/ Իրադարձային / Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները

Մեծ Բրիտանիան թշնամիների վրա է ուղղում ապագայի թուրքական կործանիչները



Լրահոս

Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները
16.01.2021 | 12:41   ***
Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչը...
Չեխիայում մարդատար գնացքում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել
16.01.2021 | 12:34   ***
Չեխիայում մարդատար գնացքում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել
ArmnewsOnline TV Youtube chanel
Գոռավան գյուղում այրվել է տուն
16.01.2021 | 12:29   ***
Գոռավան գյուղում այրվել է տուն
Լիտվան ցանկանում է արգելել Ֆիլիպ Կիրկորովի և Միխայիլ Շուֆուտինսկիի մուտքը երկիր՝ արտիստներին համարելով «ռուսական քաղաքականության փափուկ քարոզչության» գործիք
16.01.2021 | 12:20   ***
Լիտվան ցանկանում է արգելել Ֆիլիպ Կիրկորովի և Միխայիլ Շուֆուտինսկիի մու...
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամփի էջերը
16.01.2021 | 12:16   ***
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը վերականգնել են Դոնալդ Թրամ...
Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ (ուղիղ)
16.01.2021 | 12:07   ***
Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ (ուղիղ)
Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ. ՌԴ ՊՆ
16.01.2021 | 11:58   ***
Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ. ՌԴ ՊՆ
Բունդեսթագում նշել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն ավարտելու հնարավոր խոչընդոտները
16.01.2021 | 11:45   ***
Բունդեսթագում նշել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն ավարտել...
«Իրանի ռեժիմն իսկապես ուզում է միջուկային զենք ունենալ. Թել Ավիվը պետք է հակազդելու «տարբերակներ» ունենա». Իսրայելի պաշտպանության նախարար
16.01.2021 | 11:39   ***
«Իրանի ռեժիմն իսկապես ուզում է միջուկային զենք ունենալ. Թել Ավիվը պետք...
Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն
16.01.2021 | 11:35   ***
Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել ...
Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցում այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
16.01.2021 | 11:31   ***
Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցում այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 12%-ով
16.01.2021 | 11:26   ***
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է գրեթե 12%-...
Կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք
16.01.2021 | 11:04   ***
Կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդո...
«Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում հեռանալ». Ալիևը Շուշի այցելելուց հետո չի ցանկացել վերադառնալ Բաքու
16.01.2021 | 10:59   ***
«Անկեղծ ասած՝ չեմ ցանկանում հեռանալ». Ալիևը Շուշի այցելելուց հետո չի ց...
ԼՂ-ում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ
16.01.2021 | 10:54   ***
ԼՂ-ում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի ...
 Անկարան փորձում է խաղալ երկու՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի լարերի վրա. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
16.01.2021 | 10:43   ***
Անկարան փորձում է խաղալ երկու՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի լարերի վրա. «Հայաստանի Հա...
Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են. ԱԻՆ
16.01.2021 | 10:39   ***
Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվա...
ԵՄ պատվիրակության բաժնի պետի մեքենայի դիվանագիտական համարանիշը գողացել են
16.01.2021 | 10:32   ***
ԵՄ պատվիրակության բաժնի պետի մեքենայի դիվանագիտական համարանիշը գողացել...
Շիրակում առատ ձյուն է տեղացել
16.01.2021 | 10:23   ***
Շիրակում առատ ձյուն է տեղացել
Այսօր Ասկերանի 4 համայնքներում կիրականացվի չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում
16.01.2021 | 10:16   ***
Այսօր Ասկերանի 4 համայնքներում կիրականացվի չպայթած զենք-զինամթերքի վնա...
Ուժգին երկրաշարժ Իրանում
16.01.2021 | 10:10   ***
Ուժգին երկրաշարժ Իրանում
Թուրքիայի հատուկ ծառայությունների ծրագրերի իրականացումը Հայաստանում. Հայկ Դեմոյան
16.01.2021 | 10:02   ***
Թուրքիայի հատուկ ծառայությունների ծրագրերի իրականացումը Հայաստանում. Հ...
Գողացել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժնի պետի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները. Shamshyan.com
16.01.2021 | 2:46   ***
Գողացել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի...
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում ավելացել է 21 հազարով. մահացածների թիվը գերազանցել է 69 հազարը. RT
16.01.2021 | 2:28   ***
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում ավելացել է 21 հազ...
Նապոլեոնի բանտասենյակի բանալին վաճառվել է աճուրդի ժամանակ 81 900 ֆունտ սթեռլինգով
16.01.2021 | 2:21   ***
Նապոլեոնի բանտասենյակի բանալին վաճառվել է աճուրդի ժամանակ 81 900 ֆունտ...
Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ, ևս մեկը վիրավորվել է
16.01.2021 | 1:58   ***
Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ,...
Թրամփը մտադիր է հեռանալ Վաշինգտոնից հունվարի 20-ի առավոտյան՝ նախքան Բայդենի երդմնակալությունը
16.01.2021 | 1:52   ***
Թրամփը մտադիր է հեռանալ Վաշինգտոնից հունվարի 20-ի առավոտյան՝ նախքան Բա...
«Լացիոն» ուժեղ էր «Ռոմայից»՝ 3։0
16.01.2021 | 1:46   ***
«Լացիոն» ուժեղ էր «Ռոմայից»՝ 3։0
Մակրոնն առաջարկել է Էրդողանին կարգավորել հարաբերությունները. Չավուշօղլու
16.01.2021 | 1:32   ***
Մակրոնն առաջարկել է Էրդողանին կարգավորել հարաբերությունները. Չավուշօղլ...
Բրազիլիայում բժիշկներն ընտրում են` կորոնավիրուսով հիվանդներից ում փրկել
16.01.2021 | 1:01   ***
Բրազիլիայում բժիշկներն ընտրում են` կորոնավիրուսով հիվանդներից ում փրկե...
Բոլորը

Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակից Մեծ Բրիտանիան այլոց ձեռքով իր շահերն առաջ տանելու միջոց է գտել: Դա հատկապես վերաբերում է ռազմական գերակայության կարեւորագույն գործիքներից մեկի՝ 5-րդ սերնդի կործանիչի մշակմանը, գրում է «Վզգլյադ»-ը: 

«Որքան հեռուն են գնացել թուրքերի եւ անգլիացիների միջեւ կապերը, քաղաքական առումով արդեն վաղուց հայտնի է: Հայտնի է նաեւ, որ Թուրքիայի միջոցով անգլիացիները կարող են ազդել Ադրբեջանի վրա: Լոնդոնը կարող է ազդել Սիրիայում եւ Լիբիայում իրավիճակի վրա, Թուրքիայի հետ նրա փոխգործակցությունն օրեցօր ավելի սերտ է դառնում:

Սակայն քչերն են ուշադրություն դարձնում եւս մեկ ոլորտի վրա, որի դեպքում անգլիացիները թուրքերին էլ ավելի ուժեղ եւ վտանգավոր են դարձնում: Խոսքը ռազմատեխնիկական համագործակցության մասին է:

Ռուսաստանցիների մոտ Թուրքիան ասոցացվում է կուրորտների հետ: Իսկ ռազմական հարցերով հետաքրքրվողների մոտ՝ սիրիացի գրոհայինների եւ ահաբեկիչների, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի եւ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Ղարաբաղում պատերազմների հետ, որոնցում Թուրքիան գաղտնի կամ ակնհայտ մասնակցություն է ունեցել: Իրականում դա մեծ այսբերգի միայն գագաթնակետն է:

Թուրքիան հզոր արտադրական եւ լուրջ տեխնիկական ձեռքբերումներ ունի ռազմական ոլորտում: Թուրքերը զգալի չափով ապահովում են իրենց թեթեւ զրահատեխնիկայով, ինքնագնաց հրետանիով, զենիթային հրետանիով, բարձր տեխնոլոգիական զենքի շատ տեսակներով: Այսպես, Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը մարտերում հաջողությամբ կիրառում է լազերային զենք հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար:

Թուրքիան Ռուսաստանից հետո աշխարհում երկրորդ երկիրն է, որը մարտական կիրառման պատրաստ հակատորպեդներ ունի:

Թուրքիան առաջ է անցնում ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասից, Ռուսաստանից, Ճապոնիայից եւ զենքի արտադրության շատ այլ երկրներից ավիացիայի համար բազմագաբարիտային թեւավոր հրթիռներ արտադրելու գործում: Բացի այդ, թուրքերը 280 կմ հեռահարության Bora տակտիկական հրթիռներ ունեն: Հրթիռը կիրառվում է Իրաքում քրդերի դեմ եւ առանձնանում է բարձր ճշգրտությամբ: Մեծ հեռահարության հրթիռներ են ստեղծվում: Բացի այդ, թուրքերը փորձարկել են նավային բազավորման թեւավոր հրթիռներ: Aselsan եւ Roketsan թուրքական երկու ռազմական հսկաները համաշխարհային դասի ռազմական կոնցեռներն են, որոնք ռազմական էլեկտրոնիկայի, ծովային ստորջրյա զենքի, հթրիռների, լազերների հզոր ներուժ ունեն:

Ավելին, Թուրքիան ունի ազգային տիեզերական ծրագիր, եւ այդ ծրագիրն ընթանում է գրաֆիկին համապատասխան:

Իսկ որտեղ տիեզերական հրթիռները, այնտեղ էլ բալիստիկ հրթիռները: Թուրքական «աջերի» շրջանում վաղուց խոսակցություններ են պտտվում, որ Սինոպում հրթիռային կենտրոնը զբաղվում է ոչ միայն տիեզերագնացությամբ, այլ, օրինակ, սուզանավերի համար բալիստիկ հրթիռներով:

Նման զենքի համար տրամաբանական է ունենալ հատուկ մարտական մասեր, կամ ավելի պարզ՝ միջուկային մասեր: Եվ հենց այդ կողմն են թուրքերը նայում: 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ելույթ ունենալով իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովի ժամանակ, Էրդողանը բառացի ասել է հետեւյալը. «Որոշ երկրներ ունեն միջուկային մարտագլխիկներով հրթիռներ: Սակայն մենք չենք կարող դրանք ունենալ: Ես դա ընդունել չեմ կարող»:

Հետագայում Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի ոչ միջուկային կարգավիճակն անընդունելի է, իսկ թուրքական «աջերի» շրջանում խոսակցություններ կան սեփական ռումբի ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին: Տեխնիկապես Թուրքիան դեռ ի վիճակի չէ միջուկային զենք ստեղծել, սակայն հետաքրքրությունը դրա հանդեպ բարձր մակարդակում է գտնվում:

Թուրքական ռազմարդյունաբերական համալիրի ամենաբարդ եւ ամբիցիոզ ծրագրերից մեկը Turkish Aerospace Industries (TAI) ընկերության կողմից մշակված 5-րդ սերնդի TF-X ազգային կործանիչի ստեղծման ծրագիրն է: Այդ ծրագիրը թուրքերը միայնակ չէին կարող իրականացնել, պետք էր գործընկեր, որը կարող է նախագծել այդ մեքենան: Եվ նման գործընկեր գտնվեց:

2015-ի դեկտեմբերին թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիային 5-րդ սերնդի կործանիչ ստեղծելու հարցում կօգնի բրիտանական BAE Systems-ը: Ապագայի մեքենայի համար շարժիչներ է առաջարկել «Ռոլս Ռոյսը»:

Իսկ 3 տարի անց՝ 2018-ին, երբ թուրքական ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ աշխատանքները բուռն ընթացքի մեջ էին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Բրիտանիան ինքնուրույն կստեղծի 5-րդ սերնդի «Տեմպեստ» կործանիչներ BAE-ի եւ «Ռոլս Ռոյսի» օգնությամբ: Այդպիսով, մոզաիկան ամբողջացել է:

Թուրքական նախագծի հանդեպ Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը բազմաբնույթ է: Մի կողմից, դա տեխնոլոգիապես շահավետ է: Թուրքիան ավիացիայի ոլորտում նորեկ չէ, այդ երկիրը մասնակցել է F-35-երի ծրագրին, ավելի վաղ արտադրել F-16 իր տարածքում:

Երկրորդ հերթին, բրիտանացիները հասանելիություն ունեն թուրքական մշակումների հանդեպ: Նրանք իրենց կոնստրուկտորական մշակումներն ունեն թուրքական փողերի հաշվին:

Քաղաքականապես Բրիտանիան այդ նախագծով Թուրքիային առաջ է տանում դեպի ակտիվ քաղաքականություն: Այժմ թուրքերը չպետք է մտահոգվեն, որ ԱՄՆ-ն, որը դժգոհ է Ռուսաստանի հետ համագործակցությունից, նրանց «կկտրի» նորագույն ինքնաթիռների մատակարարումից: Ունենալով համաշխարհային դասի ավիացիա՝ նրանք մեծ հավանականությամբ ինքներն էլ կարող են գործի դնել այն, իսկ անգլիացիներն ավանդաբար «պղտոր ջրում ձուկ կորսան»: Վատ գործարք չէ, այդպես չէ՞: 

Քաղաքականությունն, այսպիսով, միահյուսված է տեխնոլոգիայի հետ՝ մինչեւ լիակատար անբաժանելիություն:

Հետաքրքիր կերպով Թուրքիայի եւ եվրոպական որոշ երկրների հարաբերությունների սառեցումը չի ազդել բրիտանա-թուրքական համագործակցության ընթացքի վրա: F-35 ծրագրից Թուրքիայի արտաքսումը նույնպես նման բանի չի հանգեցնում, բրիտանացիները շարունակում են Թուրքիային հագեցնել ավիացիոն տեխնոլոգիաներով: 2019-ի մարտին նախագծից դուրս եկավ Rolls-Royce-ը, եւ այժմ նոր շարժիչը կստեղծվի ամերիկյան General Electric F110-ի հիման վրա TRM կոնսորցիումի կողմից` ամերիկյան մասնակցությամբ: Բայց հիմնականում դա շատ բան չի փոխում, թուրքական TAI-ի հիմնական գործընկերը շարունակում է մնալ բրիտանական BAE-ն: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:

Թուրքիայի եւ Բրիտանիայի հարաբերություններում նման իդիլիան պահանջում է որոշակի քաղաքական ժեստեր, որոնք ցույց են տալիս դաշնակցային հարաբերությունները: Եվ այդպիսի ժեստեր կան:

Նոյեմբերի 16-ին թուրքական «Կոնիա» ավիաբազայում սկսվել են բրիտանական «Թայֆուն» կործանիչների ու թուրքական F-16-երի համատեղ զորավարժությունը: Ըստ թուրքական աղբյուրների՝ ծրագրում են՝ բրիտանացիների պատրաստումը հարվածների, մասնավորապես Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգին, եւ ընդհանրապես հակաօդային պաշտպանության ճեղքման եւ ճնշման խնդիրներ, փոխգործակցություններ անօդաչու ինքնաթիռների հետ, թուրք օդաչուների ուսուցում «Եֆրեյտոր Թայֆուն» կործանիչներով զինված երկրների օդային ուժերի դեմ օդային մարտերում՝ «Հաշվի առնելով նման ինքնաթիռներ ունեցող Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ առկա խնդիրները՝ սա բավականին հետաքրքիր է թվում (սակայն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել անկախ աղբյուրներից):

Բայց հաստատ հայտնի է, որ բրիտանական ռազմաօդային ուժերի ղեկավար (Air Chief Marshall), գեներալ սըր Մայքլ Ուիգսթոնը, իր ներկայությամբ պատվել է զորավարժությունները, ինչը սովորական դեպք չէ: Իր Twitter-ում Ուիգսթոնը ամբողջ ուժով շեշտում է, որ սրանք զորավարժություններ են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, որ դրանք ուղղված են ՆԱՏՕ-ում ավելի խոր ինտեգրմանը, նույնիսկ #WeAreNATO («Մենք ՆԱՏՕ ենք») հեշթեգը չի մոռանում ավելացնել յուրաքանչյուր հաղորդագրությանը: Բայց ՆԱՏՕ-ի մյուս երկրների բնակիչները, չգիտես ինչու, որեւէ խանդավառություն չեն զգում այդ զորավարժությունների համար, քանի որ դրանք ուղղված են նաեւ ՆԱՏՕ-ի «դաշնակիցներին»: Եվ սա ակնհայտ է: Այնուամենայնիվ, ակնհայտ է նաեւ հակառուսական կողմնորոշումը:

Այսպիսով, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «Մեծ խաղը»՝ Ռուսաստանի ու Բրիտանիայի միջեւ դարավոր այդ մրցակցությունը Ասիայում, վերադարձել է: Եվ հիմա դա գնում է ոչ միայն աշխարհաքաղաքական դաշտում, այլեւ տեխնոլոգիական: Մեր հին հակառակորդը՝ Բրիտանիան, այլեւս ոչ միայն քաղաքականապես «հետ է մղում» մեր հավանական մրցակիցներին՝ նրանց արկածախնդրության քաղաքականության հասցնելով, այլեւ նույնն է անում նաեւ տեխնոլոգիայի միջոցով: Բրիտանիան երրորդ երկրներին է հանձնում այնպիսի գործիքներ, որոնցով վերջիններս կարող են ապագայում «գլուխներ կտել»: Նրա սեփական հինգերորդ սերնդի կործանիչը հենց այդպիսի գործիք է:

Ռուսաստանը պետք է այս ամենը հաշվի առնի իր ծրագրերում՝ եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տեխնոլոգիական: Չի՞ ստացվի այնպես, որ հինգերորդ սերնդի կործանիչը թուրքական օդուժի ծառայության մեջ հայտնվի ավելի շուտ, քան Ռուսաստանի ռազմաօդային ուժերինը՝ առնվազն պահանջվող քանակներով: Եւ նաեւ մենք նույնպես պետք է բրիտանացիներից սովորենք, թե ինչպես օգտագործել այլ երկրներին մեր օգտին` «Մեծ խաղի» նոր, դե ֆակտո փուլը այս հմտությունը կենսական կարեւոր է դարձնում»:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 1 0 0 0