Շփման տարածքում դադարեցված են բոլոր տեսակի ռազմական գործողությունները, այսօր մենք կրակոցներ չենք լսում․Ռուստամ Մուրադով
Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին համաձայնագիրն ամբողջությամբ իրականացվում է։Այս մասին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հաղորդում է РИА Новости-ին։
«Գլխավորն այն է, որ շփման տարածքում դադարեցված են բոլոր տեսակի ռազմական գործողությունները, այսօր մենք կրակոցներ չենք լսում, իրավիճակը դանդաղ կայունանում է», – ասել է նա ՌԴ ՊՆ հրապարակված տեսաուղերձում:
Ինչպես հաղորդում է ռազմական գերատեսչությունը, խաղաղապահները սկսել են իրենց առաքելությունն իրականացնել «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության գոտիներում: Նրանք արդեն տեղակայել են 12 դիտակետեր, որոնք շուրջօրյա վերահսկում են իրավիճակը:
Մուրադովը նաև շեշտել է, որ որպես սպա ՝ իր համար չկան ազգություններ և նա կատարում է իր առջև դրված պարտականությունները։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |