:

Մենք կապի մեջ ենք նաև միջազգային կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են մարդասիրական գործունեությամբ: Դրանք են, առաջին հերթին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

Այս բոլոր կառույցներն իրենց ներկայությունն ունեն տարածաշրջանում, սակայն ոչ ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղում: Եվ այժմ մենք կապի մեջ ենք մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, ՄԱԿ-ի կառույցների խնդրանքով, պայմանավորվում ենք, որ նրանք կարողանան իրենց ներկայությունը տեղակայել անմիջապես Լեռնային Ղարաբաղում: ՄԱԿ-ի գրասենյակներն այդպիսի տեղակայման դեպքում շատ շահագրգռված են համակարգել իրենց գործողությունները մեր խաղաղապահների, սահմանապահների և նրանց հետ, ովքեր մարդասիրական խնդիրներ կլուծեն առաքելության գծով, որն իրականացնում է Ռուսաստանը»,- ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ից բացի կա նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը վաղուց է աշխատում տարածաշրջանում, այն երկար տարիներ մշտական ​​ներկայություն է ունեցել հենց Ստեփանակերտում: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո նրանք ստիպված իրենց ներկայացուցչությունը տարհանել են Երևան: «Այժմ նրանք վերադարձել են և վերսկսում են աշխատանքն այնտեղ: Նրանք նույնպես շահագրգռված են մեր ներկայացուցիչների հետ համակարգումը վերականգնելու հարցում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը երեքշաբթի օրը կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Մենք ակնկալում ենք նրա համար հանդիպում կազմակերպել ոչ միայն արտաքին գործերի նախարարությունում, այլև՝ մեր զինվորականների, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների և սահմանապահների հետ»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նյութի աղբյուր՝ www.1lurer.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0