1250 փախստականներ են Երեւանից վերադարձել Ստեփանակերտ
Նոյեմբերի 24-ին Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել 1250 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունը: 30 ավտոբուս Երեւանից ուղեւորվել է դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ 1250 մարդու հասցնելով Լեռնային Ղարաբաղ: Ընդամենը մեկ օրվա ընթացքում 2060 մարդ վերադարձել է իր նախկին բնակության վայր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |