Գիտնականները պարզել են, թե ինչպես են հսկայական անցքեր հայտնվել Անտարկտիդայի սառցադաշտերում
Անտարկտիդայի ափերի ծովային սառույցի հսկայական անցքերն առաջացել են տաք օդային հոսանքների պատճառով։Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները, որոնց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։ Հաղորդում է Ria.ru-լրատվականը: 1973-ի ձմռանը Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող ՈՒեդդել ծովի սառույցում առաջացել է հսկա սառցե անցք: Կրկին և նույն տեղում, բաց ջրի տարածություն է հայտնվել 2017-ի ձմռան վերջին և գարնան սկզբին:
ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետազոտողները ուսումնասիրել են Հարավային օվկիանոսի ծովային սառույցում անցքերի առաջացման օրինաչափությունները և պարզել, որ դրանք հայտնվում են մթնոլորտում պարբերաբար առաջացող տաք խոնավ օդային հոսանքների հետևանքով, որոնք հայտնի են որպես մթնոլորտային գետեր:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |