Դուք արիացու հային չեք կարող ընկճել
Այսօր հայը վիրավոր արծվի է նման , որին ցած են բերել բարձր լեռներից: Թեկուզ հիմա վիրավոր արծվի նման է, թպրտում է, ընկնում, կտուցն ու ճանկերը կոտրատում, փետուրները պոկում, արյունլվա քարշ գալիս, բայց չի հարմարվում իր պարտությանը, իր ստրկությանը, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Սա Հայկն է, արծիվի ոգին, արիացի, քաջ, խոր վիշտն իր սրտի մեջ, տխուր, կարծես, վերջին հանգրվանից են զրկել՝ ցանկանալով ժայռի վրա գտնվող իր բնի` Արցախ աշխարհի պաշտպանությունը փոխանցել անգղներին ու ագռավներին: Թեկուզ ցանկանան զրկել իր Արցախ աշխարհից, բայց հային երբեք չի լքի հույսի ազատությունն ու հպարտության զգացումը: Միայն արին, կարող է այդպիսի զգացում ունենալ: Անընդունակ է թույլը, այդպիսի զգացում ունենալ: Դո՛ւ արիացի, հայ պիտի՛ վերածնվես, դա՛ է քո փրկությունը, քո գոյության գրավականը, ինքնապաշտպանությունը օտարից և ներքին թշնամուց: Դո՛ւ հզոր պիտի լինես, որպեսզի կարողանաս հաղթել ու հետ բերել քո կորցրած Արցախ աշխարհն ու հայոց հողերը: Ու ժամանակն է քո մասին խոսես: Բազում հազարամյակների ընթացքում դու չես փոխվել ու չես փոխելու քո Աստվածատուր ապրելակերպը: Սա թող իմանան բոլոր թրքանման հայերը, նրանք, ովքեր փորձում են ճնշել հային ու իրենց պիղծ ու կեղծ արժեքները պարտադրել: Դա երբե՛ք չի լինելու: Դուք արիացու հային չեք կարող ընկճել:
Ժիրայր Թունյանի ֆեյսբուքյան էջից
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |