Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը․ Արարատ Միրզոյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս և Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Նամակում մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը»:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
2 | 0 | 0 | 0 | 1 | 1 |