Հրդեհ Ռումինիայի հիվանդանոցնեից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Խոշոր հրդեհ է բռնկվել Ռումինիայի Պյատրա-Նյամց քաղաքի այն հիվանդանոցում, որտեղ բուժում էին ստանում Քովիդ-19-ով վարակված հիվանդները: Հրդեհի հետևանքով մահացել է 10 մարդ, 7-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի անեսթեզիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այստեղ հիվանդներից շատերը միացված էին արհեստական շնչառության սարքերին:
Տեղի իշխանությունների հաղորդման համաձայն, կրակի արագ տարածմանը հավանաբար նպաստել է թթվածինը, որը հիվանդները ստանում էին սարքերի միջոցով: Իսկ հրդեհի պատճառ կարող էր հանդիսանալ կարճ միացումը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |