booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Նոր կարգ՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ

Նոր կարգ՝ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ



Լրահոս

Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին. ԱԻՊԾ
23.04.2021 | 17:26   ***
Հայտնաբերվել և տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն. ևս 3 աճյուն ադրբե...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատասխան միջոցառումների մասին
23.04.2021 | 17:15   ***
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
23.04.2021 | 17:13   ***
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Աղավնոյի գյուղապետը վերաբնակեցման ծրագիր է անում
23.04.2021 | 17:09   ***
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Ա...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:04   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:01   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
23.04.2021 | 16:59   ***
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. ն...
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
23.04.2021 | 16:37   ***
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
23.04.2021 | 16:36   ***
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին
23.04.2021 | 16:32   ***
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտան...
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա
23.04.2021 | 16:28   ***
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա
Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի
23.04.2021 | 16:20   ***
Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
23.04.2021 | 16:17   ***
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Թուրքական MAM-L հրթիռը ոչնչացնում է ռուսական «Պանցիր» համակարգը
23.04.2021 | 16:11   ***
Թուրքական MAM-L հրթիռը ոչնչացնում է ռուսական «Պանցիր» համակարգը
Հայաստանը պլանավորում է արևային պանելներ ու ալկոհոլային խմիչքներ արտահանել Կանադա
23.04.2021 | 16:07   ***
Հայաստանը պլանավորում է արևային պանելներ ու ալկոհոլային խմիչքներ արտահ...
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ
23.04.2021 | 16:04   ***
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առեր...
Ուկրաինան Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում
23.04.2021 | 15:44   ***
Ուկրաինան Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցութ...
«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը». The Fresno Bee-ն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
23.04.2021 | 15:36   ***
«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադ...
Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել
23.04.2021 | 15:30   ***
Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար. նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
23.04.2021 | 15:27   ***
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերո...
Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը
23.04.2021 | 15:17   ***
Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը
«Ղրիմի թեմայով քննարկելու բան չկա». Կրեմլում նշել են` ինչի շուրջ կարող են զրուցել Պուտինն ու Զելենսկին հավանական հանդիպման ժամանակ
23.04.2021 | 14:51   ***
«Ղրիմի թեմայով քննարկելու բան չկա». Կրեմլում նշել են` ինչի շուրջ կարող...
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը. փաստաբան
23.04.2021 | 14:44   ***
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալո...
«Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի». Newsweek-ը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
23.04.2021 | 14:31   ***
«Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի». Ne...
Հայկ  Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ (տեսանյութ)
23.04.2021 | 14:25   ***
Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ (տեսանյութ)
ԱՄՆ-ն խոստանում է ուշադիր հետևել Ռուսաստանին և Ուկրաինային
23.04.2021 | 14:21   ***
ԱՄՆ-ն խոստանում է ուշադիր հետևել Ռուսաստանին և Ուկրաինային
Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. «Մաաթ» հիմնադրամի ղեկավար
23.04.2021 | 14:17   ***
Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. «Մաաթ» հի...
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ
23.04.2021 | 14:07   ***
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի...
Ռուսաստանը վտարել է լեհ դիվանագետների
23.04.2021 | 13:58   ***
Ռուսաստանը վտարել է լեհ դիվանագետների
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմբագրականը
23.04.2021 | 13:52   ***
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմ...
Բոլորը

2021 թվականի հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի համաձայն`ԿԳՄՍ նախարարությունը պետք է ստեղծի և վարի գործուղվող մասնագետների շտեմարան:

Այն կստեղծվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am)՝ որպես առանձին ենթաբաժին, որտեղ կենտրոնացված կլինեն բոլոր մարզերից հավաքագրված  տվյալները` գործուղման պահանջարկի և գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետների վերաբերյալ:

Նոր միասնական տեղեկատվական հարթակում ուսուցիչների չհամալրվող պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է մուտքագրեն մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները: Սահմանամերձ կամ բարձրլեռնային համայնքներ գործուղվելու ցանկություն ունեցող մասնագետները հարթակի միջոցով կկարողանան էլեկտրոնային հայտ ներկայացնել և այդպիսով գրանցվել գործուղվող մասնագետների շտեմարանում:

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) մասնագետները նոր տեղեկատվական հարթակի ստեղծման աշխատանքներն առաջիկայում կավարտեն, ինչից հետո այն կլինի հրապարակային:

Գործուղվող մասնագետների էլեկտրոնային շտեմարանի գործարկման ընդհանուր մոդելն ու աշխատանքի սկզբունքները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուները:

«Նոր կարգում բարելավումներ ենք նախատեսել սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչների համար` նրանց առաջարկելով աշխատավարձի հավելում և կոմունալ-կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված փոխհատուցումներ` հաշվի առնելով իրական շուկայական գները: Գործուղման քաղաքականության հիմքում դրված է մասնագետների շտեմարանի վարումը, որը թույլ կտա օպերատիվորեն լրացնել առաջացած թափուր տեղերը սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում: Մենք նաև հույս ունենք, որ մասնագետների շտեմարանը կծառայի ընդհանրապես հանրակրթական դպրոցներում մասնագետների պահանջարկի բացի համալրմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է միայն այն դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է մշակվող հարթակի գործարկման մոդելը` նշելով, որ մարզպետարանների մասնագետների համար կկազմակերպվի նաև մասնագիտական դասընթաց: Նրանք շտեմարանում  կմուտքագրեն տվյալներ` գործուղվող մասնագետների ամբողջական պահանջարկի վերաբերյալ, որը հասանելի կլինի Emiss.am համակարգի համապատասխան ենթաբաժնում: Այսինքն` ցանկացած անձ, մուտք գործելով նշված հարթակ, կտեսնի, թե հեռավոր և բարձրլեռնային համայնքների դպրոցներում որ մասնագիտությամբ ուսուցչի թափուր հաստիքներ կան` քանի ժամ ծանրաբեռնվածությամբ, որքան աշխատավարձով, նաև կոմունալ ծախսերի և բնակվարձի փոխհատուցման համապատասխան չափերով: Ըստ այդմ` սահմանված չափանիշներին համապատասխանող մասնագետը կկարողանա էլեկտրոնային հայտ ներկայացնել` առաջարկվող թափուր տեղերից նշելով նախընտրելի դպրոցն ու հաստիքը:

Համաձայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգի` գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով, ինչպես նաև տեղափոխման տրանսպորտային ծախս նրա և  ընտանիքի անդամների համար: Գործուղված մասնագետը կստանա նաև.

  • գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ).
  • տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ),
  • բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10000-33000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ).
  • կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000).
  • վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
  • Տարվա մեջ առնվազն 4 անգամ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն` մասնագետների գործուղման վերաբերյալ։ Մասնագետների ընտրությունը կկատարվի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (Emiss.am) ձևավորված շտեմարանից: Գործուղվող մասնագետի հետ պայմանագիր կարող է կնքվել 1 ուստարվա համար, յուրաքանչյուր մասնագետի հետ՝ առավելագույնը երկու անգամ: Ընդ որում՝ եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է գործուղվելու առաջարկությունից, նրա տվյալները երեք տարով հանվում են մասնագետների թեկնածուների շտեմարանից։

    Հավելենք, որ նախկին կարգով` ՀՀ Կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1412-Ն որոշմամբ, պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերն իրենց ուժը կպահպանեն մինչև 2020-2021 թթ. ուսումնական տարվա ավարտը։

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0