Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Մոլդովայի տարածքում բացվել է 2 004 ընտրատեղամաս, ևս 139 ընտրատեղամաս կգործի 26 այլ երկրներում։Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռուսաստանում, որտեղ գտնվում է մոլդովացի միգրանտների մեծամասնությունը, 17 ընտրատեղամաս է բացվել այդ երկրի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների համար։
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է ավելի քան 2.6 հազար դիտորդների,նրանց թվում են ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵՄ, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների ներկայացուցիչներ:
Նշենք՝ նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր նոյեմբերի 1-ին:Ընտրապայքարում են «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն, որն առաջին փուլում հավաքել էր ձայների 36,1 տոկոսը և երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը,ում օգտին քվեարկել էր ընտրողների 32,6 տոկոսը :Երկու թեկնածուները մրցակիցներ են եղել նաև 2016-ի ընտրություններին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |