/ Քաղաքական / «Ռ. Քոչարյանին քաղբանտարկյալ համարելը նույնն է, թե անբարոյականին կույս համարես». Պ. Մակեյան

«Ռ. Քոչարյանին քաղբանտարկյալ համարելը նույնն է, թե անբարոյականին կույս համարես». Պ. Մակեյան



Լրահոս

Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթին Դեմիրթաշին
22.01.2021 | 1:16   ***
Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթի...
Աթլետիկն» ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ
22.01.2021 | 0:57   ***
Աթլետիկն» ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը երկրի գլխավոր նարկոբարո՞նն է
22.01.2021 | 0:49   ***
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը երկրի գլխավոր նարկոբարո՞նն է
Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է
22.01.2021 | 0:36   ***
Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 8...
Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է գալիս ելույթով
22.01.2021 | 0:33   ***
Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է գալիս ելույթով
Շրի Լանկան կրկին բացվել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար
22.01.2021 | 0:26   ***
Շրի Լանկան կրկին բացվել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք
22.01.2021 | 0:23   ***
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք
Հնդկաստանում բնակվող քեռին մտադիր է այցելել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին
22.01.2021 | 0:14   ***
Հնդկաստանում բնակվող քեռին մտադիր է այցելել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարի...
Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը
22.01.2021 | 0:08   ***
Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը
Այս քառօրյայի ընթացքում Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
22.01.2021 | 0:04   ***
Այս քառօրյայի ընթացքում Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությ...
Գյումրու դպրոցների տնօրեններն անտեսել են մրցույթի մասնակցի բողոքն ու կարգը խախտել
21.01.2021 | 23:48   ***
Գյումրու դպրոցների տնօրեններն անտեսել են մրցույթի մասնակցի բողոքն ու կ...
Խարկովում հրդեհ է բռնկվել, որը 15 մարդու կյանք է խլել․ սգո օր է հայտարարվել
21.01.2021 | 23:35   ***
Խարկովում հրդեհ է բռնկվել, որը 15 մարդու կյանք է խլել․ սգո օր է հայտար...
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին
21.01.2021 | 23:20   ***
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերա...
10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է
21.01.2021 | 23:16   ***
10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է
Կորոնավիրուսի ապաստարան Շվեդիայում
21.01.2021 | 23:09   ***
Կորոնավիրուսի ապաստարան Շվեդիայում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
21.01.2021 | 23:03   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ...
Լավրովը հանդիպել է ԱՊՀ պետությունների դեսպանների հետ
21.01.2021 | 22:59   ***
Լավրովը հանդիպել է ԱՊՀ պետությունների դեսպանների հետ
Պերեսը փոխարինող է գտել Զիդանին
21.01.2021 | 22:54   ***
Պերեսը փոխարինող է գտել Զիդանին
Լիբանանը եւս երկու շաբաթով երկարաձգել է համազգային կարանտինը
21.01.2021 | 22:42   ***
Լիբանանը եւս երկու շաբաթով երկարաձգել է համազգային կարանտինը
Ադրբեջանը կործանված Մի-24-ի գործով ՌԴ-ից իրավական օգնություն է խնդրում
21.01.2021 | 22:39   ***
Ադրբեջանը կործանված Մի-24-ի գործով ՌԴ-ից իրավական օգնություն է խնդրում
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամները հարգեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակը
21.01.2021 | 22:36   ***
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդա...
Բայդենը ՀԴԲ ղեկավարին չի փոխի
21.01.2021 | 22:24   ***
Բայդենը ՀԴԲ ղեկավարին չի փոխի
IFFHS. Իտալիայի առաջնությունը 14 տարի անց դարձյալ լավագույնն է
21.01.2021 | 22:21   ***
IFFHS. Իտալիայի առաջնությունը 14 տարի անց դարձյալ լավագույնն է
Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են.
21.01.2021 | 22:11   ***
Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի...
ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը
21.01.2021 | 22:08   ***
ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը
Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել ՆԳՆ-ի կազմում
21.01.2021 | 22:06   ***
Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել ՆԳՆ-ի կազմում
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
21.01.2021 | 21:57   ***
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդներ...
Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում
21.01.2021 | 21:52   ***
Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դեր...
«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դեպքեր է հայտնաբերել
21.01.2021 | 21:44   ***
«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դե...
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
21.01.2021 | 21:37   ***
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
Բոլորը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ NewArmenia.am-ն զրուցել է ներքաղաքական իրադարձությունների` հատկապես մարտի 1֊ի դատավարության մասին և թե արդյոք այսօր ՀՀ֊ում կա՞ն քաղբանտարկյալներ, թե ոչ։

— Պարոն Մակեյան, երկար ժամանակ է` ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, և նրա փաստաբանական թիմը նրան համարում է քաղբանտարկյալ։ 2008թ. մարտի 1֊2֊ի իրադարձություններից հետո ձեր նկատմամբ քրեական գործ հարուցվեց, և դուք համալրեցիք քաղբանտարկյալների շարքը։ Եվ Ռոբերտ Քոչարյանի, և ձեր դեպքում գործ ունենք նո՞ւյն բնութագրման հետ։

— Շատ աբսուրդային իրավիճակ է ձևավորվել, քանի որ մարտի 1֊ով մեր երկիրը տասնամյակներ հետ ընկավ, հասարակությունն ահաբեկված էր, կային բազմաթիվ քաղբանտարկյալներ։ Այդ ամենի կնքահայրերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Հիմա խնդիրն այն է, որ նրանցից մեկն իր արժանի պատիժը շուտով կստանա, իսկ մյուսն ազատության մեջ է։ Նաև ազատության մեջ է քրեական գործեր սարքող Աղվան Հովսեփյանը։ Բիրտ ուժ կիրառող Հայկ Հարությունյանը, փաստորեն, «ինքնասպան» եղավ. ես չեմ բացառում, որ մութ ուժերն առաջիկայում էլ նման կերպ խնդիրներ լուծեն։ Դրանից իշխանությունները պետք է հետևություններ անեն, քանի որ իրավապահ համակարգի, ցավոք, մեծ մասը նախկինում, օրինակ` 2008թ. սպասարկել է այդ բանտիտիզմին։ Խնդիր է, թե այս մարդիկ ինչ չափով կարող են նոր Հայաստանին ծառայել։ Ես կասկածում եմ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարելը նույնն է, թե անբարոյականին կույս համարես։ Հետաքրքիր է` այդ ո՞ր չափանիշներով են համարում քաղբանտարկյալ։

— Քոչարյանի փաստաբանական թիմը գտնում է, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը Նիկոլ Փաշինյանի անձնական դրդապատճառներով է սկսվել, և իրականում սա իրավական գործընթաց չէ։

— Բոլորն են ականատես եղել, թե 2008թ. ինչ է տեղի ունեցել, և Նիկոլ Փաշինյանն այդ հարյուրավոր քաղբանտարկյալներից մեկն էր, որոնցից յուրաքանչյուրն այսօր կարող էր իշխանության գլուխ լինել։ Նիկոլ Փաշինյանին ճանաչելով` կարող եմ ասել` նա կարողանում է անձնականը երկրորդական պլան ուղարկել։ Այստեղ ընդամենը հանրային պահանջ կա, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է բավարարել։ Եթե գործը թերի է, դա այդ համակարգի խնդիրն է, այլ ոչ թե Փաշինյանի։

— ՀՀ֊ում այսօր մենք ունե՞նք քաղբանտարկյալներ կամ քաղհալածյալներ։ Օրինակ` Հրայր Թովմասյանին, Արա Բաբլոյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին այսօր փորձում են ներկայացնել` որպես քաղհալածյալ։

— Ես պատանդներ տեսնում եմ այն մարդկանց, որոնք ապստամբեցին նախորդ հանցավոր ռեժիմի դեմ։ Խոսքը վերաբերում է Սասնա ծռերի երկու տղաներին, որոնք այսօր, ցավոք, իներցիայով պատանդի կարգավիճակում են։ Իսկ ինչ վերաբերում է ձեր թվարկած անձանց, ցավոք, նախորդ իշխանության ներկայացուցիչներից ցանկացածին, եթե փորձեն ստուգել, ապա անպայման ինչ֊որ մի բան կգտնեն. նախորդ համակարգը հանցավոր համակարգ է եղել, մարդը չէր կարող լինել դրա մեջ ու լինել անմեղ։ Այդ համակարգն անմեղ մարդկանց դուրս էր մղում։ Ուղղակի վատն այն է, որ հիմա քաղբանտարկյալի շիրմա են սարքել, որպեսզի պաշտպանվեն։ Դա չի ստացվի, քանի որ Հանրային կարծիքը չի կարող փոխվել Քոչարյանի` այդ մի քանի պիցցայակեր մարդկանցով։

— Պարոն Մակեյան, դուք հիմնականում գործել եք ընդդիմադիր դաշտում, ըստ ձեզ, այսօր ունե՞նք ընդդիմություն։

— Քանի որ այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ունեն հանրային լայն աջակցություն, և ընդդիմության հատվածն այսօր զբաղեցնող նախկին իշխանավորները զրոյական հեղինակություն ունեն, դրա համար վակում է առաջացել։ Հիմա մենք, որ պաշտպանում ենք իշխանություններին, հրապարակային շատ հարցերում քննադատում ենք իշխանություններին, օրինակ` աշխատավարձերի բարձրացման, պարգևավճարների, ճոխությունների հետ կապված։ Ստացվում է` ընդդիմության գործառույթը նաև մենք ենք մեզ վրա վերցրել` պաշտպանելով իշխանություններին։

— ՀՀԿ ներկայացուցիչներն հայտարարում են, որ ինչպես եղել են լավ իշխանություն, այնպես էլ այսօր լավ ընդդիմություն են և կարողանում են հակակշիռ լինել իշխանությանը։

— Այդ հարցում իրենք ճիշտ են. եթե իրենք լավ իշխանություն են եղել, ու հանրությունն այդպես է ընկալում իրենց, ուրեմն այդպիսին էլ ընդդիմություն են։ Եթե այդքան լավ իշխանություն էին, ապա ինչո՞ւ մի ամբողջ ժողովուրդ` Սփյուռքի հետ մեկտեղ, կանգնեց ու նրանց հրաժարականը պահանջեց։ Լավ իշխանությանը կմերժե՞ն։ Այնպես որ իրենց ասածն աբսուրդի դաշտից է։

— Իշխանություններին քննադատում են, որ իրավական, սահմանադրական ճգնաժամ են առաջացրել, երբ ամեն կերպ փորձում են ՍԴ նախագահ Հրայր  Թովմասյանին պաշտոնանկ անել` հարցաքննության կանչելով նաև նրա հորն ու դստրերին։

— Եթե դա հալածանք ենք համարում, ապա այդ դեպքում 2008թ. տեղի ունեցած ռեպրեսիաներն ու հալածանքներն ինչպե՞ս անվանենք։ Իմ ընտանիքի անդամների՝ երկու որդիներիս վրա քրեական գործ էին հարուցել։ Բայցևայնպես, ես քննադատում եմ, երբ քաղաքական պրոցեսներին խառնում են ընտանիքի անդամներին։ Ես, օրինակ, անընդունելի եմ համարում այսօրվա իշխանությունների պահվածքը ՍԴ անդամների նկատմամբ. նրանք բոլորը մարտի 1֊ի գործով մեղսակից են, մինչդեռ իշխանությունները նրանց բարձր դրույքաչափով թոշակի են ուղարկում` կամավոր հրաժարական տալու դեպքում։ Մինչդեռ նրանց նկատմամբ պետք է քրեական գործ հարուցեին ու ներգրավեին քրեական գործի շրջանակներում։ Սա իշխանության թերացումն է։

— Մեկ շաբաթ առաջ նշեցինք հոկտեմբերի 27֊ի տարելիցը։ Կա կարծիք, որ մարտի 1֊ի գործի քննության զուգահեռ իշխանությունները պետք է վերաբացեն նաև հոկտեմբերի 27֊ի գործը։ Արդյոք համակարծի՞ք եք` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգում դեռևս կան անձինք, որոնք նախորդ իշխանության կադրերն են և, ըստ էության, այսօր նաև պրոֆեսիոնալ կադրերի լուրջ խնդիր ունենք։

— Հոկտեմբերի 27 ֊ը շատ ավելի բարդ է, քան մարտի 1֊ը. մարտի 1֊ի հիշողությունները շատ թարմ են, մինչդեռ հոկտեմբերի 27 ֊ի գործը մի քանի շերտից է բաղկացած` առերևույթ հանցագործներից ու իրական կազմակերպիչներից։ Սա շատ բարդ գործ է, երբ այս ամենը համադրում ես։ Այն մարդիկ, որոնք այսօր իշխանություններից պահանջում են հոկտեմբերի 27֊ը օր առաջ բացահայտել, կամ պրովոկացիա են անում իշխանություններին, կամ էլ չեն հասկանում, թե ինչ հարց են բարձրացնում։ Դրա համար կարծում եմ, որ այս իշխանությունը, որը որևէ կերպ կաշկանդված չէ այս գործը բացահայտելու առումով, կբացահայտի հոկտեմբերի 27֊ը։ Կարծում եմ` իշխանությունների հնարավորություններն այս առումով սահմանափակ են, քանի որ հոկտեմբերի 27 ֊ի դատավորն այսօր էլ է դատավոր աշխատում, քննիչն էլ, դատախազներն էլ։

— Դուք` որպես Նիկոլ Փաշինյանի գաղափարակից գործընկերը, որի հետ անցել եք պայքարի երկարատև ուղի, ի՞նչ խորհուրդ կտաք վարչապետ Փաշինյանին` քաղաքական, իրավական այս գործընթացներում ճիշտ կողմնորոշվելու համար։

— Ես բազմիցս հրապարակային հայտարարել եմ, որ թավիշից պետք է դուրս գալ, թավիշը պետք է մինիմումի հասցնել և կտրուկ, վճռական, ամբողջական, լիարժեք քայլեր կատարվեն։ Պետք է ընդունենք, որ Փաշինյանի վիճակը շատ բարդ է. եթե իմ ասած մեթոդիկայով գնա, ապա մեր բանտերում էլ տեղ չի լինի։ Դրա համար մի կողմից քննադատում ես, որ կտրուկ քայլեր անի, մյուս կողմից մտածում ես` իրեն ավելի տեսանելի է ու այդ դեպքում կստացվի, որ մենք սխալ ենք։ Սակայն մի հարցում հստակ խնդիր տեսնում եմ` տասնյակ միլիարդավոր դոլարների թալանը պետք է հետ բերել։ Հիմա էլ այդ ավազակները շարունակում են փող աշխատել, և այդ գումարներն օգտագործում են Նիկոլ Փաշինյանի դեմ` քարոզչության ձևով, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու ձևով և այլն։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը քայլեր է անում` թալանը հետ բերելու համար, սակայն դա բավարար չէ, քանի որ մարդիկ կան, որոնց պետք է պատասխանատվության ենթարկել, մանավանդ որ նրանք դեռ իշխանության համակարգի մեջ են։ Պրոցեսը` հին համակարգը կազմաքանդել ու նորը կառուցել, դեռ դանդաղում է։

Նյութի աղբյուր՝ newarmenia.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0