Զելենսկին Դոնբասի բնակիչներին դիմել է ռուսերենով և հավաստիացրել, որ կավարտի պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Դոնբասի բնակիչներին ռուսերենով և կրկին խոստացել է դադարեցնել պատերազմը:
«Ուզում եմ դիմել մեր ուկրաինացիներին, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում։ Ուկրաինան ձեզ համար բաց է այս բառի բոլոր իմաստներով»,- ասել է Զելենսկին հիվանդանոցից տեսաուղերձի ժամանակ, որտեղ նա գտնվում է կորոնավիրուսի ախտորոշմամբ:
«Պատերազմն անպայման կավարտվի, և մեզ ոչ մի հսկիչ-անցագրային կետ պետք չի լինի»,- պատմել է Զելենսկին։
Նախագահի խոսքով ՝ «Ուկրաինան հիմա ամեն ինչ անում է այն ավարտելու համար»։
Նախագահը նաև հիշեցրել է, որ Ուկրաինան որոշել է բացել Դոնբասի բոլոր անցակետերը, ինչպես նաեւ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովրդական հանրապետություններին մեղադրել է այդ նախաձեռնությունն արգելափակելու մեջ:
Զելենսկին իր ընտրարշավի ժամանակ և նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնբասում մարտական գործողությունների ավարտն անվանել է իր գլխավոր խնդիրը։ Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած են Մինսկի համաձայնագրերը։
Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014 թվականին Կիևում զինված պետական հեղաշրջումից հետո։ Իշխանության եկած ազգայնականները բանակն օգտագործել են Դոնբասի բնակիչների ելույթները ճնշելու համար, հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |