/ Արցախ / Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է Լեռնային Ղարաբաղում հաջորդ պատերազմի կայծ դառնալ. Asia T...

Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է Լեռնային Ղարաբաղում հաջորդ պատերազմի կայծ դառնալ. Asia Times



Լրահոս

Ռուսական «Գեներիում» ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 միլիոն չափաբաժին կթողարկի
27.11.2020 | 1:03   ***
Ռուսական «Գեներիում» ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 ...
Ավստրալիայի հատուկջոկատայիններրը պաշտոնանկ կարվեն՝ Աֆղանստանում ռազմական հանցագործությունների հետ կապված
27.11.2020 | 0:56   ***
Ավստրալիայի հատուկջոկատայիններրը պաշտոնանկ կարվեն՝ Աֆղանստանում ռազմակ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային դաժան ձմեռ է սպասվում՝ կորոնավիրուսի պատճառով
27.11.2020 | 0:50   ***
Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային դաժան ձմեռ է սպասվում՝ ...
Վուչիչ. Սերբիան մոտենում է կորոնավիրուսի համավարակի զարգացման աղետալի սցենարի
27.11.2020 | 0:45   ***
Վուչիչ. Սերբիան մոտենում է կորոնավիրուսի համավարակի զարգացման աղետալի ...
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թույլ չի տալու օգտվել Գորիս-Կապան ճանապարհից.Ասլանյան
27.11.2020 | 0:34   ***
Դեկտեմբերի 1-ին Կուբաթլուն հանձնելուց հետո հավանական է, որ թշնամին թու...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին
27.11.2020 | 0:22   ***
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտան...
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
27.11.2020 | 0:17   ***
Նեթանյահուի և Սալմանի «գաղտնի» հանդիպման թիրախում է եղել Թուրքիան
Amazon-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ կհայտարարեն «սեւ ուրբաթ օրը»
27.11.2020 | 0:03   ***
Amazon-ի աշխատակիցները Գերմանիայում գործադուլ կհայտարարեն «սեւ ուրբաթ ...
Արքայազն Ուիլյամը մոռացել է արքայազն Հարրիից վիրավորվածության մասին Մեգան Մարքլի վիժելուց հետո
26.11.2020 | 23:52   ***
Արքայազն Ուիլյամը մոռացել է արքայազն Հարրիից վիրավորվածության մասին Մե...
ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը
26.11.2020 | 23:16   ***
ՈՒՂԻՂ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի ասուլիսը
Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ «փրկել են» համայնքային կարևոր բլուրներ
26.11.2020 | 23:11   ***
Գեղարքունիքում գյուղացիները բանակցելով ադրբեջանցիների հետ՝ «փրկել են» ...
Սուդանի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից
26.11.2020 | 22:57   ***
Սուդանի նախկին վարչապետը մահացել է կորոնավիրուսից
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագրվել
26.11.2020 | 22:52   ***
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսի ռեկորդային` 28 000 դեպք է արձանագր...
Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն ու միջազգային արձագանքները
26.11.2020 | 22:41   ***
Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձ...
ՈՒղիղ․Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց.
26.11.2020 | 22:32   ***
ՈՒղիղ․Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավա...
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով
26.11.2020 | 22:27   ***
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին Ղարաբաղի վերաբերյալ բա...
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
26.11.2020 | 22:06   ***
Ճապոնացի վերլուծաբանները հաշվարկել են նոր iPhone 12-ի ինքնարժեքը
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի կիրառ
26.11.2020 | 21:51   ***
Անկարայում կարծում են, որ Բայդենը Ս-400-ների պատճառով պատժամիջոցներ չի...
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին
26.11.2020 | 21:13   ***
Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր ...
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
26.11.2020 | 20:48   ***
Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունու ոստիկանների բացահայտումը
26.11.2020 | 20:40   ***
Մերկ լուսանկարները չհրապարակելու համար աղջկանից փող է շորթել․ Մարտունո...
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
26.11.2020 | 20:37   ***
Թրամփին եւ իր զավակներին բանտ են կանխատեսել
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են
26.11.2020 | 20:29   ***
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տա...
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
26.11.2020 | 20:15   ***
Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
26.11.2020 | 19:52   ***
Մերկելը գերմանացիներին կոչ է արել նախապատրաստվել լոքդաունին տոներին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
26.11.2020 | 19:35   ***
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
26.11.2020 | 19:20   ***
Ռուսաստանը փորձարկել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռը
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն էլ կանչից կես ժամ հետո է հասել
26.11.2020 | 19:16   ***
Փաստաբան․ Մարադոնան 12 ժամ չի ստացել բուժօգնություն, շտապօգնությունն է...
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
26.11.2020 | 19:07   ***
Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին նվազել է
26.11.2020 | 18:51   ***
Հայաստանում դոլարի փոխարժեքը մի քանի օրվա կտրուկ աճից հետո այսօր կրկին...
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված գործարքով, որը փաստացիորեն վերջ դրեց տարածաշրջանի մեծ մասում հայերի` հազարամյակներով ներկայությանը: Այս մասին ասված է Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանի հոդվածում, որը հրապարակվել է հոնկոնգյան Asia times պարբերականում:

Հոդվածագիրը մասնավորապես նշում է, որ ռազմաճակատում արդեն կորցրած հողերից բացի, գործարքը հայերին թելադրում է մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին զիջել այլ տարածքներ,  որոնցում հայերը թողնում են հազարավոր սրբավայրեր: Հաշվի առնելով ադրբեջանցիների փորձը մշակութային ժառանգությունը ջնջելու գործում՝ երկարամյա խաղաղության տեսլականը հավանական չի թվում:

Մաղաքյանը նշում է, որ ինքը վերջին 15 տարիներին զբաղվում է մշակութային բնաջնջման ուսումնասիրությամբ, որը հայ-ադրբեջանական հակամարտության ամենաթույլ ուսումնասիրված ասպեկտներից մեկն է:

Ըստ Ադրբեջանի իշխանությունների՝ հայերի հնագույն անցյալը կեղծ պնդում է: Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը մերժել է Մաղաքյանի ուսումնասիրությունները ՝ դրանք բնորոշելով որպես «Հայաստանի ֆանտազիայի արդյունք»:

«Նախիջևանի 89 միջնադարյան եկեղեցիները, 5840 խաչքարերը և ավելի քան 22 000 պատմական տապանաքարերը երբեք գոյություն չեն ունեցել» առաջին հերթին, քանի որ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հայերը բնիկ չեն Կովկասում:

Մինչև 1997 թվականը այս հուշարձանները պահպանվում էին Ադրբեջանում, որը դրանց բնորոշում էր որպես «աղվանական»: 1950-ականներից, Ադրբեջանը հայերի՝ հին ազգ լինելու փաստին ձեռնոց նետելու համար սկսել էր «աղվանացնել» հայկական քրիստոնեությունը` հայտարարելով, որ այն գողացված է մինչև 7-րդ դարը ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասում գոյություն ունեցած Աղվանքի թագավորությունից:

Միգուցե մի օր հայերը կարող են հաշտվել այն մտքի հետ, որ իրենց վաղ ժառանգության մեծ մասը ջնջվել է: Այնուամենայնիվ, 5 հինավուրց արցախյան հուշարձաններ` Ամարասը, Դադիվանքը, Գտչավանքը, Տիգրանակերտը և Ծիծեռնավանքը  հայերի համար հատկապես սրբազան են, դրանց բնաջնջումն անանցանելի սպի կդառնա գալիք սերունդների համար:

Այս բոլոր հայկական սրբազան վայրերը գտնվում են ներկայիս կամ առաջիկա հայ-ադրբեջանական շփման գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նրանցից ոչ մեկը տեղակայված չէ ռազմավարական տարածքներում: 1990-ականների ղարաբաղյան առաջին պատերազմում պարտված, սակայն երկրորդում հաղթած Ադրբեջանը պետք է խորապես մտածի կանխելու երրորդ պատերազմը:

Ինչքան էլ ցավալի լինեն հայերի համար մարդկանց, տների, հողերի, լեռների, բազմաթիվ խաչքարերի և ավելի պակաս հայտնի բազմաթիվ եկեղեցիների կորուստները, այս 5 սրբավայրերի պահպանումը կարող է ամոքել հայերին:

«Ես ողորմություն չեմ խնդրում: Ես առաջարկում եմ խաղաղության հավանական ուղի»,-եզրափակում է իր հոդվածը Մաղաքյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0