ԱՄՆ-ի գրեթե ամբողջ տարածքը դառնում է COVID-19-ի օջախ
Ամերիկայի Միացյալ Նահանգները գրեթե ամբողջությամբ վերածվում է կորոնավիրուսային վարակի օջախ։Այս մասին հայտնել է համաճարակաբան , Ջո Բայդենի COVID-19 աշխատանքային խմբի անդամ Մայքլ Օստերհոլմը։ Հաղորդում է РИА Новости-ն։
որ գործնականում ԱՄՆ-ի համարյա ամբողջ տարածքը դառնում է օջախ, ինչը նշանակում է, որ իրականում այլևսկոնկրետ , տեղային այլ օջախներ չկան» ,- ասել է Մայքլ Օստերհոլմը Guardian թերթին տված հարցազրույցում։«Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նվազեցնենք կորոնավիրուսի ազդեցությունը հասարակության վրա»,- շեշտել է նա:
ԱՄՆ նախագահ ընտրված Ջո Բայդենի թիմը ավելի վաղ հրապարակել էր COVID-19- ի դեմ պայքարի աշխատանքային խմբի կազմը, որում ընդգրկված էր 13 մարդ։
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների , համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 10,7 միլիոն դեպք է հայտնաբերվել, ավելի քան 244 հազար մարդ մահացել է: Ավելի քան չորս միլիոն մարդ բուժվել է:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |