Վրաստանում շուկաները կբացվեն փետրվարին, առևտրականները պարտադիր կթեստավորվեն.
Փետրվարի 1-ից առևտրի կենտրոնների հետ ծրագրվում է բացել նաև Վրաստանի բոլոր շուկաները։Հանդիպում է եղել խոշոր շուկաների սեփականատերերի ու կառավարության տնտեսական խմբի հետ։Քննարկվել են վերաբացումից հետո վաճառակետերում անվտանգության նորմերի կիրառման հարցերը։ Շուկայի աշխատակիցները պարտավոր են դիմակներով լինել, իսկ 2 շաբաթը մեկ անգամ Կորոնավիրուսի թեստ հանձնել։Հիշեցնենք` շուկաները (բացառությամբ ագրարային) փակ են նոյեմբերի 28-ի նոր կարգավորումներով, արգելքի ժամկետը լրանում է փետրվարին։Վրաստանում մեկնարկել է ակտիվ թեստավորման փուլ. պարտադիր թեստավորման ենթակա են խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Այս փուլում խոսվում է նաև տաքսու վարորդների ու հոգևորականների թեստավորման մասին։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |