/ Իրադարձային / Մատաղիսի «Борец» Արմանը․ «85 օր աղաչում էի, որ թեկուզ առանց ոտքի ողջ վերադառնա»

Մատաղիսի «Борец» Արմանը․ «85 օր աղաչում էի, որ թեկուզ առանց ոտքի ողջ վերադառնա»



Լրահոս

Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ
23.01.2021 | 10:59   ***
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչել...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
23.01.2021 | 10:44   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ArmnewsOnline TV Youtube chanel
Գյումրիում ավտոմեքենան բախվել է կայանած կցորդիչին ու բռնկվել․ կա զոհ
23.01.2021 | 10:36   ***
Գյումրիում ավտոմեքենան բախվել է կայանած կցորդիչին ու բռնկվել․ կա զոհ
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք․ Սուրենյան
23.01.2021 | 10:30   ***
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք․ Սուրենյա...
Արհեստական ինտելեկտով ԱԹՍ ների ու զենքերի բանակ ստեղծելու ժամանակն է․ ուրիշ պատերազմներ են լինելու. Սեդրակ Վարդանյան
23.01.2021 | 10:21   ***
Արհեստական ինտելեկտով ԱԹՍ ների ու զենքերի բանակ ստեղծելու ժամանակն է․ ...
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ
23.01.2021 | 10:12   ***
Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակ...
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով
23.01.2021 | 10:03   ***
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի ...
Le Monde. Կյանքը կորոնավիրուսից «հետո»
23.01.2021 | 0:57   ***
Le Monde. Կյանքը կորոնավիրուսից «հետո»
Սերխիո Ռամոսը չի մասնակցի «Ռեալի» առաջիկա հանդիպմանը
23.01.2021 | 0:53   ***
Սերխիո Ռամոսը չի մասնակցի «Ռեալի» առաջիկա հանդիպմանը
Հետպատերազմյան տրամադրությունների մասին
23.01.2021 | 0:48   ***
Հետպատերազմյան տրամադրությունների մասին
ՇՈՒՇԵՑԻ ՍԵՐՈԲԸ, ԻՆՉՊԵՍ ՄՈՆԹԵՆ. ԾՆՈՒՆԴ՝ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
23.01.2021 | 0:30   ***
ՇՈՒՇԵՑԻ ՍԵՐՈԲԸ, ԻՆՉՊԵՍ ՄՈՆԹԵՆ. ԾՆՈՒՆԴ՝ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
National Interest. Տեխնոհսկաների իշխանություն՝ սպառնալիք ժողովրդավարության համար
23.01.2021 | 0:21   ***
National Interest. Տեխնոհսկաների իշխանություն՝ սպառնալիք ժողովրդավարու...
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություն է տեղի ունեցել
23.01.2021 | 0:12   ***
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմո...
Երևանում 39–ամյա վարորդը Nissan X-terra-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
22.01.2021 | 23:59   ***
Երևանում 39–ամյա վարորդը Nissan X-terra-ով վրաերթի է ենթարկել փողոցը չ...
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
22.01.2021 | 23:48   ***
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Արհեստածին Ադրբեջանը տեղեկատվական քարոզչական թաքնված պատերազմում առաջ է տանում հենց այս միֆը, որ իրենք որ բնակավայրում շատ են եղել, հետևապես այդ բնակավայրը համարվում է իրենցը
22.01.2021 | 23:34   ***
Արհեստածին Ադրբեջանը տեղեկատվական քարոզչական թաքնված պատերազմում առաջ ...
Լիտվան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ պատվաստել բնակչության 70%-ին
22.01.2021 | 23:31   ***
Լիտվան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ պատվաստել բնակչությա...
Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիսկալը
22.01.2021 | 23:22   ***
Մահացել է անվանի հոգեբույժ Հակոբ Սուրենի Ակիսկալը
ԱԺ-ն ԲԴԽ անդամներ է ընտրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
22.01.2021 | 23:14   ***
ԱԺ-ն ԲԴԽ անդամներ է ընտրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
Շումերը հայտնել է, որ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձեւը հունվարի 25-ին Սենատ կուղարկեն
22.01.2021 | 23:01   ***
Շումերը հայտնել է, որ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձեւը հունվարի 25-ին ...
Բիլ Գեյթսը պատվաստվել է COVID-19-ի դեմ
22.01.2021 | 22:51   ***
Բիլ Գեյթսը պատվաստվել է COVID-19-ի դեմ
Այսօր ընդունել եմ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը
22.01.2021 | 22:35   ***
Այսօր ընդունել եմ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավա...
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան
22.01.2021 | 22:31   ***
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան
Ռուսաստանը Հնդկաստանում ցուցադրության ժամանակ կներկայացնի Սու-57Է կործանիչի մոդելը
22.01.2021 | 22:22   ***
Ռուսաստանը Հնդկաստանում ցուցադրության ժամանակ կներկայացնի Սու-57Է կործ...
Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար
22.01.2021 | 22:06   ***
Կիպրոսը բացում է սահմանները բոլոր երկրների զբոսաշրջիկների համար
2020-ին «Շիրակ» օդանավակայանի ուղեւորների թիվը կրճատվել է 4 անգամ
22.01.2021 | 21:52   ***
2020-ին «Շիրակ» օդանավակայանի ուղեւորների թիվը կրճատվել է 4 անգամ
Էկոնոմիկայի նախարարությունը սուբսիդավորված գնով սերմացուի տրամադրման ծրագրի համար ուսումնասիրում է գյուղերի պահանջարկը
22.01.2021 | 21:42   ***
Էկոնոմիկայի նախարարությունը սուբսիդավորված գնով սերմացուի տրամադրման ծ...
Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման համար այս տարի կհատկացվի 120 մլն դրամ
22.01.2021 | 21:32   ***
Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման համար այս տարի կհատկացվի 120...
Ճապոնիայում պանդեմիայի ֆոնին ավելացել է ինքնասպանությունների թիվը
22.01.2021 | 21:20   ***
Ճապոնիայում պանդեմիայի ֆոնին ավելացել է ինքնասպանությունների թիվը
Պեկինը սկսել է 48 ժամում 2 մլն մարդու թեստավորման արշավը
22.01.2021 | 20:59   ***
Պեկինը սկսել է 48 ժամում 2 մլն մարդու թեստավորման արշավը
Բոլորը

Արմինե Սարգսյանն ընդամենը 17 տարեկանում է ունեցել առաջնեկին՝ ուրցաձորցի հերոս Արման Ղազարյանին, միակ արու զավակին։ «Նա ինձ համար միակն էր։ Արմանն ինձ համար նախ եղբայր էր, ապա՝ որդի։ Նա անչափ հոգատար, արտակարգ անձնավորություն էր, այնքան լավը, որ իրեն Աստված շուտ տարավ»,-ասում է մայրն ու ընդգծում՝ «Արմանն իմ մինուճարն էր, իմ տան ճրագը»։

Արման Ղազարյանը բանակ զորակոչվել էր 2019 թվականի դեկտեմբերին, զինվորական ծառայությունն անցնում էր Մատաղիսում, կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, հայտնի մարզիկ․ մարտական ընկերները նրան անվանում էին՝ «Борец» Արման։

«Արմանը սեպտեմբերի 25-ին բարձրացավ Թալիշի դիրքեր, սկզբում 160 դիրքի ավագն էր։ Սեպտեմբերի 18-ից իրենք իմացել են, որ պատերազմ է սկսվելու։ Իմ տղան զենքին շատ լավ տիրապետել է, 7 զենքի է տիրապետել։ Պեկկա ջոկի ավագն էր, այդ օրն իրեն հանել էին 156՝ բարձունք դիրք»,-պատմում է տիկին Արմինեն։ Արմանը վերջին անգամ մոր հետ խոսել է սեպտեմբերի 26-ին։ Մայրն հիշում է, որ որդին հարցուփորձ է արել, թե գյուղում՝ Ուրցաձորում ի՞նչ են խոսում։ «Պատասխանեցի՝ ոչ մի բան, ինչո՞ւ ես անտրամադիր, ասաց՝ գյուղում ի՞նչ կա, ի՞նչ նորություն։ ․․․Իմ տղան լավ մարզիկ է եղել, դիրքի ավագ․ նրան մինչ պատերազմը երկու մեդալ են տվել դրա համար»։

Հարազատներին պատմել են, որ Արմանը դիրքում 6 ժամ կռիվ է տվել հակառակորդի դեմ։ «Ասում են՝ էնպիսի պատերազմ է տեսել ձեր տղան, որ 94 թվին էդպիսի դուխով չի եղել։ Մատաղիսում իմ որդուն ասում էին՝ «Борец» Արման։ Նա հոգեպես, ֆիզիկապես վախ չուներ։ Նա միայն Աստծուց էր վախենում․․․»,-պատմում է մայրը։

Սեպտեմբերի 26-ից՝ Արմանի հետ ունեցած վերջին հեռախոսազանգից 85 օր շարունակ՝ ամեն օր, ամեն ժամ ու րոպե ընտանիքը Արմանին է սպասել։ «Անգամ թուրք մորը չեմ կամենում, չեմ ցանկանում այդ ապրումները, ինչը 85 օր ապրել եմ։ Ես, ամուսինս, աղջիկս դժոխային կյանքով ենք ապրել, ծոմապահությամբ, աղոթքով, որ իմ որդին պիտի գա։ Աստծուն խնդրում, ասում էի, թեկուզ երկու ոտքերը կտրված լինեն, թեկուզ գերի, մենակ ողջ գա, ողջ լինի»,-արտասվելով շարունակում է տիկին Արմինեն։

Արմանը կատակասեր է եղել, չի սիրել խռովել մարդկանցից։ «Ասում էր՝ մամ, մենք մի կյանք ենք ապրում, ոչ մեկի հետ խռով մի պահիր, լավ եղիր, Աստված վերեւ կա, ինքը կտեսնի»,-հիշում է մայրը։

2020 թվականի դեկտեմբերի 20-ին լրացել է Արման Ղազարյանի՝ բանակ զորակոչվելու մեկ տարին, մեկ օր անց հաստատվել է ԴՆԹ նույնականացումը։

Արմանը բազում նպատակներ ուներ՝ ստանալ բարձրագույն կրթություն, ընդունվել Ֆիզկուլտինստիտուտ, աշխատանք ունենալ, ամուսնանալ ընտրյալի հետ։ «Քարտում գումար էր հավաքել, որ սիրած աղջկա համար մատանի գներ»,-ասում է մայրը։

Քույրը՝ Անին, եղբորն է նկարագրում՝ բարի, անկեղծ, անմնացորդ նվիրումով։ Անին հիշում է եղբոր անակնկալը։ «Մի անգամ եկավ, հարցրեց՝ Ան, կգա՞ս տանեմ քեզ մի տեղ, համաձայնեցի, նստեցի մեքենա, հարցրեցի՝ ո՞ւր ես տանում, մինչեւ վերջ էլ չասաց։ Հասել էինք հագուստի խանութներ, արդեն գլխի ընկա, որ ինձ համար շոր էր առնելու։ Ամանորին բոլորիս համար նվերներ էր գնում․ Արմանն ասում էր՝ դուք ուրախ եղեք, որ դուք ուրախ եք, ես էլ եմ ուրախ․․․»,-եզրափակում է հերոս Արմանի քույրը։

Անի Մկրտչյան

Լուսանկարները տրամադրել է Անի Ղազարյանը

Նյութի աղբյուր՝ asparez.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0