/ Իրադարձային / ՀՀ ՊՆ-ը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը

ՀՀ ՊՆ-ը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը



Լրահոս

ՌԴ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ
29.11.2020 | 12:08   ***
ՌԴ բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ. ՌԴ...
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 21 մարդ
29.11.2020 | 11:57   ***
Աֆղանստանում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 21 մարդ
ArmnewsOnline TV Youtube chanel
Ավստրալիան կրկին հայտնվել է հրդեհների վտանգի ներքո ռեկորդային տապի պատճառով
29.11.2020 | 11:45   ***
Ավստրալիան կրկին հայտնվել է հրդեհների վտանգի ներքո ռեկորդային տապի պատ...
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ»
29.11.2020 | 11:40   ***
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանք...
Մահացել է Դարտ Վեյդերի դերակատար Դեւիդ Փրոուզը
29.11.2020 | 11:34   ***
Մահացել է Դարտ Վեյդերի դերակատար Դեւիդ Փրոուզը
Այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քանի իր ստորագրածը․ռազմական փորձագետ
29.11.2020 | 11:16   ***
Այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քանի իր ստորագրածը․ռազմա...
Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել Moderna- ի հետ՝ ևս 2 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար
29.11.2020 | 11:10   ***
Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել Moderna- ի հետ՝ ևս 2 միլիոն դեղաչափ կ...
Իմաստավորված է ետ գնալ եւ պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ․Նիկոլ Փաշինյան
29.11.2020 | 11:03   ***
Իմաստավորված է ետ գնալ եւ պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ,...
Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով
29.11.2020 | 10:59   ***
Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հի...
Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը
29.11.2020 | 10:53   ***
Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայմ...
«Սև ուրբաթին» ամերիկացիները ռեկորդային 9 միլիարդ դոլար են ծախսել առցանց գնումների վրա
29.11.2020 | 10:43   ***
«Սև ուրբաթին» ամերիկացիները ռեկորդային 9 միլիարդ դոլար են ծախսել առցան...
Ֆրանսիայում բանտարկել են մի մարդու, ով սպառնացել է սպանել ուսուցչին, ինչպես դա արել են «Սամուել Պատիի» հետ
29.11.2020 | 10:38   ***
Ֆրանսիայում բանտարկել են մի մարդու, ով սպառնացել է սպանել ուսուցչին, ի...
Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան կարող է նշանակել հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի այրուն
29.11.2020 | 10:28   ***
Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան կարող է նշանակել հանրապետական ս...
ՃՏՊ Գայի պողոտայում
29.11.2020 | 10:13   ***
ՃՏՊ Գայի պողոտայում
Իրաքում արմատական քարոզչի կողմնակիցները 5 ցուցարարի են գնդակահարել
29.11.2020 | 10:10   ***
Իրաքում արմատական քարոզչի կողմնակիցները 5 ցուցարարի են գնդակահարել
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ կապված իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանության հետ
29.11.2020 | 1:01   ***
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել՝ կապված իրանցի միջուկային ...
Նուրմագոմեդովը դարձել է խառը մենամարտերի մրցաշարի սեփականատեր
29.11.2020 | 0:58   ***
Նուրմագոմեդովը դարձել է խառը մենամարտերի մրցաշարի սեփականատեր
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են 2 Volkswagen Vento-ներ. 7 վիրավորներին, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են, ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները
29.11.2020 | 0:52   ***
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են 2 Volkswagen...
Չինաստանի ղեկավարը կոչ է արել երկրի բանակին պատրաստվել պատերազմի
29.11.2020 | 0:39   ***
Չինաստանի ղեկավարը կոչ է արել երկրի բանակին պատրաստվել պատերազմի
Հատուցումների տրամադրման կարգ
29.11.2020 | 0:38   ***
Հատուցումների տրամադրման կարգ
Ռուսաստանի դեսպանը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը
29.11.2020 | 0:29   ***
Ռուսաստանի դեսպանը կարող է մասնակցել ԱՄՆ նախագահի երդմնակալության արար...
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
29.11.2020 | 0:09   ***
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ
28.11.2020 | 23:41   ***
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները անհետ կո...
 Ինչո՞վ է պայմանավորված ձեթի, տոմատի, ձվի, կարագի և մի շարք այլ ապրանքների շոշափելի թանկացումը․փաստաբան Նորիկյան
28.11.2020 | 23:31   ***
Ինչո՞վ է պայմանավորված ձեթի, տոմատի, ձվի, կարագի և մի շարք այլ ապրանքն...
Արցախի բոլոր դպրոցները Հայոց բանակի անմահացած տղերքի անունն են կրում․խոսալուց առաջ մտածեք, թե ում խայծն եք կուլ տալիս
28.11.2020 | 23:25   ***
Արցախի բոլոր դպրոցները Հայոց բանակի անմահացած տղերքի անունն են կրում․խ...
Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Գերմանիային Թուրքիային զենք մատակարարելու համար
28.11.2020 | 23:16   ***
Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Գերմանիային Թուրքիային զենք մատակար...
Մեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա Մելիքյան
28.11.2020 | 23:00   ***
Մեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա Մելիքյան
Հետևից մեր հրետանին էր մեզ խփում, դեմից թուրքի հրետանին Սև հովազի եղբայրը ապշելու դրվագներ է պատմում
28.11.2020 | 22:34   ***
Հետևից մեր հրետանին էր մեզ խփում, դեմից թուրքի հրետանին Սև հովազի եղբա...
Հունվարի 1-ից 6 ամսով արգելվելու է թուրքական ապրանքների լայն տեսականու ներմուծումը ՀՀ. տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան. Էկոնոմիկայի նախարար
28.11.2020 | 22:20   ***
Հունվարի 1-ից 6 ամսով արգելվելու է թուրքական ապրանքների լայն տեսականու...
Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի՛ ծնողներ!  Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը ՊՆ նախարարի հետ
28.11.2020 | 22:06   ***
Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի՛ ծնողներ! Հենց նոր տեղի ու...
Բոլորը

Նախօրեից համացանցում լայն տարածում են ստանում որոշ լրատվական միջոցների և ֆեյսբուքյան օգտատերերի կողմից շրջանառության մեջ դրված մի շարք ակնհայտ և, ամենայն հավանականությամբ, ուղղորդված կեղծ պնդումներ, որոնք միտված են ստվեր նետելու ՀՀ պաշտպանության նախարարության հեղինակության վրա։ Առանձնապես չխորանալով մեկնարկած կեղտոտ տեղեկատվական արշավի նպատակների ու կիրառվող գործիքակազմի ընտրության մեջ և դա թողնելով իրավապահ մարմինների գործառույթներից բխող գործողություններին, հարկ ենք համարում պատասխանել այդ հրապարակումներում ներկայացվող մի շարք դրույթների.

1. Ներկայացվում է, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։

Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է շրջանառվող ապատեղեկատվությունը։ 

2. Ներկայացվում է, թե իբր անհայտ պատճառներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 3.5 միլիոն դոլարի փոխառություն է տվել մասնավոր մի ընկերության, որի ղեկավարն ընկերական հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ 

Բացահայտ և լկտի սուտ է. պաշտպանության նախարարությունն այդ փոխառությունը տվալ ընկերությանը հատկացրել է երրորդ երկրից Հայաստան սպառազինության մատակարարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ընդ որում, փոխառությունը հատկացնելու պահին տվյալ ընկերությունն արդեն իսկ մատակարարել էր պատվիրված սպառազինության մի մասը, որի արժեքն ավելին էր, քան տրված փոխառությունը։ Իսկ գործարքի ընդհանուր արժեքը բազմապատիկ ավելին էր, քան նշված փոխառության չափը։ 

Ի դեպ, աչքի առաջ ունենալով պետական գերատեսչության պաշտոնական գրությունների փաստացի արտահոսքի երևույթը, չափազանց ուշագրավ է դառնում հանգամանքը, որ նշված փաստաթղթերը, դեռևս 2018թ.-ին, ուսումնասիրության համար, առգրավված են եղել պետական այլ կառույցի կողմից։ 

3. Նշվում է, թե իբր պատերազմի մեկնարկին, մասնավոր ինչ-որ անձինք պաշտպանության նախարարությանն առաջարկություն են արել 300 դոլար արժեքով Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել զրահաբաճկոններ, բայց պաշտպանության նախարարությունը մերժել է այդ առաջարկը, հետո, մասնավոր մեկ այլ ընկերության միջոցով, ձեռք բերել նույն զրահաբաճկոններն ավելի քան 1000 դոլար արժեքով։ 

Բացահայտ և լկտի սուտ է. ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակը, երբ որևէ անձ, կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, քան պետականորեն առաջարկվողը։ 

Կոնկրետ այս դեպքում նշված զրահաբաճկոնները, ինչպես նաև համապատասխան զրահասաղավարտները, խիստ սահմանափակ քանակությամբ, նույն՝ ՌԴ պետական կառույցների միջոցով, ձեռք են բերվել բացառապես հատուկ ստորաբաժանումների համար՝ մարտական բարդ խնդիրներ կատարելու նպատակով։ Դրանք, թե՛ իրենց որակական և թե՛ գնային առումներով էապես տարբերվում են համազորային զրահաբաճկոններից ու զրահասաղավարտներից։Ավելին. դրանց որակական հատկանիշները, մինչև ձեռքբերումը, ստուգվել են ՀՀ ՊՆ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը, մանրակրկիտ փորձաքննությունների արդյունքում տվել է դրական գնահատական (հանձնաժողովի արձանագրությունն առկա է), ինչից հետո միայն իրականացվել է գործարքը։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ակնհայտ ուղղորդում ունեցող այս և նմանատիպ այլ կեղծիքների ու տեղեկատվական մանիպուլյացիաների տարածումը, դա գնահատում որպես երկրի անվտանգության հիմքերը խաթարելուն միտված հանցավոր գործունեություն և դրանք տարածող լրատվամիջոցներից պահանջում իրենց ԶԼՄ-ներում տեղադրել հերքումներ, իսկ համախատասխան իրավապահ մարմիններից ակնկալում օպերատիվ արձագանք՝ փաստաթղթերի արտահոսքի հեղինակներին, տեղեկատվական արշավի կազմակերպիչներին ու տարածողներին բացահայտելու, նրանց նպատակները պարզելու և համարժեք իրավական գործընթացներ նախաձեռնելու հարցում։ 

Նյութի աղբյուր՝ mil.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0