/ Քաղաքական / Ճանապարհային ապաշրջափակման հարցում մենք շտապում ենք, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստ...

Ճանապարհային ապաշրջափակման հարցում մենք շտապում ենք, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական խնդիր. Ռուբեն Սաֆրաստյան



Լրահոս

16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի բոլոր 100 անդամներին
2.03.2021 | 22:05   ***
16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի...
ԼՂ-ում մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք
2.03.2021 | 21:46   ***
ԼՂ-ում մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք
ArmnewsOnline TV Youtube chanel
Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
2.03.2021 | 21:43   ***
Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Իսրայելի գլխավոր դատախազը դժգոհ է դաշնակիցների հետ պատվաստանյութերը կիսելու Նեթանյահուի որոշումից
2.03.2021 | 21:40   ***
Իսրայելի գլխավոր դատախազը դժգոհ է դաշնակիցների հետ պատվաստանյութերը կի...
Ճապոնիան քննարկում է օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների երկիր մուտք գործելու կանոնները
2.03.2021 | 21:37   ***
Ճապոնիան քննարկում է օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների երկիր մուտք...
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
2.03.2021 | 21:18   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»․ Սեւակ Խանաղյանը՝ Սոսի Խանիկյանի մասին
2.03.2021 | 21:12   ***
«Շատ ցավոտ է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չես»․ Սեւակ Խանաղյանը՝ Սոսի Խ...
Հայաստանը պետք է զեկուցի ԱՄՆ-ին՝ ինչպե՞ս եղավ, որ շրջանցեցին սանկցիաները. Նավիկ Խաչատրյան
2.03.2021 | 21:07   ***
Հայաստանը պետք է զեկուցի ԱՄՆ-ին՝ ինչպե՞ս եղավ, որ շրջանցեցին սանկցիանե...
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է. ժամանել են մարզի, տարածքի ոստիկանապետերն ու ՃՈ վաշտի հրամանատարը
2.03.2021 | 21:00   ***
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվ...
Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը
2.03.2021 | 20:52   ***
Անգլիական գավառական եկեղեցում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ
2.03.2021 | 20:48   ***
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատ...
Ավստրիայում Pfizer и BioNTech-ով պատվաստվումից հետո 41 մարդ մահացել է
2.03.2021 | 20:43   ***
Ավստրիայում Pfizer и BioNTech-ով պատվաստվումից հետո 41 մարդ մահացել է
Բուդապեշտը դիտարկվում է  Տոկիոյի օլիմպիական  խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական փուլի մրցավայր
2.03.2021 | 20:37   ***
Բուդապեշտը դիտարկվում է Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպա...
Պարտությունից հետո առաջնորդները հրաժարական են տալիս, իսկ ՀՀ-ում իշխող թիմը հարցը տեղափոխել է նախկինների դեմ պայքարի դաշտ․ Տարասով
2.03.2021 | 20:33   ***
Պարտությունից հետո առաջնորդները հրաժարական են տալիս, իսկ ՀՀ-ում իշխող ...
Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում
2.03.2021 | 20:29   ***
Ստամբուլի քաղաքապետին մինչև 2 տարվա ազատազրկում է սպառնում
Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։
2.03.2021 | 20:21   ***
Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին
2.03.2021 | 20:10   ***
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դես...
Վարչապետը շնորհավորել է դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ
2.03.2021 | 20:02   ***
Վարչապետը շնորհավորել է դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ
2.03.2021 | 19:58   ***
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռու...
Բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ Արցախի ՄԻՊ–ի ներկայացրած փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրգործ
2.03.2021 | 19:52   ***
Բնակչության տարհանումը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյա...
«Եվրատեսիլ 2021»-ին Կիպրոսի ներկայացուցչին մեղադրել են «El Diablo» երգում «սատանային փառաբանելու» համար
2.03.2021 | 19:40   ***
«Եվրատեսիլ 2021»-ին Կիպրոսի ներկայացուցչին մեղադրել են «El Diablo» երգ...
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զոհված զինծառայողի մասունք է հայտնաբերվել
2.03.2021 | 19:36   ***
Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զոհված զինծառայողի մասու...
ԱՄՆ-ը Նավալնու պատճառով պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
2.03.2021 | 19:29   ***
ԱՄՆ-ը Նավալնու պատճառով պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. ԱՄՆ դեսպանը՝ Միրզոյանին
2.03.2021 | 19:26   ***
Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադա...
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
2.03.2021 | 19:20   ***
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանին նվիրվա...
Կառավարման կիսանախագահական համակարգի անցնելուց մինչև արտահերթ ընտրություններ. 3 խմբակցությունների անդամների տեսակետները
2.03.2021 | 19:08   ***
Կառավարման կիսանախագահական համակարգի անցնելուց մինչև արտահերթ ընտրությ...
Նոր կարգ՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ
2.03.2021 | 19:00   ***
Նոր կարգ՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչ...
Ֆիլիպ Փլեյնը Մոսկվա է մեկնել ան բանից հետո, երբ Մորգենշտերը մեկ մլն ռուբլի է ծախսել նրա բուտիկի հագուստ գնելու համար
2.03.2021 | 18:55   ***
Ֆիլիպ Փլեյնը Մոսկվա է մեկնել ան բանից հետո, երբ Մորգենշտերը մեկ մլն ռո...
2881․ Ադրբեջանը թարմացրել է ղարաբաղյան վերջին պատերազի զոհերի պաշտոնական թիվը
2.03.2021 | 18:45   ***
2881․ Ադրբեջանը թարմացրել է ղարաբաղյան վերջին պատերազի զոհերի պաշտոնակ...
Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
2.03.2021 | 18:22   ***
Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հա...
Բոլորը

Ճանապարհային ապաշրջափակմամբ Թուրքիան  և Ադրբեջանը լուծում են պանթուրքիստական բնույթի խնդիր, դրանով նրանք նպաստում են այն ծրագրերին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ կան. երկու երկրների միջև երկաթգծային կապը, եթե հնարավոր լինի՝ ավտոմոբիլային ճանապարհը, որն ավելի կարճ կլինի, քան ներկայիս Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: Այնպես որ Թուրքիան և Ադրբեջանն այստեղ ուղղակի շահագրգռվածություն ունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հիշելով, որ դեռ խորհրդային տարիներին Երևանից Բաքու երկաթուղային ճանապարհը շատ վտագավոր էր:

«Պետք է նաև հաշվի առնել հետևյալ հանգամանքը. փաստորեն երկաթուղային ճանապարհը պետք է կապվի Ռուսասատանի հետ, Ադրբեջանի տարածքով շատ է գնալու և Հայասանի համար ճանապարհը թանկ է լինելու, որովհետև Հայաստանի տարածքով երկաթուղին մոտ 40 կմ է անցնում և դա մեզ օգուտ չի բերի»,- նշեց նա:

Սաֆրաստյանի կարծիքով տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը կարևոր է՝ հարավային Կովկասը կզարգանա, բայց ներկա պայմաններում՝ պարտությունից հետո դեռ վաղ է նման գործընթացներ սկսելը.  «Մենք շտապում ենք, եթե այս ծրագրերը իրականացվեն մի քանի տարի հետո, մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք մեր պայմանները թելադրելու, մասնավորապես՝ կարելի է մտածել, որ այդ ճանապարհը ոչ թե Մեղրիով անցնիի, այլև Ղազախով Հայաստանի հյուսիսով դուրս գա Ադրբեջան: Մեկ հարց էլ կա. ինչո՞ւ Թուրքիան չի գործարկում Կարս-Գյումրին երկաթգիծը, որն արդեն պատրաստ է»:

Թուրքագետը նշում է՝ պարտությունից հետո մեզ ճնշելը հեշտ է, բայց եթե որոշակի ժամանակ անցնի և  այս վիճակից դուրս գանք, մենք կարող ենք մտածել ավելի լավ պայմաններ ստանալու համար: Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ այս ծրագրերից ավելի շատ օգտվում է Թուրքիան:

Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ հարաբերությունների ձևավորման հնարավորություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան հիմա հրաժարվում է Հայաստանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ և պահանջում է, որ Հայաստանը գնա զիջումների, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման, Կարսի պայմանագրի  և Արցախյան հիմնահարցի հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Թուրքիա չի հայատարարել, որ իր նախապայմաններից հրաժարվում է, նշանակում է՝ Թուրքիան փորձում է օգտագործել այն հանգամանքն, որ մենք պատերազմում պարտվել ենք և փորձում է այդ նախապայմանները մեր «վզին փաթաթել», դրա համար պետք է ժամանակ անցնի, նոր սկսել կարգավորման գործընթացը:

Նրա համոզմամբ՝ եթե սահմանները բացվեն, Թուրքիան իր առևտրային հնարավորություններն օգտագործի, դա մեծ հարված կլինի մեր տնտեսությանը, պետք է զգույշ լինել, հաշվարկներն արվեն այնպես, որ մեր ներքին արտադրողին չվնասի, այլ մեր տնտեսությանը խթանի. «Թուրքիայի պետությունը մեծ սուբսիդիաներ է տրամադրում, մեծ գումարներ է տալիս, արտադրանքն ավելի էժան է լինում և գյուղատնտեսական արտադրողներին կարող է վնաս հասցնել: Մյուս խնդիրն այն է, որ պատերազմի ժամանակ Թուրքիան հանդես եկավ ոչ միայն որպես Ադրբեջանի դաշնակից, այլ նաև հրահրեց պատերազմ, և երբ մենք արգելում ենք թուրքական ապրանքների ներհոսքը Հայաստան, մտածել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ վաղ է, պետք է ժամանակ անցնի, բոլոր դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հարցերը ուսումնասիրվեն: Այս ամենը խնդիրների համալիր է, որին պետք է զգուշորեն և խորը ուսումնասիրելով մոտենալ, պարտության ցավը շատ սուր է»:

Հերմինե Միքայելյան

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0