booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Բանակի արդիականացումը պետք է բազմակողմանի լինի, միայն Ռուսաստանից կախվածությունը կբերի նույն արդյուն...

Բանակի արդիականացումը պետք է բազմակողմանի լինի, միայն Ռուսաստանից կախվածությունը կբերի նույն արդյունքին



Լրահոս

ԱԽ քարտուղարն Ալիևի հայտարարությունները համարում է ԼՂ հարցի՝ գոյաբանական խնդիր լինելու ապացույց
23.04.2021 | 18:20   ***
ԱԽ քարտուղարն Ալիևի հայտարարությունները համարում է ԼՂ հարցի՝ գոյաբանակ...
Պատմությունը նորովի շարադրելու փորձերը կհանգեցնեն նոր հանցանքների. Բունդեսթագի թուրք պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցին
23.04.2021 | 18:16   ***
Պատմությունը նորովի շարադրելու փորձերը կհանգեցնեն նոր հանցանքների. Բու...
ArmnewsOnline TV Youtube chanel
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանականությանը
23.04.2021 | 18:12   ***
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանակ...
5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայաստան
23.04.2021 | 18:09   ***
5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայ...
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
23.04.2021 | 18:01   ***
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ԱԺԲ-ի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը
23.04.2021 | 17:57   ***
ԱԺԲ-ի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ ...
Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է. Սամանտա Փաուեր
23.04.2021 | 17:52   ***
Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է. Սամանտա Փ...
«Ցեղասպանությունը հայոց անուրանալի, պատմության մեջ արմատացած դեպք է և վերջակետ» Արամ Ա. Կաթողիկոս
23.04.2021 | 17:47   ***
«Ցեղասպանությունը հայոց անուրանալի, պատմության մեջ արմատացած դեպք է և ...
Առողջապահության նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին
23.04.2021 | 17:43   ***
Առողջապահության նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է «Համաճարակայի...
Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին. ԱԻՊԾ
23.04.2021 | 17:26   ***
Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն ադրբե...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատասխան միջոցառումների մասին
23.04.2021 | 17:15   ***
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատա...
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
23.04.2021 | 17:13   ***
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Աղավնոյի գյուղապետը վերաբնակեցման ծրագիր է անում
23.04.2021 | 17:09   ***
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Ա...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:04   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:01   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
23.04.2021 | 16:59   ***
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. ն...
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
23.04.2021 | 16:37   ***
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
23.04.2021 | 16:36   ***
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին
23.04.2021 | 16:32   ***
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտան...
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա
23.04.2021 | 16:28   ***
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա
Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի
23.04.2021 | 16:20   ***
Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
23.04.2021 | 16:17   ***
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Թուրքական MAM-L հրթիռը ոչնչացնում է ռուսական «Պանցիր» համակարգը
23.04.2021 | 16:11   ***
Թուրքական MAM-L հրթիռը ոչնչացնում է ռուսական «Պանցիր» համակարգը
Հայաստանը պլանավորում է արևային պանելներ ու ալկոհոլային խմիչքներ արտահանել Կանադա
23.04.2021 | 16:07   ***
Հայաստանը պլանավորում է արևային պանելներ ու ալկոհոլային խմիչքներ արտահ...
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ
23.04.2021 | 16:04   ***
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առեր...
Ուկրաինան Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում
23.04.2021 | 15:44   ***
Ուկրաինան Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցութ...
«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը». The Fresno Bee-ն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
23.04.2021 | 15:36   ***
«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադ...
Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել
23.04.2021 | 15:30   ***
Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար. նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
23.04.2021 | 15:27   ***
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերո...
Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը
23.04.2021 | 15:17   ***
Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը
Բոլորը

Հայաստանը բանակում բարեփոխումներ կիրականացնի Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր տեսակների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է Հարությունյանը։   

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ 

– Պարոն Ղևոնդյան, պատերազմի արդյունքներն արդյոք ցույց չտվեցի՞ն, որ պարտվել է նաև ռուսական ռազմական մտածողությունը։ Մենք հիմա կարո՞ղ ենք նորից Ռուսաստանի վրա հույս դնել՝ մեր բանակն արդիականացնելու հարցում։  

– Ես չեմ կիսում այն տեսակետը, թե սա Ռուսաստանի ռազմական մտածողության պարտությունն էր։ Ավելի շատ՝ Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտպանության համակարգը ամբողջությամբ կապելու պարտությունն էր։ Այսինքն՝ ոչ թե ռուսները պարտվեցին, այլ մենք պարտվեցինք, որովհետև կապված էինք ռուսների հետ։ Սա առաջին հերթին նշանակում է, որ բանակի արդիականացումը պետք  է բազմակողմանի լինի։ Միայն Ռուսաստանից կախվածությունը կբերի նրան, ինչին արդեն մի անգամ բերել է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ռուսական գործոնը պե՞տք է օգտագործել բանակի արդիականացման հարցում, ապա իհարկե պետք է օգտագործել։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց չի կարող լինել ամբողջապես անվտանգության համակարգը կամ բանակը կազմավորելու հիմքը։ Պետք է լինի ուղղություններից ընդամենը մեկը։ Պետք է դիտարկենք բոլոր այն ուղղությունները, որտեղ ռուսական կողմը կարող է մեզ առաջարկել նորագույն տեխնոլոգիաներ, նորագույն հնարավորություններ, ու պետք է համեմատության մեջ դիտարկենք տարբեր այլ տեխնոլոգիաների ու մոտեցումների հետ  ու ընտրենք լավագույնը Հայաստանի բանակի համար։ Ակնհայտ է, որ բանակի այն մոտեցումը, որն ամբողջապես կապված էր Ռուսաստանի հետ, պարտություն կրեց։

– Ձեր կարծիքով՝ Հայաստանում դրանից արե՞լ են հետևություններ։

– Ես չեմ տեսնում, որ արվել են հետևություններ։ Բայց իմ տեսնելը բավականին սուբյեկտիվ է, որովհետև բանակի զարգացումն ու արդիականացումը  չպետք է լինի բաց ու հասանելի առաջին հերթին հանրության համար։ Բավականին շատ են թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամիները, որոնք կարող են օգտվել այդ բաց հասանելի տեղեկություններից։ Հույս ունենանք, որ իրականում գնում է այնպիսի գործընթաց, որի մասին մենք տեղյակ  չենք, բայց որի տրամաբանությունը համապատասխանում է բազմակողմանիության իմ նշած չափանիշներին։

– Կարծում եք՝ հնարավո՞ր է Ռուսաստանից այսպիսի կախվածության պայմաններում Հայաստանը փորձի, օրինակ,  զինատեսակներ գնել այլ պետություններից ևս։

– Պետք է նշեմ, որ կախվածությունն այնքան էլ ճակատագրական չէ։ Մենք տեսել ենք բավականին շատ օրինակներ, երբ Հայաստանը տարբեր երկրներից զինատեսակներ է  ձեռք բերել։ Վերջինը Հնդկաստանից ռադիոլոկացիոն կայանների ձեռք բերումն էր, որը առաջարկում էին նաև ռուսները, բայց Հայաստանը հրաժարվեց ու ձեռք բերեց Հնդկաստանից։ Օրինակներ էլի կան։ Նույնիսկ քաղաքական կամքի խնդիր չէ։ Ընդամենը պետք են մասնագիտական ունակություններ, աշխատելու ցանկություն ու կամք՝ գտնելու տարբեր առաջարկներ, համեմատելու դրանք, հաշվարկելու, թե դրանցից որն է այս պահին Հայաստանի համար անհրաժեշտ։. 

Նյութի աղբյուր՝ www.1in.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0