/ Իրադարձային / Որդու զոհվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով. ՊՆ-ի ցուցակներում նրա անունը չկա

Որդու զոհվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով. ՊՆ-ի ցուցակներում նրա անունը չկա



Լրահոս

Հայ ժողովուրդը պետք է ավելի մեծ շուքով նշի այս՝ տոնը, քանի որ մենք չէնք պարտվել մեր հաղթանակները դեռ առջևում են....
28.01.2021 | 1:44   ***
Հայ ժողովուրդը պետք է ավելի մեծ շուքով նշի այս՝ տոնը, քանի որ մենք չէն...
Իբրահիմովիչ․ Զլատանի աշխարհում տեղ չկա ռասիզմին
28.01.2021 | 1:01   ***
Իբրահիմովիչ․ Զլատանի աշխարհում տեղ չկա ռասիզմին
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիայում կալանավորել են 4 մարդու, ովքեր մեղադրվում են ՌԾՈՒ-ից կարեւոր տեղեկատվության արտահոսքի մեջ
28.01.2021 | 0:59   ***
Թուրքիայում կալանավորել են 4 մարդու, ովքեր մեղադրվում են ՌԾՈՒ-ից կարեւ...
Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել և ծանր ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց
28.01.2021 | 0:52   ***
Արտակարգ դեպք Արարատի մարզում. անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ...
Վրաստանը սկսում է նախագիծ , որով կապահովի անխափան տրանսպորտային կապը ՌԴ-ի հետ
28.01.2021 | 0:47   ***
Վրաստանը սկսում է նախագիծ , որով կապահովի անխափան տրանսպորտային կապը Ռ...
Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին
28.01.2021 | 0:42   ***
Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի պատվաստանյութից․ Բիլ Գեյթս
28.01.2021 | 0:34   ***
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճակատագիրը կախված է կորոնավիրուսի պատվաստանյ...
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մասկի հետ
28.01.2021 | 0:24   ***
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մասկի հետ
Թոմաս Տուխելի նորամուտը «Չելսիում» հաղթական չէր
28.01.2021 | 0:18   ***
Թոմաս Տուխելի նորամուտը «Չելսիում» հաղթական չէր
Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ
28.01.2021 | 0:02   ***
Վրաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ սահմանը բ...
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը զգուշացրել է մատակարարումների խոցելի շղթայի մասին
27.01.2021 | 23:54   ***
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը զգուշացրել է մատակարարումների խոց...
Կորոնավիրուսի բրիտանական տարբերակը հայտնաբերվել է 70 երկրներում
27.01.2021 | 23:48   ***
Կորոնավիրուսի բրիտանական տարբերակը հայտնաբերվել է 70 երկրներում
ԱՄՆ-ում համազգային տագնապ են հայտարարել՝ հակակառավարական ծայրահեղականների սպառնալիքի պատճառով
27.01.2021 | 23:40   ***
ԱՄՆ-ում համազգային տագնապ են հայտարարել՝ հակակառավարական ծայրահեղականն...
ԱՄՆ նախկին փոխնախագահն անտուն է մնացել
27.01.2021 | 23:31   ***
ԱՄՆ նախկին փոխնախագահն անտուն է մնացել
Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու դեմ բողոքը բավարարվեց
27.01.2021 | 23:25   ***
Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու դեմ բողոք...
ԱՀԿ-ն թարմացնում է COVID-19-ի բուժման ուղեցույցները
27.01.2021 | 23:22   ***
ԱՀԿ-ն թարմացնում է COVID-19-ի բուժման ուղեցույցները
Boeing 737 Max-ի արդիականացված տարբերակը հաստատվել է Եվրոպայում թռիչքների վերսկսման համար
27.01.2021 | 23:15   ***
Boeing 737 Max-ի արդիականացված տարբերակը հաստատվել է Եվրոպայում թռիչքն...
Մենք պարտավոր ենք կառուցել որակապես նոր ու մարտունակ բանակ, պրոֆեսիոնալ բանակ: Կառուցելու ենք
27.01.2021 | 23:10   ***
Մենք պարտավոր ենք կառուցել որակապես նոր ու մարտունակ բանակ, պրոֆեսիոնա...
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ
27.01.2021 | 23:00   ***
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմ...
Իտալիայում բժիշկը սպանել է կորոնավիրուսով հիվանդներին՝ մահճակալներ ազատելու համար. ԶԼՄ-ներ
27.01.2021 | 22:47   ***
Իտալիայում բժիշկը սպանել է կորոնավիրուսով հիվանդներին՝ մահճակալներ ազա...
Պուտինը կոչ է արել աջակցել Արցախին
27.01.2021 | 22:32   ***
Պուտինը կոչ է արել աջակցել Արցախին
 Ներկայացվել է Sony-ի ամենաթանկ սմարթֆոնը
27.01.2021 | 22:26   ***
Ներկայացվել է Sony-ի ամենաթանկ սմարթֆոնը
ՌԴ որ քաղաքներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները
27.01.2021 | 22:17   ***
ՌԴ որ քաղաքներ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիները
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
27.01.2021 | 22:09   ***
Կաննի կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
Բայդենի երդմնակալությունից հետո 69 մարդ հանկարծակի դարձել է դոլարային միլիոնատեր
27.01.2021 | 22:07   ***
Բայդենի երդմնակալությունից հետո 69 մարդ հանկարծակի դարձել է դոլարային ...
Լոնդոնում անցկացվող ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
27.01.2021 | 21:53   ***
Լոնդոնում անցկացվող ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է կո...
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանի փոփոխությունները
27.01.2021 | 21:45   ***
Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի ...
Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
27.01.2021 | 21:41   ***
Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ ցած նետվելով կամրջից․ նախկին պատգամավորը կատարվածի համար մեղադրում է իր ընտանիքի վրա ճնշում գործադրողներին
27.01.2021 | 21:26   ***
Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ ցած նետվելով կամրջից...
Իսրայելցի զինվորականները թարմացնում են Իրանի դեմ իրենց օպերատիվ ծրագրերը
27.01.2021 | 21:21   ***
Իսրայելցի զինվորականները թարմացնում են Իրանի դեմ իրենց օպերատիվ ծրագրե...
Բոլորը

Մինչ օրս պաշտպանության նախարարության հայտարարած զոհվածների ցուցակներում չի նշվել Վարդան Զաքարյանի անունը։ Ծնողները որդու զոհվելու մասին իմացել են Վարդանի մարտական ընկերոջ հորից, ով այդ օրերին կամավորագրվել էր։ Վարդանը հուղարկավորվել է Եռաբլուրում, բայց նրա զոհվելու մասին որեւէ հիշատակում պետական որեւէ մարմնի կողմից չի եղել։ Ծնողներն ասում են՝ եթե ծանոթը չլիներ, հիմա երեւի որդու անունն էլ անհետ կորածների ցանկում լիներ։ ՊՆ-ի նման աշխատաոճը, ըստ ծնողների, կա՛մ անփութության հետեւանք է, կա՛մ զոհերի մեծ թվերը թաքցնելու միտում։ Ծնողների խոսքով՝ նույնիսկ Եռաբլուրում մոմավառության ժամանակ անունները կարդալիս չկար որդու անունը։Հիմա Վարդանի սենյակում նրա մեծ լուսանկարն է՝ կողքին ծաղիկներ։ Հավաքածուի տերն այլեւս չի վերադառնա։ Այդ միտքը փաթաթվել է ծնողների կոկորդին՝ դժվարացնելով շնչելը։ Ցավը՝ շաղախված հիշողություններով, ծանրացրել է ծնողների ապրելը։Զորակոչվելուց առաջ Վարդանը դասավորել էր խմիչքների հավաքածուն եւ խնդրել տնեցիներին ձեռք չտալ, մինչեւ կվերադառնար։ Պահարանում տարբեր չափերի ու ձեւի շշեր են։ Դրանց վրա արդեն փոշի է հավաքվել, սակայն մայրը՝ Գայանե Զաքարյանը, չի ուզում դիպչել որդու դասավորած իրերին։ Պահարանի վերեւում Վարդանի հավաքած նավերն են։ Որդու նախասիրություններից էին նավեր հավաքելն ու խմիչքների հավաքածուն թարմացնելը, որոնց երբեք ձեռք չէր տվել։Էս տունը հիպոթեքով եմ վերցրել։ Արդեն երրորդ տարին է։ Ամեն ինչ անում էինք իր համար։ Հիմա կոտրվեցինք, անիմաստ է էս ամեն ինչը։ Որոշել ենք տունը վաճառել, իր համար ավտո էինք առել, դա էլ կանգնած է։ Դա էլ ենք որոշել ծախել։ Մարդ որ ապրում է, ինչ-որ նպատակ է ունենում, չէ՞։ Աղջկաս ամուսնացրեցինք, երեք երեխա ունի։ Մտածում էինք Վարդանի մասին... Էսօր հօդս ցնդեց էդ ամեն ինչը,- հոգոց է հանում հայրը՝ Արթուր Զաքարյանը։Տան նախասրահում լռությունը նման է լացի։ Մինչեւ կտեղավորվենք բազմոցին, հայրը դիմում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին։-Վարդը զանգեց, ասեց՝ մամ, «Հետքից» մեզ նկարել են, կնայեք, իրենք վիդեո էլ արեցին, բայց ես չեմ նկարահանվել, ասեցի՝ չեմ սիրում խոսել,- Վարդանի հետ զրույցն է հիշում մայրը։-Դուք եք վերջին անգամ տեսել Վարդանին,- ասում է հայրը՝ կախման կետերով ավարտելով ասածը։Հակոբի աչքերը կարմրում են։ Պայուսակից հանում է լուսանկարչական սարքն ու աննկատ մաքրում աչքերը։ Հակոբն ուզում է պատասխանել, բայց ձայնը խզվում է։Հոկտեմբերի 19-ին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը Մարտունու դիրքերում էին։ Այդտեղ խոսել էին Վարդանենց ստորաբաժանման հետ, լուսանկարել եւ տեսանկարահանել նրանց։ Մայրը սեղանին է դնում «Հետքի» լուսանկարները։Վարդանը հրետանավոր էր։ Օգոստոսի 30-ին զորակոչվել է բանակ։ Երկու շաբաթ կարանտինում է եղել համավարակի պատճառով։ Քանի որ վարորդական իրավունք ուներ, նշանակվել էր թնդանոթ տեղափոխող մեքենայի վարորդ։ Տնից վարորդական փաստաթուղթն էր խնդրել։22-րդ տարեդարձը Վարդանը բանակում է նշել։ Ուշ զորակոչվելու պատճառը երիկամներում մեծ քարն էր։ Զինկոմիսարիատում սկզբից 6 ամսով, հետո երեք տարով հետաձգել էին նրա զորակոչը։ Իսկ օգոստոսին, ըստ ծնողների, ամեն ինչ շատ արագ եղավ։«ԿՏ արեցին, ասեցին՝ քարը փոքր է, պիտի բանակ գնա։ 4 տարի ԿՏ չէին արել, ոչ ոք չէր ասում։ Էն ժամանակ ասեիք, թող 18-ում գնար, ծառայեր։ Մենք պատարստ էինք, ամեն ինչ առել էինք իր համար։ Էն էլ չտարան, հետաձգեցին։ Ինքը պատրաստ էր, ուզում էր դիմում գրեր, գնար։ Ասում էր՝ մամ, խայտառակ դառա, ինձ չտարան բանակ։ Էս անգամ գեներալը մտել էր, ասել էր՝ էդպես էլ տանելու ենք ծառայես»,- ասում է մայրը։Վարդանն ավարտել էր Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության պետական քոլեջը։ Այնուհետ ընդունվել էր Ագրարային համալսարան։ Երրորդ կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է։ Սովորելուն զուգահեռ հոր հետ աշխատում էր Երեւանի սուպերամարկետներից մեկում։Ինչքան էլ մեր զրույցը պտտվում է անցյալի հիշողությունների շուրջ, միեւնույնն է՝ պատերազմը հատում է դրանք։ Եվ մեր դիմաց հայտնվում են անպատասխան հարցեր։ Գայանեն ասում է՝ էրեխուն չտարան-չտարան, հենց պատերազմից առաջ պիտի լինե՞ր։ Հարցնում է՝ ինչու՞ այդպես եղավ։Սեպտեմբերի 27-ին ամուսիններն իրարից փորձում էին թաքցնել պատերազմի մասին լուրը։ Արթուրն աշխատանքի վայրում էր, երբ եղբայրը զանգել ու ասել էր, որ պատերազմ է։ Տուն չէր զանգել, որ կինը չիմանար։ Բայց Գայանեն առավոտյան համացանցում արդեն կարդացել էր լուրը։ Պատերազմի ամբողջ ընթացքում Վարդանը հանգստացնում էր ծնողներին՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, ապահով է։ Հոկտեմբերի 23-ին, սակայն, բոլոր մոտ հարազատներին է զանգել։ Ընկերուհուն էլ գրել էր, որ եկեղեցի գնա, մոմ վառի։ Ընկերուհին եկեղեցուց վերադարձել էր ու գրել Վարդանին, բայց նամակն այդպես էլ մնացել էր անպատասխան։ Այդ օրը՝ կեսօրից հետո, Մարտունու դիրքերում 14-հոգանոց անձնակազմից 4-ը զոհվեցին ինքնաթիռի ռումբի պայթյունից։Մեր այցելության նախորդ օրը Վարդանի դասակի հրամանատարն էր այցելել Զաքարյաններին ու պատմել, որ հոկտեմբերի 23-ին հրաման էին ստացել փոխել դիրքը, ինչից հետո տղաներին ասել էր, թե գնում են ու չգիտեն՝ հետ են գալու, թե ոչ։ Ծնողներն այդ ժամանակ են հասկացել, թե ինչու էր Վարդանն այդ օրը բոլորին զանգել, իսկ ընկերուհուն խնդրել եկեղեցում մոմ վառել։Հոկտեմբերի 25-ին Արթուրը ծանրոց է ուղարկել որդուն՝ չիմանալով նրա զոհվելու մասին։ Ծնողներն այդ մասին իմացել են նոյեմբերի 1-ին։ Մայրն ասում է՝ «Հետքի» տեսանյութի մեջ կամավորագրված ծնող կար, որը Չարենցավանից էր։ Ծանոթների միջոցով գտել էին նրա կնոջ հեռախոսահամարը ու խնդրել ամուսնուց ճշտել, թե ինչպես է Վարդանը։ Ամուսինն ասել էր, որ Վարդանը զոհվել է, սակայն կինը չի կարողացել դա փոխանցել ծնողներին։ Երբ Գայանեն զանգում էր նրան, ամեն անգամ պատասխանում էր, թե ամուսինը դեռ չի զանգել։ Սակայն, ի վերջո, հարազատներն իմացել են այդ մասին։«Եթե մենք ծանոթ մարդ չունենայինք, էդ տարիքով մարդը չլիներ, մինչեւ էսօր չէինք իմանա»,- նշում է Գայանեն։Վարդանի մարմինը ճանաչել են ԴՆԹ անալիզով։ «Վարդանը ծնվել է սեպտեմբերի 13-ին։ Դա էլ Սբխեչն է։ Չարենցավանում է ծնվել։ Վարդանի քառասունքը դուրս է եկել Վարդանավանքի ուխտի օրը։ Էդպես անունը դրեցինք Վարդան։ Հետո մայրս էլ երազ էր տեսել, ասեց՝ էրեխեու անունը Վարդան պիտի դնեք, 7 տարի մատաղ անեք։ Էդպես արեցինք»,- պատմում է հայրն ու ավելացնում, որ վերջում էլ որդուն բերեցին Եռաբլուրի Սբ. Վարդանանց Նահատակաց եկեղեցի։Վարդանը գրանցված էր Չարենցավանի զինկոմիսարիատում, որտեղից մինչեւ հիմա ծնողները ոչ մի զանգ, նամակ, ցավակցական տող չեն ստացել։ Հայրն ասում է՝ վիրավորական է։ Երբ Վարդանին բանակ էին ճանապարհում, զինկոմիսարիատից կես ժամը մեկ զանգում էին, իսկ զինվորին կորցնելուց հետո լռել են։ «Վարդանի անուն-ազգանունը ոչ մի տեղ չկա։ Պետականորեն ոչ մի տեղ չեն հայտարարում այդ մասին»,- ասում է հայրը։«Երեւի չեն ասում, որ թիվը չերեւա, կամ էլ անփույթ են աշխատել։ Երկու ամիս է՝ պատերազմը վերջացել է, բան չեն ասում՝ էրեխեքից քանիսն են մնացել»,- ասում է մայրը։

 

Նյութի աղբյուր՝ hetq.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։

Որդու զոհվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով. ՊՆ-ի ցուցակներում նրա անունը չկաՈրդու զոհվելու մասին իմացել են 1 շաբաթ անց ծանոթի միջոցով. ՊՆ-ի ցուցակներում նրա անունը չկա


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0