Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը հիասթափեցրել է թուրքական կողմին. «Պատժամիջոցներ այլ ոլորտների վրա ևս». Ahval
«Թուրքիա-ԱՄՆ բիզնես խորհրդի» անդամները, որոնք մասնակցել են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Մ. Սաթերֆիլդի հետ հանդիպմանը, հիասթափված են CAATSA ( Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակահարված տալ) պատժամիջոցների վերաբերյալ Միացյալ Նահանգների դեսպանի կոշտ դիրքորոշումից, հայտնում է ahvalnews.com լրատվականը:
Հանդիպումը կայացել է հունվարի 8-ին: Դրա հիմնական նպատակը եղել է տեսակապի միջոցով ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենին փոխանցել Թուրքիայի գործարար աշխարհի պահանջները:
Համաձայն լրատվականի, «Թուրքիա-ԱՄՆ բիզնես խորհուրդը» հույս ունի, որ անկախ քաղաքական իրավիճակից, տնտեսական հարաբերությունները չեն տուժի CAATSA պատժամիջոցների հետևանքով:
Սակայն թուրք գործարարները ցնցվել են պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի դեսպանի կոշտ դիրքորոշումից, նշում է լրատվականը:
Ամփոփելով հանդիպման արդյունքերը` թերթը գրում է.
· Պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան արդարացնում է ռուսական C-400 համակարգերի գնումը
· Պատժամիջոցներն այլևս չեն կարող չեղարկվել, քանի որ հաստատվել են Կոնգրեսում և այժմ համարվում են օրենք, որ պիտի կիրառվի սահմանումից երեք շաբաթ անց
· Պատժամիջոցների ենթակա ոլորտներում դադարեցվել է առևտուրը, ինչպես օրինակ պաշտպանական արդյունաբերության ոլորտն է
· Հավանականություն կա, որ պատժամիջոցները կտարածվեն ամենաշատը դրանց ազդեցություն կրող էներգիայի, գյուղատնտեսության և դեղագործության ոլորտներից բացի այլ ոլորտներում նույնպես:
Թերթը գրում է, որ սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական խնդիր է, և պարզ չէ թե Անկարան որքանով է պատրաստ Բայդենի վարչակազմի գալուն:
Համաձայն թերթի, Թուրքիային սպասվում են հետաքրքիր շաբաթներ և ամիսներ: Բայդենը կստանձնի նախագահությունը հունվարի 20-ին, փետրվարի 17-ին կկայանա ՆԱՏՕ-ի հանդիպում, իսկ մարտի 25-ին` ԵՄ առաջնորդների գագաթնաժողով: Թուրքական գործարար աշխարհն այժմ պետք է հասկանա, որ փոփոխությունն ավելի արագ ընթացք է ստացել Covid-19 համաճարակի պատճառով, և որ ոչինչ նախկինի պես չէ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
3 | 0 | 0 | 0 | 0 | 0 |