/ Իրադարձային / Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Մենք չէնք պարտվել.

Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Մենք չէնք պարտվել.



Լրահոս

Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով. ՄԻՊ
7.03.2021 | 13:12   ***
Մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու...
Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա աշակերտուհուն
7.03.2021 | 12:59   ***
Արարատի մարզում դպրոցի զինղեկը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17-ամյա ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գիտնականները որոշել են բանջարեղենի և մրգերի օրական անհրաժեշտ քանակությունը
7.03.2021 | 12:55   ***
Գիտնականները որոշել են բանջարեղենի և մրգերի օրական անհրաժեշտ քանակությ...
Ֆերդինանտ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ
7.03.2021 | 12:45   ***
Ֆերդինանտ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկել կիսաե...
Սերբիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ նախագահին եւ նրա ընտանիքին անօրինաբար գաղտնալսել են 1,5 հազար անգամ
7.03.2021 | 12:42   ***
Սերբիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ նախագահին եւ նրա ընտանիքին անօրինաբ...
Եռակողմ հայտարարությունը կախվեց Մոսկվայի ու Բաքվի վրա․ Վճռորոշ պահն է
7.03.2021 | 12:39   ***
Եռակողմ հայտարարությունը կախվեց Մոսկվայի ու Բաքվի վրա․ Վճռորոշ պահն է
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 595 դեպք
7.03.2021 | 12:31   ***
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 595 դեպք
Հովհաննես Գաբուզյան. Լեւոն Արոնյանի գնալով Հայաստանի հավաքականը թուլանում է
7.03.2021 | 12:25   ***
Հովհաննես Գաբուզյան. Լեւոն Արոնյանի գնալով Հայաստանի հավաքականը թուլան...
Կորել է մոսկվացի նկարիչ Սերգեյ Ավերյանովը
7.03.2021 | 12:21   ***
Կորել է մոսկվացի նկարիչ Սերգեյ Ավերյանովը
Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծման թույլտվություն է տվել
7.03.2021 | 12:14   ***
Հայկ Մարությանը Տերյան փողոցում 8-ից 18 հարկ ունեցող բազմաֆունկցիոնալ ...
 Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառները՝ 1 մլրդ դոլար պարտք, ավելցուկայնություն, արցախյան ՀԷԿ-երի կորուստ
7.03.2021 | 12:10   ***
Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառները՝ 1 մլրդ դոլար պարտք, ...
Աֆրոամերիկացի Ֆլոյդի մահվան վայրում կրակոցներից 1 մարդ է մահացել
7.03.2021 | 12:00   ***
Աֆրոամերիկացի Ֆլոյդի մահվան վայրում կրակոցներից 1 մարդ է մահացել
Microsoft- ը ներկայացրել է վիրտուալ իրականության հարթակ
7.03.2021 | 11:57   ***
Microsoft- ը ներկայացրել է վիրտուալ իրականության հարթակ
Սենատն ընդունել է ԱՄՆ տնտեսությունը խթանելու միջոցառումների փաթեթ
7.03.2021 | 11:54   ***
Սենատն ընդունել է ԱՄՆ տնտեսությունը խթանելու միջոցառումների փաթեթ
Ուրանը ճանաչվել է Արեգակնային համակարգի ամենատարօրինակ մոլորակ
7.03.2021 | 11:45   ***
Ուրանը ճանաչվել է Արեգակնային համակարգի ամենատարօրինակ մոլորակ
Պարագվայի նախագահը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ երկրում բողոքի ակցիաների ֆոնին
7.03.2021 | 11:40   ***
Պարագվայի նախագահը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ երկրում ...
Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն համատեղ տակտիկական զորավարժություններ
7.03.2021 | 11:36   ***
Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն համատեղ տակտիկական զորավարժո...
Պուտինը ֆիզիկապես ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը, ուզում է Հայաստանն էլ ոչնչացնել բարոյապես
7.03.2021 | 11:32   ***
Պուտինը ֆիզիկապես ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը, ուզում է Հայաստան...
Վրաստանում պահանջել են երկրի վարչապետի հրաժարականը սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո
7.03.2021 | 11:29   ***
Վրաստանում պահանջել են երկրի վարչապետի հրաժարականը սկանդալային ձայնագր...
ATP-Ռոտերդամ․ Եզրափակիչում կմրցեն Ռուբլյովն ու Ֆուչովիչը
7.03.2021 | 11:25   ***
ATP-Ռոտերդամ․ Եզրափակիչում կմրցեն Ռուբլյովն ու Ֆուչովիչը
Թրամփի փաստաբանները խնդրել են Հանրապետական կուսակցությանը դադարել օգտագործել նրա անունը միջոցների հավաքագրման համար
7.03.2021 | 11:20   ***
Թրամփի փաստաբանները խնդրել են Հանրապետական կուսակցությանը դադարել օգտա...
Դիմակ կրելու խստացման մասին հայտարարության մեջ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ արտակարգ դրության խստացման, հանրահավաքների արգելման և այլն. Ռուբեն Հովհաննիսյան
7.03.2021 | 11:11   ***
Դիմակ կրելու խստացման մասին հայտարարության մեջ տեսնում եմ քաղաքական են...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
7.03.2021 | 11:08   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
NASA-ն մտադիր է առաջիկա 10 տարում առաջին անգամ կնոջ ուղարկել Լուսին
7.03.2021 | 11:05   ***
NASA-ն մտադիր է առաջիկա 10 տարում առաջին անգամ կնոջ ուղարկել Լուսին
Պակիստանում ոչնչացվել է ութ ահաբեկիչ
7.03.2021 | 11:02   ***
Պակիստանում ոչնչացվել է ութ ահաբեկիչ
Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով
7.03.2021 | 10:57   ***
Անջելինա Ջոլին վաճառել է Չերչիլի նկարը ռեկորդային՝ 11,6 միլիոն դոլարով
Դերբիներ Մադրիդում ու Մանչեսթերում․ ինչ դիտել այսօր
7.03.2021 | 10:51   ***
Դերբիներ Մադրիդում ու Մանչեսթերում․ ինչ դիտել այսօր
Կորոնաիրավիճակը Հայաստանում ․174679 դեպք, որոնցից 164784-ն` առողջացած, 3221-ը` մահվան ելքով
7.03.2021 | 10:48   ***
Կորոնաիրավիճակը Հայաստանում ․174679 դեպք, որոնցից 164784-ն` առողջացած,...
Արտահերթ ընտրություններն իրավիճակից ելք չի կարելի համարել․ խնդիրը շատ ավելի խորքային է
7.03.2021 | 10:44   ***
Արտահերթ ընտրություններն իրավիճակից ելք չի կարելի համարել․ խնդիրը շատ ...
Ամեն չկտրված վերջույթ երջանկություն է, վիրահատության համար 20 րոպե ունեինք. բժիշկների պատերազմը
7.03.2021 | 10:38   ***
Ամեն չկտրված վերջույթ երջանկություն է, վիրահատության համար 20 րոպե ուն...
Բոլորը

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ
Այսօր նոյեմբերի 15-ն է՝ ղազագրի օրացույցով հայոց պարտության առաջին օրը։ Այսօր պետք է որ հանձնվեր Քարվաճառը, դրանով իսկ վերջ դնելով հայոց Արցախի հյուսիսային միջնաբերդի գոյությանը։ Սակայն արի ու տես՝ ինչ-որ բան աննկատելիորեն փովխել է քաղաքական մթնոլորտում եւ նախորդ երեք օրվա խավարում լույսի թույլ նշույլ է նշմարվել։ Այո, Քարվաճառից հեռացել է բնակչության մեծ մասը, այրելով տները, այո,Դադիվանքում ռուսական զրահամեքենաներ են հայտնվել, սակայն տաճարի խաչը մնաց գմբեթում, իսկ հայոց զորքը չի իջել Օմարի լեռնանցքից։ Ժամ առ ժամ փոխվում է տրամադրությունը նաեւ Բաքվում։ Նոյեմբերի10-ի կենդանական հրճվանքը փոխվում է ավելի ու ավելի մռայլ գնահատականներով։ Եւ խնդիրը ոչ միայն դագաղների սկսված հոսքն է, այլ նաեւ անիմաստ արկածախնդրության, "էշ-նահատակության" աճող գիտակցությունն է, որի առաջին վկայությունները ուղիղ հնչում են առավել խելացի ազերի վերլուծաբանների գնահատականներում՝ Ալիեւին ներկայացվող մեղադրանքների տեսքով։ Այո, որքան էլ տարօրինակ կարող է թվալ շարքային հայ քաղաքացուն, Ադրբեջանում "հերոսական հաղթանակն" արդեն սկսեցին պյուղոսյան անվանել։ Եւ պատճառն այն է, որ հսկայական կորուստների, զոհերի, քայքայված բանակի ու տնտեսության գնով Ալիեւը հանձնեց իր երկրի ինքնիշխանությունը Թուրքիային, փոխարենը ստանալով ռուսական ռազմական ներկայությունը "ազատագրված" ամայի տարածքի ողջ երկայնքով։ Իհարկե, դա թույլ մխիթարանք է հայերիս համար, հիշելով մեր զոհված զինվորների ահավոր թիվն ու տարածքային կորուստները։ Սակայն աշխարհում ամեն ինչ հարաբերական է եւ հասկացվում է համեմատության մեջ։ Իսկ համեմատությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի 44-օրյա աշնանային պատերազմում Հայաստանը դիմակայեց բազմամիլիոնանոց ազերի-թուրքա-ահաբեկչա-ռուսական դաշինքի ռազմական հարձակմանը հնարավորինս նվազ կորուստներով եւ վերածննդի քաղաքական հեռանկար ստանալով։ Հայաստանը ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։ Նախեւառաջ՝ աշխարհն աճող դժգոհությամբ քննադատում է եւ չի ընդունում ռուս-ազերա-թրքական վերջնագիրը Հայաստանի կապիտուլյացիայի մասին, որը ստորագրեց Փաշինյանը եւ որին հայ ժողովուրդն արդեն տվել է "ղազագիր" արհամարհական բնորոշումը։ Ավելին, հայկական ղեկավարության մեծ մասը՝ նախագահը, ԱԳՆ, ԱԺ, փաստորեն մերժել է այս "փաստաթուղթը", հայտարարելով իրենց անտեղյակ կամ անհամաձայն լինելու մասին։ Չի կատարվել ՀՀ Սահմանադրության պահանջը՝ միջազգային պայմանագրի ԱԺ կողմից վավերացնելու մասին։ Իսկ ամենակարեւորը՝ Հայաստանին թելադրված արցախյան պարտությունը գրեթե միաձայն մերժում է հայ ժողովուրդը։ Անգամ Արամ կաթողիկոսն է այսօր բարձրաձայնել իր անհամաձայնությունը դրան։ Աշխարհը շատ ուշադիր հետեւում է հենց մեր հասարակության արձագանքին։ Հետեւում է դրան նաեւ գլխավոր շահառուն՝ Կրեմլը։ Բանն այն է, որ Հայաստանի ռուս-թրքական նոր զավթումը կարող է կայանալ միայն հայ ժողովրդի "շնորհակալական" դիրքորոշման դեպքում։ Բոլոր այլ տարբերակներում Պուծինի ցինիկ հաշվարկները չեն աշխատելու՝ դրանք բախվելու են եւ արդեն բախվում են հայերի դիմադրությանը, որը քաղաքացիական անհնազանդության դաշտից կարող է տեղափոխվել պարտիզանական պատերազմի դաշտ։ Անգամ նախապես պատրաստված 17 ռուսամետ կուսակցությունների, ԱԱԾ-ի եւ այլ ռուսական գործակալների բուռն աջակցությունը չի օգնի։ Պուծինյան թուլացած Ռուսաստանն այլեւս հզորացող Սովետը չէ, ոչ էլ էրդողանական Թուրքիան է այսօր ի վիճակի մարսել այսպիսի բյուզանդական տժվժիկ։ Եթե հայերը պարտված իրենց չեն համարում, ուրեմն պատերազմը հաղթանակ չի բերել։ Բայդենի խորհրդականներն արդեն ակնարկել են Թուրքիային սանձելու առաջնահերթության մասին, Ֆրանսիան եւ Կանադան արդեն կոշտ պահանջներ են ներկայացրել Մոսկվային։ Վերջին 24 ժամվա ընթացքում Պուծինի ցինիկ ու արհամարհական տոնը կտրուկ փոխվել է։ Այսօր նա հանկարծ հիշեց հայկական քրիստոնեական տաճարների պահպանման մասին եւ սրտաճմլիկ երաշխիքներ է հնչեցրել Դադիվանքի եւ Շուշիի Ղազանչեցոցի վերաբերյալ։ Չեկիստի կրոնական զգացմունքները ոչ ոքի չեն խաբի՝ իրականում Արեւմուտքը սպառնացել է Պուծինին միջազգային ահաբեկչության հովանավոր նրան ճանաչելու հեռանկարով, ակնարկելով Արցախում թուրք եւ արաբ ջիհադիստների հանդեպ նրա հանդուրժողականությունը։ Կրեմլը, որը դեռ երեկ չեր թաքցնում սեփական հռճվանքը՝ առանց մի կրակոցի Հայաստանի, Ազրբեջանի, նաեւ Իրանի հանդեպ,
 Արցախում ռազմական գերակայության ստանալու կապակցությամբ, այսօր մի փոքր ավելի մտահոգ է։ Իրականում Պուծինի մարտավարական հաջողությունը կրկին բերում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում ռուսական ներկայությունը դիտվում է որպես անկոչ զավթում։ Առանց կոմունիկացիոն ամուր կապի, առանց տեղական բնակչության աջակցության, ռուսական ռազմարշավը դեպի Արցախ արագ վերածվելու է վյետնամա-աֆղանական արկածախնդրությանը։ Եթե չհաշվենք փոքրաթիվ հայ դավաճաններին՝ Զորի Բալայանի դպրոցից, հայությունը չի հանդուրժի նոր ռուսական զավթում, որը անթաքուստ ցինիզմով համեմված է թրքական ներկայությամբ, ինչպես եւ 100 տարի առաջ։ Չափազանց ակնհայտ են եւ ցավալի զուգահեռները  Հայաստանի 1920 թ․ ռուս-թրքական զավթման եւ 2020 թ․ թրքա-ռսական "խաղաղապահ առաքեության" միջեւ։ Ու եթե պատերազմի ավարտից 10 օր առաջ պաշտոնական Երեւանը մերժեց Արեւմուտքի կողմից առաջարկված արժանապատիվ լուծումը՝ Արցախի ճանաչում Կոսովոյի օրինակով եւ սկանդինավյան խաղաղապահների տեղակայումը ռազմաճակատի արեւելյան սահմանով, ապա մոտ ապագայում ոչ մի հայ կառավարություն, հինը թե նորը, չի հանդգնի հրաժարվել նման տարբերակից։ Իսկ այս ընթացքում, եկեք զինվենք ոչ միայն համբերությամբ ու տոկունությամբ, այլ նաեւ մեզ միշտ պակասող բյուզանդական ցինիզմով եւ թույլ տանք մեր թշնամիներին թուլացնել միմյանց։ Ռուս-թրքական հակասությունները, ինչպես նաեւ ռուս-ադրբեջանական լարվածությունը թույլ կտա մեզ ժամանակ շահել քաղաքական, տնտեսական ու նաեւ ռազմական մեր ներուժը հավաքելու, Արեւմուտքի հետ լուրջ բանակցություններ սկսելու, Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իսրայելի հետ մեր հարաբերությունները ճշտելու եւ շտկելու համար։ Ժամանակն անգին է եւ մենք պետք է աշխատացնենք այն մեր օգտին։
Հայաստանը չի պարտվել։ Մենք չենք կարող պարտվել։ Պատերազմի առաջին օրերին ունեցած այս համոզմունքս կրկնում եմ նաեւ այսօր, դառնագույն այս պահին։ Հիմա նոյեմբերի 15-ն է, մայրամուտ, մտքիս եկան 1805 թ․ դեկտեմբերի 2-ի Աուստերլիցի ճակատամարտի ավարտին ասված Նապոլեոնի հայտնի խոսքերն Աուստերլիցի արեւի մասին։ Ակամա հիշեցի Մարտակերտի շրջանի դիրքերում խրամատիցս արված իմ այս լուսանկարը, որտեղ ծագող արեւի շողքերում երեւում են շարունակվող մարտի ութ թե տաս պայթյունները մեկ ակնթարթում։ Այսպիսին էր կրակի խտությունը, այսպիսին էր պատերազմի բնույթը։ Սակայն մենք չնահանջեցինք ոչ մի քայլ։ Մենք հաղթելու ենք մարդակերին, մենք պաշտպանելու ենք մեր մարդակերտ Հայրենիքը՝ Մարտակերտից մինչեւ Երեւան, եւ հետո դեպի Արեւմուտք։ Այնտեղ է Արարատը, Կարսը, Վանը, Մուշը։ Մենք դեռ կհաղթենք։

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

1 0 0 0 0 0