Աֆղանստանում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել․ կա առնվազն 17 զոհ
Աֆղանստանի Բամիան քաղաքում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու մագնիսական ռումբերի պայթյունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը ՝ վիրավորվել: Ռումբերը պայթել են քաղաքի կենտրոնում գտնվող շուկայում, հայտնում է TOLO News-ը։
Առայժմ ոչ ոք չի ստանձնել կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը ։
Նշվում է, որ Բամիանն Աֆղանստանում ամենաանվտանգ նահանգներից մեկն է։ Պայթյունները այնտեղ տեղի են ունեցել առաջին անգամ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |