Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պաշտոնապես նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի հետ:
Եվրոպական սահմանափակումների ներքո է հայտնվել Ռուսաստանի չորս պաշտոնյա, այդ թվում՝ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:
Իսկ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնվել է 7 մարդ և 14 կազմակերպություն: Ոչ անձանց, ոչ էլ կազմակերպությունների անուններն առայժմ հրապարակված չեն: Սակայն ամերիկյան վարչակազմում ընդգծել են, որ խոսքը ՌԴ կառավարության խոշոր անդամների մասին է: Ինչ վերաբերում է կազմակերպություններին, ապա դրանց միայն մի մասն են ռուսական: Ցուցակում կան նաև երեք շվեյցարական ու երեք գերմանական կազմակերպություններ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |