booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով



Լրահոս

Կառավարությունը ծրագրածից կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել. 2020–ին13,5%-ով ավելի քիչ հարկ է հավաքագրվել
23.04.2021 | 19:25   ***
Կառավարությունը ծրագրածից կրկնակի ավելի շատ պարտք է վերցրել. 2020–ին13...
Հունաստանում կեքսերի պատրաստման սարքերի մեջ թաքցված չորս տոննա կանեփ է առգրավվել
23.04.2021 | 19:21   ***
Հունաստանում կեքսերի պատրաստման սարքերի մեջ թաքցված չորս տոննա կանեփ է...
ArmnewsOnline TV Youtube chanel
ԵԱՏՄ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը կառավարությունների ղեկավարների հանդիպմանը Կազանում
23.04.2021 | 19:16   ***
ԵԱՏՄ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը կառավարություննե...
Զիդան. Աբսուրդ է «Ռեալին» Չեմպիոնների լիգայից զրկելու մտադրությունը
23.04.2021 | 19:12   ***
Զիդան. Աբսուրդ է «Ռեալին» Չեմպիոնների լիգայից զրկելու մտադրությունը
Մոռացությունը կործանարար է. Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը Ցեղասպանության տարելիցին տեսաուղերձ է հղել
23.04.2021 | 19:03   ***
Մոռացությունը կործանարար է. Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը Ցեղասպա...
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակն է. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին
23.04.2021 | 19:01   ***
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակն է. ՀՀ ԱԳ նախա...
Դեսպան Թրեյսին հայկական չրեղենը շատ է սիրում, և բոլորս գիտենք, որ Մեղրիի արտադրանքն ամենահամեղն է
23.04.2021 | 18:46   ***
Դեսպան Թրեյսին հայկական չրեղենը շատ է սիրում, և բոլորս գիտենք, որ Մեղր...
Վան»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին
23.04.2021 | 18:40   ***
Վան»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին
Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի
23.04.2021 | 18:36   ***
Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 1...
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն
23.04.2021 | 18:30   ***
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիս...
Գարեգին Բ-ն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին
23.04.2021 | 18:27   ***
Գարեգին Բ-ն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին
ԱԽ քարտուղարն Ալիևի հայտարարությունները համարում է ԼՂ հարցի՝ գոյաբանական խնդիր լինելու ապացույց
23.04.2021 | 18:20   ***
ԱԽ քարտուղարն Ալիևի հայտարարությունները համարում է ԼՂ հարցի՝ գոյաբանակ...
Պատմությունը նորովի շարադրելու փորձերը կհանգեցնեն նոր հանցանքների. Բունդեսթագի թուրք պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցին
23.04.2021 | 18:16   ***
Պատմությունը նորովի շարադրելու փորձերը կհանգեցնեն նոր հանցանքների. Բու...
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանականությանը
23.04.2021 | 18:12   ***
ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանում հերթական հեղափոխության հավանակ...
5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայաստան
23.04.2021 | 18:09   ***
5 տարի հետախուզման մեջ գտնվող Գեւորգին գտել են ԱՄՆ-ում եւ արտաքսել Հայ...
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
23.04.2021 | 18:01   ***
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ԱԺԲ-ի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը
23.04.2021 | 17:57   ***
ԱԺԲ-ի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ ...
Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է. Սամանտա Փաուեր
23.04.2021 | 17:52   ***
Վաղուց ուշացած Հայերի ցեղասպանության ճանաչումը կարծես մոտ է. Սամանտա Փ...
«Ցեղասպանությունը հայոց անուրանալի, պատմության մեջ արմատացած դեպք է և վերջակետ» Արամ Ա. Կաթողիկոս
23.04.2021 | 17:47   ***
«Ցեղասպանությունը հայոց անուրանալի, պատմության մեջ արմատացած դեպք է և ...
Առողջապահության նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին
23.04.2021 | 17:43   ***
Առողջապահության նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է «Համաճարակայի...
Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին. ԱԻՊԾ
23.04.2021 | 17:26   ***
Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն ադրբե...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատասխան միջոցառումների մասին
23.04.2021 | 17:15   ***
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատա...
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
23.04.2021 | 17:13   ***
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Աղավնոյի գյուղապետը վերաբնակեցման ծրագիր է անում
23.04.2021 | 17:09   ***
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Ա...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:04   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:01   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
23.04.2021 | 16:59   ***
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. ն...
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
23.04.2021 | 16:37   ***
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
23.04.2021 | 16:36   ***
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին
23.04.2021 | 16:32   ***
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտան...
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի գործընկերներ

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում հայ դիվանագիտության ակունքներում կանգնած պետական այրերին:

Հայկական պետականության կայացմանը զուգահեռ նորովի էր ձևավորվում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմնասյուներից մեկը հանդիսացող դիվանագիտական ծառայությունը:

Մենք միասնաբար անցել ենք երկար և մարտահրավերներով լի ճանապարհ:

Անցյալ տարի Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան լրջագույն փորձություն էր բոլորիս, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության համար: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական ապարատում և արտերկրում ծառայող բոլոր դիվանագետներին պատերազմական դրության ընթացքում կատարած աշխատանքի և իրենց առջև դրված խնդիրները պատվով իրականացնելու համար։

2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո հասարակության ակնկալիքները դիվանագետներից էլ ավելի են մեծացել, ինչն առավել ընդգծում է մեր ծառայության դերը՝ Հայաստանի համալիր անվտանգության ապահովման, հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության գործում: Մեր առջև ծառացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ հավատարիմ մնալով հայ դիվանագետի բարձր կոչմանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր ժողովրդի արժեքների և շահերի վրա: Մեզ համար բացարձակ արժեք է հայ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, հայրենի երկրում ապրելու և արարելու անկոտրում կամքը, և դրա ապահովման համար մենք առավել հետևողական և նպատակաուղղված պետք է հետապնդենք մեր պետության շահերը:

Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն, ոչ թե ջլատեն մեր ուժերը, այլ ամրապնդեն Հայրենիքին նրա բարդ օրերում պատվով ծառայելու մեր կամքը:

Հարգելի գործընկերներ

Անցած քսանինը տարիների ընթացքում մեր բոլորի ներդրած ջանքերի, վճռական ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կուռ և աներեր պահել Հայաստանի արտաքին գերատեսչությունը, շարունակաբար բարձրացնել նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ապահովել կադրային դիվանագետների սերնդափոխությունը: Այս առումով անգնահատելի ներդրում ունի Հայաստանի դիվանագիտական դպրոցը:

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը և ինքնիշխանությունը:

Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ և մաղթում բոլոր գործընկերներիս հավատ մեր ուժերի նկատմամբ, ստեղծարար նախաձեռնություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի»:

Նյութի աղբյուր՝ www.mfa.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0