Գյումրիի ողբերգական դեպքից անցել է վեց տարի. այսօր հայրական տուն են այցելել Ավետիսյանների դուստրերը
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեի տանը սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, սպանության մեջ մեղադրվեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թվականին արտահանձնվեց Ռուսաստանին։Այսօր հայրական տուն են այցելել Ավետիսյանների դուստրերը։ Նրանք հայտարարել են, որ մտադիր են վերաբացել քրեական գործը, քանի որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |