Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած արկի հայտնաբերման պատճառով Բեռլինում 7 հազար մարդ է տարհանվել
Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում շինարարական աշխատանքների ժամանակ երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած արկ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Գերմանայի ոստիկանությանը։ Արկը կշռում է 250կգ: Ականազերծման աշխատանքների նպատակով քաղաքում սահմանափակվել է հանրային տրանսպորտի՝ ավտոբուսների և մետրոյի աշխատանքը: Տարհանվել է 7․5 հազար մարդ: Ժամանակավոր կացարաններ են տրամադրվել նրանց, ովքեր չեն կարողացել տեղափոխվել հարազատների կամ բարեկամների մոտ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |