Դեմբելեն «Լիոնից» տեղափոխվեց «Աթլետիկո»
Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Աթլետիկոն» 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր՝ վճարելով 1,5 միլիոն եվրո։ «Աթլետիկոն» հնարավորություն ունի ամռանը 33,5 միլիոն եվրոյով գնել Մուսա Դեմբելեին, որը «Լիոնում» հանդես էր գալիս 2018 թվականից։ Դրանից առաջ նա ներկայացրել է շոտլանդական «Սելթիկը» եւ անգլիական «Ֆուլհեմը։Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն մասնակցել է 16 հանդիպման, խփել է 1 գոլ։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |