/ Աշխարհ / Ի՞նչ կստանա Թուրքիան Ադրբեջանում որպես հաղթող. Բաքուն կարող է պաշտոնապես խնդրել ռուս խաղաղապահներին ...

Ի՞նչ կստանա Թուրքիան Ադրբեջանում որպես հաղթող. Բաքուն կարող է պաշտոնապես խնդրել ռուս խաղաղապահներին լքել իր տարածքը. Репортер-ը՝ ԼՂ շուրջ հնարավոր զարգացումների մասին



Լրահոս

Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից.Ասլանյան
27.11.2020 | 0:34   ***
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թու...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին
27.11.2020 | 0:22   ***
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտան...
ArmnewsOnline TV Youtube chanel
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
27.11.2020 | 0:17   ***
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
Amazon-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ կհայտարարեն «սեւ ուրբաթ օրը»
27.11.2020 | 0:03   ***
Amazon-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ կհայտարարեն «սեւ ուրբաթ ...
Արքայազն Ուիլյամը մոռացել է արքայազն Հարրիից վիրավորվածության մասին Մեգան Մարքլի վիժելուց հետո
26.11.2020 | 23:52   ***
Արքայազն Ուիլյամը մոռացել է արքայազն Հարրիից վիրավորվածության մասին Մե...
ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը
26.11.2020 | 23:16   ***
ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը
Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ «փրկել են» համայնքային կարևոր բլուրներ
26.11.2020 | 23:11   ***
Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ «փրկել են» ...
Սուդանի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից
26.11.2020 | 22:57   ***
Սուդանի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագրվել
26.11.2020 | 22:52   ***
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագր...
Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն ու միջազգային արձագանքները
26.11.2020 | 22:41   ***
Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձ...
ՈՒղիղ․Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց.
26.11.2020 | 22:32   ***
ՈՒղիղ․Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավա...
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով
26.11.2020 | 22:27   ***
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բա...
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
26.11.2020 | 22:06   ***
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի կիրառ
26.11.2020 | 21:51   ***
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի...
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին
26.11.2020 | 21:13   ***
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր ...
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
26.11.2020 | 20:48   ***
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը
26.11.2020 | 20:40   ***
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունո...
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
26.11.2020 | 20:37   ***
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են
26.11.2020 | 20:29   ***
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տա...
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
26.11.2020 | 20:15   ***
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
26.11.2020 | 19:52   ***
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
26.11.2020 | 19:35   ***
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
26.11.2020 | 19:20   ***
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն էլ կանչից կես ժամ հետո է հասել
26.11.2020 | 19:16   ***
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն է...
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
26.11.2020 | 19:07   ***
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին նվազել է
26.11.2020 | 18:51   ***
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին...
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին
26.11.2020 | 18:48   ***
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահի...
Աժ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը
26.11.2020 | 18:45   ***
Աժ-ն մերժեց ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները
26.11.2020 | 18:40   ***
Վիճաբանություն ԱԺ-ում. պատգամավորներին բաժանելու համար հրավիրվեցին անվ...
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ
26.11.2020 | 18:35   ***
Թուրքիայի «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության պատգամավորը մեղադրվում...
Բոլորը

Ռուսական Репортер կայքը վերլուծական հոդվածում անդրադարձել է Թուրքիայի ակնկալիքներին Ադրբեջանից` որպես արցախյան պատերազմում հաղթած կողմ:

Հոդվածում նշվում է, որ պատերազմն ավարտվել է Հայաստանի կատարյալ պարտությամբ: Թուրքիայի միջամտությունը հնարավորություն տվեց Բաքվին մեկուկես ամսվա ընթացքում վերականգնել վերահսկողությունը չճանաչված հանրապետության առանցքային դիրքերի նկատմամբ: Հիմա միակ ինտրիգն այն է, թե Անկարան ինչ կստանա Հարավային Կովկասում որպես երկրորդ հաղթող:

Թուրքերը կարող են շահագրգռված լինել շատ բաներում, մասնավորապես`դեպի Կասպից ծով և հետագայում դեպի Կենտրոնական Ասիա ելքով, որտեղ նրանք ավելի շատ հնարավորություններ կստանան մշակելու ածխաջրածնային ռեսուրսները, վերահսկելու բեռների հոսքերը և կառուցելու հիպոթետիկ «Թուրանի բանակ»-ը: Մեծ հաշվով, Անկարան արդեն իսկ առաջ է գնացել այս հարցում ՝ Հայաստանի տարածքով «ճեղքելով» ցամաքային միջանցք, որն ի վերջո երկաթուղով կկապի Թուրքիայի միջերկրածովյան ափը և Ադրբեջանի Կասպից ծովափը: Լավ բոնուս կլինի Անդրկովկասում թուրքական ռազմաբազայի բացումը, որը  ենթակառուցվածքների ներդրումների անվտանգության երաշխավոր պետք է լինի, բայց այս հարցում արտահայտվում են տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Հազիվ էր Հայաստանը ճանաչել իր կապիտուլյացիայի փաստը, երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը առաջինը խոսեց թուրք խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ բերելու հնարավորության մասին: Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է նրա խոսքերը ՝ հապճեպ հայտարարելով, որ այնտեղ թուրք խաղաղապահներ չեն լինի, դիտորդական կենտրոնում միայն դիտորդների տեղ կա: Բայց Անկարան ակնհայտորեն այլ կարծիք ունի այս հարցում: Sabah լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայի խորհրդարանը երկու օր առաջ սկսել է բանաձևի մշակումը, որը թույլ կտա զինված ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում: Նկատի ունեցեք, որ խոսքը զորքերի մասին է, և ոչ թե ինչ-որ «դիտորդների»: Որտեղ է տեղակայվելու թուրքական բանակը, պիտի որոշի նախագահ Էրդողանը:

Հոդվածագիրը փորձել է հասկանալ, թե ինչ կարող է հակադրել սրան Մոսկվան: Նախ, Լեռնային Ղարաբաղը դե յուրե Ադրբեջանի տարածք է, այս հանրապետությունը չի ճանաչվում ոչ Ռուսաստանի, ոչ էլ հենց Հայաստանի կողմից: 

Երկրորդ, ռազմական պարտության արդյունքում այս չճանաչված հանրապետությունը փաստացի դադարել է գոյություն ունենալուց: Ռուս խաղաղապահները անցումային ժամանակահատվածում պահպանում են Ստեփանակերտը, հայ բնակչությունն արդեն սկսել է արտագաղթը:

Երրորդ՝ նախագահ Ալիևը, որպես հաղթող, շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանները» չեն ունենա որևէ «հատուկ կարգավիճակ»:

Այսինքն սա «Ադրբեջանի տարածքն է (հոդվածագիր)», որի նկատմամբ Բաքուն միջազգային պարտավորություններ չունի, ռազմական ուժի միջոցով կարողացավ վերականգնել իր վերահսկողությունը տարածքների նկատմամբ: Ի՞նչն է խանգարում երկու ինքնիշխան պետություններին ՝ Թուրքիային և Ադրբեջանին, իրար մեջ վերջինիս տարածքում, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղում, թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: Արդյո՞ք նրանց պետք է հետաքրքրի Ռուսաստանի արտգործնախարարության  կարծիքը: Ավաղ, սա ավելորդ է:

Ի՞նչ կլինի, երբ պարտվող հայկական կողմը կատարի ապառազմականացման պահանջները, և բնակչությունը, որը չի համաձայնի ապրել նոր վարչակազմի օրոք, վերջապես կհեռանա: Ճիշտ է, Բաքուն պաշտոնապես կխնդրի ռուս խաղաղապահներին լքել իր տարածքը: Եվ եթե Մոսկվան սկսի ձգձգել դա, ապա արդեն Ղարաբաղում տեղակայված սիրիացի ահաբեկիչները կկազմակերպեն ջարդ ռուսների համար՝ շարունակաբար գրոհելով անօդաչու սարքերով: Ի դեպ, հենց թուրքական անօդաչու սարքերն են, որոնք իրավամբ համարվում են այս պատերազմի հաղթանակի զենքերը: Հեռանկարներ չեն ուրվագծվում:

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանը կանխել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների հայտնվելը. ընդհանուր առմամբ, ոչ մի կերպ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0