Կոլպինոյում 6 երեխաների պատանդ վերցրած տղամարդը հանձնվել է իրավապահներին
ՌԴ Կոլպինո քաղաքի բնակիչը, որը պատանդ էր վերցրել 6 երեխաների, շրջանային դատախազի հետ զրույցից հետո, հանձնվել է իրավապահներին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Նախնական տվյալներով տղամարդը հանդիսանում է երեխաներից երկուսի կենսաբանական հայրը։ Մյուս երկու փոքրիկները Դենիսովիչ հայրանունն ունեն ,բայց ծննդյան վկայականում հայրը նշված չէ,- հայտնել են երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքային բաժնից։
Երեխաներից փոքրը 3 տարեկան է, մեծը՝15։ Նրանցից ոչ մեկը չի տուժել։ Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 38 ամյա տղամարդը հարբած վիճակում 3 սենյականոց բնակարանում պատանդ է պահում անչափահասների։ Այս մասին իրավապահներին հայտնել էր նրա կինը։ Նա ասել էլ, որ ամուսինն իրեն դուրս է արել տնից, փակվել է բնակարանում և կապի դուրս չի գալիս։Միևնույն ժամանակ նա նշել էր, որ բնակարանից լսելի են երեխաների լացի ձայներ։
Իրավապահների տեղեկություններով ընտանիքը Լենինգրադի մարզի Կոլպինո քաղաք է տեղափոխվել երկու տարի առաջ Արխանգելսկի մարզից։ Տղամարդը հաշվառված է եղել նարկոհոգեբուժական դիսպանսերում։
«Դրդապատճառներից մեկը խանդն է։ Նա բուժվում է։ Ինչքան հասկանում եմ այս ամենը ալկոհոլի հետ միաժամանակ դեղորայքի ընդունման հետևանք է։ Ամեն ինչ քննության ընթացքում պարզ կդառնա»,- ասել է Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գալինա Եկատերինան։
Հարուցվել է քրեական գործ ազատությունից ապօրինի զրկելու հոդվածով։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |