/ Քաղաքական / 44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ Կազիմիրով

44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ Կազիմիրով



Լրահոս

Հայ ժողովուրդը պետք է ավելի մեծ շուքով նշի այս՝ տոնը, քանի որ մենք չէնք պարտվել մեր հաղթանակները դեռ առջևում են....
28.01.2021 | 1:44   ***
Հայ ժողովուրդը պետք է ավելի մեծ շուքով նշի այս՝ տոնը, քանի որ մենք չէն...
Իբրահիմովիչ․ Զլատանի աշխարհում տեղ չկա ռասիզմին
28.01.2021 | 1:01   ***
Իբրահիմովիչ․ Զլատանի աշխարհում տեղ չկա ռասիզմին
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիայում կալանավորել են 4 մարդու, ովքեր մեղադրվում են ՌԾՈՒ-ից կարեւոր տեղեկատվության արտահոսքի մեջ
28.01.2021 | 0:59   ***
Թուրքիայում կալանավորել են 4 մարդու, ովքեր մեղադրվում են ՌԾՈՒ-ից կարեւ...
Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել և ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց
28.01.2021 | 0:52   ***
Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ...
Վրաստանը սկսում է նախագիծ , որով կապահովի անխափան տրանսպորտային կապը ՌԴ-ի հետ
28.01.2021 | 0:47   ***
Վրաստանը սկսում է նախագիծ , որով կապահովի անխափան տրանսպորտային կապը Ռ...
Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին
28.01.2021 | 0:42   ***
Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի պատվաստանյութից․ Բիլ Գեյթս
28.01.2021 | 0:34   ***
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի պատվաստանյ...
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մասկի հետ
28.01.2021 | 0:24   ***
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մասկի հետ
Թոմաս Տուխելի նորամուտը «Չելսիում» հաղթական չէր
28.01.2021 | 0:18   ***
Թոմաս Տուխելի նորամուտը «Չելսիում» հաղթական չէր
Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ
28.01.2021 | 0:02   ***
Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանը բ...
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը զգուշացրել է մատակարարումների խոցելի շղթայի մասին
27.01.2021 | 23:54   ***
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը զգուշացրել է մատակարարումների խոց...
Կորոնավիրուսի բրիտանական տարբերակը հայտնաբերվել է 70 երկրներում
27.01.2021 | 23:48   ***
Կորոնավիրուսի բրիտանական տարբերակը հայտնաբերվել է 70 երկրներում
ԱՄՆ-ում համազգային տագնապ են հայտարարել՝ հակակառավարական ծայրահեղականների սպառնալիքի պատճառով
27.01.2021 | 23:40   ***
ԱՄՆ-ում համազգային տագնապ են հայտարարել՝ հակակառավարական ծայրահեղականն...
ԱՄՆ նախկին փոխնախագահն անտուն է մնացել
27.01.2021 | 23:31   ***
ԱՄՆ նախկին փոխնախագահն անտուն է մնացել
Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու դեմ բողոքը բավարարվեց
27.01.2021 | 23:25   ***
Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու դեմ բողոք...
ԱՀԿ-ն թարմացնում է COVID-19-ի բուժման ուղեցույցները
27.01.2021 | 23:22   ***
ԱՀԿ-ն թարմացնում է COVID-19-ի բուժման ուղեցույցները
Boeing 737 Max-ի արդիականացված տարբերակը հաստատվել է Եվրոպայում թռիչքների վերսկսման համար
27.01.2021 | 23:15   ***
Boeing 737 Max-ի արդիականացված տարբերակը հաստատվել է Եվրոպայում թռիչքն...
Մենք պարտավոր ենք կառուցել որակապես նոր ու մարտունակ բանակ, պրոֆեսիոնալ բանակ: Կառուցելու ենք
27.01.2021 | 23:10   ***
Մենք պարտավոր ենք կառուցել որակապես նոր ու մարտունակ բանակ, պրոֆեսիոնա...
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ
27.01.2021 | 23:00   ***
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմ...
Իտալիայում բժիշկը սպանել է կորոնավիրուսով հիվանդներին՝ մահճակալներ ազատելու համար. ԶԼՄ-ներ
27.01.2021 | 22:47   ***
Իտալիայում բժիշկը սպանել է կորոնավիրուսով հիվանդներին՝ մահճակալներ ազա...
Պուտինը կոչ է արել աջակցել Արցախին
27.01.2021 | 22:32   ***
Պուտինը կոչ է արել աջակցել Արցախին
 Ներկայացվել է Sony-ի ամենաթանկ սմարթֆոնը
27.01.2021 | 22:26   ***
Ներկայացվել է Sony-ի ամենաթանկ սմարթֆոնը
ՌԴ որ քաղաքներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները
27.01.2021 | 22:17   ***
ՌԴ որ քաղաքներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
27.01.2021 | 22:09   ***
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
Բայդենի երդմնակալությունից հետո 69 մարդ հանկարծակի դարձել է դոլարային միլիոնատեր
27.01.2021 | 22:07   ***
Բայդենի երդմնակալությունից հետո 69 մարդ հանկարծակի դարձել է դոլարային ...
Լոնդոնում անցկացվող ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
27.01.2021 | 21:53   ***
Լոնդոնում անցկացվող ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է կո...
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները
27.01.2021 | 21:45   ***
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի ...
Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
27.01.2021 | 21:41   ***
Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ ցած նետվելով կամրջից․ նախկին պատգամավորը կատարվածի համար մեղադրում է իր ընտանիքի վրա ճնշում գործադրողներին
27.01.2021 | 21:26   ***
Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ ցած նետվելով կամրջից...
Իսրայելցի զինվորականները թարմացնում են Իրանի դեմ իրենց օպերատիվ ծրագրերը
27.01.2021 | 21:21   ***
Իսրայելցի զինվորականները թարմացնում են Իրանի դեմ իրենց օպերատիվ ծրագրե...
Բոլորը

44-օրյա պատերազմը չի լուծել ղարաբաղյան հակամարտությունը․ քաղաքական խնդիրները մնում են չլուծված: Այժմ փորձ է կատարվում լուծել ավելի հեշտ թվացող տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրը․ այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Կազիմիրովը կարծում է, որ վաղ է խոսել Մոսկվայում հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման արդյունքների մասին: 

«Մենք այդ հանդիպման արդյունքների մասին սահմանափակ տեղեկությունների ենք տիրապետում: Պարզ է մեկ բան, որ կողմերը փորձում են չանդրադառնալ քաղաքական հարցերին: Ավելի հեշտ է փորձել լուծել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության խնդիրները: Դեռևս միայն այդ ուղղությամբ են գործում Մոսկվայում հանդիպում անցկացրած առաջնորդները», - նշեց նա:

Նախկին դիվանագետի համար հասկանալի է, թե ինչու հենց տնտեսական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ են աշխատում կողմերը: «Քաղաքական խնդիրները լուծելն առավել դժվար է․ հակասությունները շատ են: Տնտեսական, պրագմատիկ հարցերում առավել հեշտ է հասնել համաձայնության: Մյուս կողմից, տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի կարգավորումը կարող է դրական ներգործություն ունենալ քաղաքական խնդիրների կարգավորման ուղիների փնտրտուքի վրա»,- նկատեց նա:

Ապառազմականացնել Շուշին և Ստեփանակերտը

Ռուսաստանցի նախկին դիվանագետը ստեղծված իրավիճակում խաղաղության ամրապնդման առաջարկ է անում, որը վերաբերում է Շուշիին և Ստեփանակերտին:

«Պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որ Շուշին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ դրանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ստեփանակերտը հայկական ուժերի վերահսկողության տակ է: Այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Ես դեռ առաջին պատերազմից հիշում եմ, որ Շուշիից ադրբեջանցիները հրետակոծում էին Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Քանիցս եղել եմ Ստեփանակերտում պատերազմի ժամանակ: Մինչև 1992թ. իրավիճակն այդպիսին էր»,- նշեց Կազիմիրովը:

Հաշվի առնելով արցախյան առաջին պատերազի դառը փորձը՝ նա տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից կարևոր է համարում այդ երկու քաղաքների ապառազմականացումը:

«Արդյոք հենց հիմա չարժե՞ մտածել այն մասին, որ այդ երկու քաղաքները հռչակվեն ամբողջապես ապառազմականացված գոտիներ: Այդ քաղաքները գտնվում են հակամարտության տարբեր կողմերի վերահսկողության տակ: Դրանք Ղարաբաղի երկու ամենախոշոր և ռազմավարական նշանակության բնակավայրերն են: Ուստի Շուշիի և Ստեփանակերտի ապառազմականացումը միայն օգտակար կլինի այնտեղի բնակչության համար»,- իր տեսակետը հիմնավորեց Կազիմիրովը:

Ով է սկսել պատերազմը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահը զարմանք է հայտնում առ այն, որ այժմ քննարկումների առարկա չի դառնում խնդիրը, թե ով է սկսել արցախյան երկրորդ պատերազմը և ինչ պատասխանատվություն պետք է նա կրի:

«Ո՞վ սկսեց ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Սա պետք է լինի քննարկումների կենտրոնում: Դրա մասին պետք է խոսեն: Կողմերից մեկը փլուզել է բանակցային գործընթացը և սկսել պատերազմ: Տեսեք, ռազմական գործողությունները կարող էին տեղային բնույթ կրել, սակայն այս անգամ դրանք սկսվեցին միանգամից և ռազմաճակատի ողջ երկայնքով: Իրականացվել է նախապատրաստական լուրջ աշխատանք, և դա կատարվել է ռազմաճակատի ողջ երկայնքով:

Ուստի հակահարձակման մասին բոլոր խոսակցությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմին ուղղակի առիթ էր պետք պատերազմը սկսելու համար: Պատերզմը սկսվել է այդ կողմի գերագույն գլխավոր հրամանատարի ուղիղ հրամանով, որով խախտվել է 1994թ. կնքված հրադադարի անժամկետ համաձայնագիրը», - նշեց Վլադիմիր Կազիմիրովը։

Հարցազրույցը՝ ստորև․

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուր՝ www.civilnet.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0