Տիխանովսկայան Լատվիայի ղեկավարության հետ քննարկել է Լուկաշենկոյի նկատմամբ նոր պատժամիջոցները
Բելառուսի ոչ համակարգային ընդդիմության առաջնորդներից Սվետլանա Տիխանովսկայան հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլ Լեւիչի, վարչապետ Կրիսյանիս Կարինսի և ԱԳ նախարար Էդգար Ռինկեվիչի հետ: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը`հղում տալով Delfi.lv կայքին:
Տիխանովսկայան լատվիացի քաղաքական գործիչների հետ քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա շրջապատի դեմ տնտեսական պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը:
Միևնույն ժամանակ, հյուրը կոչ է արել Լատվիայի ղեկավարությանը վերանայել Բելառուսից նավթամթերք, մետաղական արտադրանք, անտառային և փայտամշակման արդյունաբերության արտադրանք և ալկոհոլային խմիչք գնելու պայմանագրերը, իսկ Լատվիայի Ազգային բանկին` դադարեցնել համագործակցությունը Բելառուսբանկի և Բելագրոպրոմբանկի հետ և տնտեսական պատժամիջոցներ մտցնել բելառուսական ձեռնարկությունների դեմ, որոնք գործադուլ իրականացնող աշխատողներին հեռացնում են աշխատանքից:
Բացի այդ, Տիխանովսկայան առաջարկել է, որ Լատվիայի ղեկավարությունը մտածի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու մասին, այն պետք է անցկացվի 2021 թվականին Ռիգայում և Մինսկում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |