Ֆիզուլիում ականի վրա պայթել է Ադրբեջանի երկու քաղաքացի
Ադրբեջանի երկու քաղաքացիներ ականի վրա պայթել են Ֆիզուլիի շրջանի տարածքում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը
«Յասին և Ասիֆ Ահմեդով եղբայրները պայթել են ականի վրա Ֆիզուլիի շրջանում։ Յասին Ահմեդովը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը ՝ Ասիֆը, տեղափոխվել է հիվանդանոց», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունում նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 2 | 0 | 0 |