/ Իրադարձային / Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօ...

Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին



Լրահոս

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան
5.12.2020 | 1:06   ***
Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու ...
Իտալիայում կսահմանափակեն երկրի ներսում տեղաշարժը ամանորյա տոների ժամանակ
5.12.2020 | 0:59   ***
Իտալիայում կսահմանափակեն երկրի ներսում տեղաշարժը ամանորյա տոների ժաման...
ArmnewsOnline TV Youtube chanel
Իմ դիրքորոշումը <<Բարձրագույն կրթության և գիտության մասին >> ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
5.12.2020 | 0:47   ***
Իմ դիրքորոշումը ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2020թ․ աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակը
5.12.2020 | 0:39   ***
2020թ․ աշխարհի լավագույն դարպասապահների տասնյակը
Բրիտանիան սկսել է աշխատանքային վիզաների համար դիմումների ընդունումը նոր բալային համակարգով
5.12.2020 | 0:19   ***
Բրիտանիան սկսել է աշխատանքային վիզաների համար դիմումների ընդունումը նո...
ՀԲՖ-ն ԱԻԲԱ նախագահի ընտրությունում կպաշտպանի ռուսաստանցի թեկնածուին
5.12.2020 | 0:12   ***
ՀԲՖ-ն ԱԻԲԱ նախագահի ընտրությունում կպաշտպանի ռուսաստանցի թեկնածուին
Մենք Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնություններ չունենք․ Լավրով
5.12.2020 | 0:07   ***
Մենք Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնություններ չունենք․ Լավրով
Քաթարն ու արաբական երկրները մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը
5.12.2020 | 0:03   ***
Քաթարն ու արաբական երկրները մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը
ԱՄՆ Կոնգրեսը արգելափակում է զորքերը Գերմանիայից դուրս բերելը
4.12.2020 | 23:53   ***
ԱՄՆ Կոնգրեսը արգելափակում է զորքերը Գերմանիայից դուրս բերելը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
4.12.2020 | 23:48   ***
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցնե...
Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են
4.12.2020 | 23:41   ***
Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապար...
Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցույթի հաղթողներն հայտնի են
4.12.2020 | 23:33   ***
Գյումրիի «Բարեկամության այգու» կառուցման ճարտարապետական նախագծերի մրցո...
Black Lives Matter շարժումը դարձել է արվեստի ամենաազդեցիկ երեւույթը
4.12.2020 | 23:22   ***
Black Lives Matter շարժումը դարձել է արվեստի ամենաազդեցիկ երեւույթը
Թուրքիան հայտարարում է COVID-19 դեպքերի ռեկորդային քանակի մասին
4.12.2020 | 23:15   ***
Թուրքիան հայտարարում է COVID-19 դեպքերի ռեկորդային քանակի մասին
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տրամադրեց տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք գերիների վերաբերյալ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
4.12.2020 | 23:12   ***
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տրամադրեց տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք...
Գիտնականները նշել են COVID-19- ի դեմ արդյունավետ միջոց
4.12.2020 | 23:08   ***
Գիտնականները նշել են COVID-19- ի դեմ արդյունավետ միջոց
Հունաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի «նեոօսմանյան» երազանքները
4.12.2020 | 22:58   ***
Հունաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի «նեոօսմանյան» երազանք...
Պուտինը Չուբայսին նշանակել է իր հատուկ ներկայացուցիչ
4.12.2020 | 22:55   ***
Պուտինը Չուբայսին նշանակել է իր հատուկ ներկայացուցիչ
Նեապոլի քաղաքային խորհուրդը «Սան Պաոլո» ստադիոնն անվանափոխեց Մարադոնայի պատվին
4.12.2020 | 22:52   ***
Նեապոլի քաղաքային խորհուրդը «Սան Պաոլո» ստադիոնն անվանափոխեց Մարադոնայ...
Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. հայտարարություն
4.12.2020 | 22:34   ***
Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահ...
Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
4.12.2020 | 22:21   ***
Ֆրանսիայի կառավարությունը մերժեց նաև Ազգային ժողովի որոշումը Ղարաբաղի ...
Արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց օջախներ
4.12.2020 | 22:00   ***
Արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց օջախներ
Ադրբեջանը փորձում է սփյուռքահայ կամավորականին իբրև ահաբեկիչ ներկայացնել
4.12.2020 | 21:55   ***
Ադրբեջանը փորձում է սփյուռքահայ կամավորականին իբրև ահաբեկիչ ներկայացնե...
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ
4.12.2020 | 21:51   ***
Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևի կապա...
«Ռեալն» առանց Ռոնալդուի ավելի շատ է պարտվել ՉԼ-ի խմբային փուլում, քան նրա հետ նախորդ 9 տարիներին
4.12.2020 | 21:47   ***
«Ռեալն» առանց Ռոնալդուի ավելի շատ է պարտվել ՉԼ-ի խմբային փուլում, քան ...
Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
4.12.2020 | 21:36   ***
Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ դեսպանի պա...
Լուիս Սուարեսը վերսկսել է մարզումներն «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում
4.12.2020 | 21:23   ***
Լուիս Սուարեսը վերսկսել է մարզումներն «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում
Մոսկվայի Բասմանի դատարանը թույլատրել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործ հարուցել
4.12.2020 | 21:20   ***
Մոսկվայի Բասմանի դատարանը թույլատրել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործ հ...
Մակրոնը չի պատասխանել Էրդողանի վիրավորանքին. Ես հավատում եմ հարգանքին
4.12.2020 | 21:06   ***
Մակրոնը չի պատասխանել Էրդողանի վիրավորանքին. Ես հավատում եմ հարգանքին
ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ
4.12.2020 | 20:54   ***
ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։Նա կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը:

«Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,– նշել է վարչապետ Փաշինյանը:

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,– ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր:

«Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա:

Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան:

«Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար:

 «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին և հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0