Արքայազն Ուիլյամը մոռացել է արքայազն Հարրիից վիրավորվածության մասին Մեգան Մարքլի վիժելուց հետո
Բուքինգհեմյան պալատը հրաժարվել է պաշտոնապես մեկնաբանել Մեգան Մարքլի սյունակը, որում նա պատմել է, որ վիժել է: Այնուամենայնիվ, ըստ The Mirror-ի աղբյուրների, արքայական ընտանիքի անդամները նեղսրտած են և հուզական աջակցություն են ցուցաբերում զույգին:
Չորեքշաբթի, նոյեմբերի 25-ին, The New York Times-ը հրապարակել է Սասսեքսի դքսուհու սյունակը, որում նա խոստովանել է, որ 2020-ի հուլիսին վիժել է: Նա նշել էր, թե այդ թեման հասարակության մեջ դեռ տաբու է, թեպետ շատ հղիություններ ավարտվում են պերինատալ կորուստներով: Մարքլը խրախուսել է մարդկանց կիսվել իրենց ցավով և աջակցել միմյանց COVID-19 համավարակի դժվար ժամանակներում:
Թագավորական ընտանիքը հրապարակմանը ոչ մի կերպ չի արձագանքել իրենց օգտահաշիվներում: Լրագրողների մեկնաբանության վերաբերյալ խնդրանքին տրվել է հետևյալ պատասխանը. «Սա խորապես անձնական հարց է, որը մենք չենք մեկնաբանի»: Սակայն Բուքինգհեմյան պալատի The Mirror- ի աղբյուրները պնդում են, որ թագավորական ընտանիքի անդամները դեպքի մասին իմացել են դեռ ամռանը: Չնայած արքայազն Հարրիի և արքայազն Ուիլյամի լարված հարաբերություններին, վերջինս մոռացել է վիրավորվածության մասին և աջակցել է եղբորը և նրա կնոջը: Նրանց հայրը՝ արքայազն Չարլզը, նույնպես օգնել է զույգին հաղթահարելու կորստի դառնությունը: Վիշտը միավորել է ամբողջ թագավորական ընտանիքը:
Թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ Քեթի Նիքոլը նշել է, որ սովորաբար Ուինձորի ընտանիքի ներկայացուցիչները հավատարիմ են «երբեք չբողոքել, երբեք չբացատրել» սկզբունքին: Այնուամենայնիվ, արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տարբեր են: Չնայած դրան, նա վստահ է, որ թագավորական ընտանիքի անդամները աջակցել են նրանց, բայց չեն բարձրաձայնել այդ մասին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |