/ Քաղաքական / Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել



Լրահոս

Կապիտոլիումի հարձակմանը մասնակցած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսի անդամին սպանելու սպառնալիքի առնչությամբ
24.01.2021 | 13:35   ***
Կապիտոլիումի հարձակմանը մասնակցած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Կո...
ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրթության ոլորտին հասցված վնասի մասին
24.01.2021 | 13:31   ***
ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտարարել են կորոնավիրուսի համավարակի հետեւանքով կրթությ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Բաթումիում աղբ են լցրել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորի վրա
24.01.2021 | 13:25   ***
Բաթումիում աղբ են լցրել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորի վրա
Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 5 600 մարդ
24.01.2021 | 13:13   ***
Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի ք...
Կորոնավիրուսը մաշկի հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնում. մաշկաբան
24.01.2021 | 13:04   ***
Կորոնավիրուսը մաշկի հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնում. մաշկաբան
ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում քննարկել են «ՌԴ-ից սպառնալիքն» ու Աֆղանստանում եւ Իրաքում գործողությունները
24.01.2021 | 12:57   ***
ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում քննարկել են «ՌԴ-ից սպառնալիքն» ու Աֆղանստ...
Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, եւ իմ միա՜կը` ճակատագրով․այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
24.01.2021 | 12:53   ***
Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, եւ իմ միա՜կը` ճակատագրով․այսօր Պարույր...
Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը
24.01.2021 | 12:45   ***
Գիտնականները վերականգնել են 3000-ամյա մումիայի ձայնը
Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռնցքամարտիկին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
24.01.2021 | 12:40   ***
Դաժան մենամարտ. գյումրեցի Ժորա Համազարյանը նոկաուտով հաղթել է ռուս բռն...
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
24.01.2021 | 12:35   ***
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավա...
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
24.01.2021 | 12:31   ***
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
 Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։
24.01.2021 | 12:15   ***
 Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական ...
Գերմանիայի իշխանությունները խուսափում են կիբերհարձակումներից, որոնք ուղղված են պատվաստումների արշավի դեմ
24.01.2021 | 12:12   ***
Գերմանիայի իշխանությունները խուսափում են կիբերհարձակումներից, որոնք ու...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
24.01.2021 | 12:08   ***
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Քաղսիի գյուղապետարանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է
24.01.2021 | 12:03   ***
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Քաղսիի գյուղապետարանի դիմաց Mercedes-...
Զիդանը հեռախոսով էր ինձ ցուցումներ տալիս, հուսով եմ նա շուտով կվերադառնա. Դավիդ Բետոնի
24.01.2021 | 11:55   ***
Զիդանը հեռախոսով էր ինձ ցուցումներ տալիս, հուսով եմ նա շուտով կվերադառ...
IFFHS. Սերխիո Ռամոսը՝ տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպան
24.01.2021 | 11:48   ***
IFFHS. Սերխիո Ռամոսը՝ տասնամյակի ամենաարդյունավետ պաշտպան
«Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ
24.01.2021 | 11:40   ***
«Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդակա...
Կալիֆոռնիայում մարդ է զոհվել կորոնավիրուսի պատվաստումից մի քանի ժամ անց
24.01.2021 | 11:33   ***
Կալիֆոռնիայում մարդ է զոհվել կորոնավիրուսի պատվաստումից մի քանի ժամ ան...
ԱՄՆ ռազմական հետախուզությունը գնում է տվյալների բազաներ՝ առանց դատարանի որոշման մարդկանց հետևելու համար. The New York Times
24.01.2021 | 11:29   ***
ԱՄՆ ռազմական հետախուզությունը գնում է տվյալների բազաներ՝ առանց դատարան...
Բայդենի վարչակազմին քննադատել են Օվալաձեւ սենյակից Չերչիլի կիսանդրին հեռացնելու համար
24.01.2021 | 11:19   ***
Բայդենի վարչակազմին քննադատել են Օվալաձեւ սենյակից Չերչիլի կիսանդրին հ...
Այրվել է ավտոմեքենա
24.01.2021 | 11:07   ***
Այրվել է ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
24.01.2021 | 11:05   ***
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կ...
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք
24.01.2021 | 11:00   ***
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք
Մեքսիկայի երկու նահանգների սահմանին հայտնաբերվել է 19 այրված դի
24.01.2021 | 10:52   ***
Մեքսիկայի երկու նահանգների սահմանին հայտնաբերվել է 19 այրված դի
«Լիլո» շուկայի աշխատակիցները պահանջում են թույլատրել աշխատել
24.01.2021 | 10:48   ***
«Լիլո» շուկայի աշխատակիցները պահանջում են թույլատրել աշխատել
Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով, սա ևս հարձակվողական բնույթի է
24.01.2021 | 10:35   ***
Կարսի զորավարժությունների տեխնիկական բնութագրից դատելով, սա ևս հարձակվ...
30  զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել  մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
24.01.2021 | 10:26   ***
30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել մարմիններն ...
Ուկրաինան մտադիր է շտապ անջատվել Ռուսաստանի էներգահամակարգից
24.01.2021 | 10:15   ***
Ուկրաինան մտադիր է շտապ անջատվել Ռուսաստանի էներգահամակարգից
Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ
24.01.2021 | 1:02   ***
Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը:Տեղեկացնում են  Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը: Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար:

Հունվարի 1-ից յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով (բացի աշխատանք ունեցողներից) կստանա նախապես հայտարարված ոչ թե 60, այլ 68 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն՝ վեց ամիս շարունակ: Սկսված է 68 հազար և, ՀՀ-ում սեփական գույք չունենալու պարագայում, հավելյալ ևս 15 հազար ՀՀ դրամի վճարման հայտերի ընդունումը. շուտով կսկսվի դրանց տրամադրման գործընթացը:

Առաջիկայում կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիներին մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը: Այն կիրականացվի երկու տարբեր սոցիալական ծրագրերով: Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազար ՀՀ դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետակոծության հետևանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն: Բացի այդ, անօթևան մնացած բոլոր ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչև պետության կողմից նոր բնակարանների կառուցումը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է նեցուկ կանգնել իր յուրաքանչյուր քաղաքացուն՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար: Քաղաքաշինության նախարարին նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ այն ընտանիքները, որոնց բնակարանները տուժել են թշնամու հրթիռահրետակոծությունից, արագացված ընթացակարգով կստանան անհրաժեշտ շինանյութ: Ա. Հարությունյանը հանձնարարել է վերականգնման աշխատանքներում ներգրավել նաև ՀՀ-ում գործող բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ են Արցախում աշխատելու:

Նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է տարհանվող համայնքների, ինչպես նաև անօթևան մնացած և ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած բնակիչներին անհրաժեշտ աջակցության տրամադրման հարցերին և շեշտել, որ մինչև Արցախում համապատասխան բնակարանային պայմանների ստեղծումը նրանց կեցության հարցը պետք է լուծել ՀՀ-ում գտնվող հյուրանոցային և նմանօրինակ ծառայություններ մատուցող տնտնեսությունների միջոցով:

Անդրադառնալով ուսումնական պրոցեսի վերսկսմանը՝ նախագահը նշել է, որ թե՛ դպրոցները և թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ շրջաններում արդեն վերաբացվել են մի շարք համայնքների դպրոցներ։ Նոյեմբերի 30-ին կսկսեն գործել մայրաքաղաքի համար 2 և համար 8 դպրոցները, իսկ մյուսները՝ մինչև տարեվերջ:

 

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0