booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Պարտությունից հետո առաջնորդները հրաժարական են տալիս, իսկ ՀՀ-ում իշխող թիմը հարցը տեղափոխել է նախկինն...

Պարտությունից հետո առաջնորդները հրաժարական են տալիս, իսկ ՀՀ-ում իշխող թիմը հարցը տեղափոխել է նախկինների դեմ պայքարի դաշտ․ Տարասով



Լրահոս

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատասխան միջոցառումների մասին
23.04.2021 | 17:15   ***
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Բալթյան երկրներից դիվանագետներին արտաքսելու պատա...
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
23.04.2021 | 17:13   ***
Գեղամ Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ArmnewsOnline TV Youtube chanel
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Աղավնոյի գյուղապետը վերաբնակեցման ծրագիր է անում
23.04.2021 | 17:09   ***
Թող Ալիևը գլուխը պատով տա, սա հայկական գյուղ է ու մնալու է հայկական․ Ա...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:04   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքները
23.04.2021 | 17:01   ***
Քննություն է տարվում՝ պարզելու դատախազության վարչական շենքի դիմաց տեղի...
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. նախաքննությունն ավարտվել է
23.04.2021 | 16:59   ***
35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար. ն...
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
23.04.2021 | 16:37   ***
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
23.04.2021 | 16:36   ***
Մահացել է հայտնի ռեփեր Shock G-ն
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին
23.04.2021 | 16:32   ***
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտան...
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա
23.04.2021 | 16:28   ***
Արցախում այս տարի ծնվել է 311 երեխա
Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի
23.04.2021 | 16:20   ***
Էստոնիան ևս արտաքսում է մեկ ռուս դիվանագետի
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
23.04.2021 | 16:17   ***
Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Թուրքական MAM-L հրթիռը ոչնչացնում է ռուսական «Պանցիր» համակարգը
23.04.2021 | 16:11   ***
Թուրքական MAM-L հրթիռը ոչնչացնում է ռուսական «Պանցիր» համակարգը
Հայաստանը պլանավորում է արևային պանելներ ու ալկոհոլային խմիչքներ արտահանել Կանադա
23.04.2021 | 16:07   ***
Հայաստանը պլանավորում է արևային պանելներ ու ալկոհոլային խմիչքներ արտահ...
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ
23.04.2021 | 16:04   ***
Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առեր...
Ուկրաինան Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում
23.04.2021 | 15:44   ***
Ուկրաինան Նեթանյահուին խնդրել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցութ...
«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը». The Fresno Bee-ն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
23.04.2021 | 15:36   ***
«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադ...
Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել
23.04.2021 | 15:30   ***
Նոր Նորքի մի գետնանցումում պատանու են դանակահարել
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար. նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին
23.04.2021 | 15:27   ***
Մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերո...
Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը
23.04.2021 | 15:17   ***
Համապետական ծառատունկի ընթացքում տնկվող ծառերի թիվը կանցնի 360 հազարը
«Ղրիմի թեմայով քննարկելու բան չկա». Կրեմլում նշել են` ինչի շուրջ կարող են զրուցել Պուտինն ու Զելենսկին հավանական հանդիպման ժամանակ
23.04.2021 | 14:51   ***
«Ղրիմի թեմայով քննարկելու բան չկա». Կրեմլում նշել են` ինչի շուրջ կարող...
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալությունը. փաստաբան
23.04.2021 | 14:44   ***
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց սյունեցիներից Արայիկ Թումանյանի ձերբակալո...
«Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի». Newsweek-ը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
23.04.2021 | 14:31   ***
«Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի». Ne...
Հայկ  Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ (տեսանյութ)
23.04.2021 | 14:25   ***
Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ (տեսանյութ)
ԱՄՆ-ն խոստանում է ուշադիր հետևել Ռուսաստանին և Ուկրաինային
23.04.2021 | 14:21   ***
ԱՄՆ-ն խոստանում է ուշադիր հետևել Ռուսաստանին և Ուկրաինային
Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. «Մաաթ» հիմնադրամի ղեկավար
23.04.2021 | 14:17   ***
Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. «Մաաթ» հի...
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ
23.04.2021 | 14:07   ***
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի...
Ռուսաստանը վտարել է լեհ դիվանագետների
23.04.2021 | 13:58   ***
Ռուսաստանը վտարել է լեհ դիվանագետների
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմբագրականը
23.04.2021 | 13:52   ***
Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմ...
Սիրիայում գալիք նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ կլինեն. Թուրքիայի ԱԳՆ
23.04.2021 | 13:45   ***
Սիրիայում գալիք նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ կլինեն. Թուրքիա...
Բոլորը

«Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցողը Հայաստանի ներքին հարցն է և ցանկալի է, որ ներքաղաքական խնդիրները լուծվեն խաղաղ ու սահմանադրական ճանապարհով։ Սա է Ռուսաստանի դիրքորոշումն ու այն անփոփոխ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։Մեր զրուցակիցն ընդգծեց՝ այդուհանդերձ, Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին. «Ուզեք թե չուզեք, քաղաքական սուր ճգնաժամը խանգարում է Հայաստանի զարգացմանը, խոչընդոտում կառավարմանը։ Պարբերաբար պետական շենքեր, նախարարություններ են գրավում, ինչը կառավարման ճգնաժամ է առաջացնում։ Ինչ-որ լուծում պետք է գտնվի, իսկ թե ինչպիսի լուծում՝ քաղաքական ուժերը պետք է որոշեն։ Հարցն այստեղ այն է, թե ինչքանով է վարչապետ Փաշինյանը պատրաստ կոմպրոմիսային լուծման։ Շատ դժվար է այժմ դատողություններ անել»։Տարասովը նաև նկատեց, որ աշխարհի ամենատարբեր երկրներում նման խոշոր պարտություններից հետո առաջնորդները հրաժարական են տալիս։ Մինչդեռ, ըստ քաղաքագետի, իշխող թիմին հաջողվել է դիսկուրսը տեղափոխել նախկինների դեմ պայքարի դաշտ. «Պարադոքս է։ Նման պարտություններից հետո սովորաբար իշխանությունները հրաժարական են տալիս։ Հիմա Փաշինյանն ասում է, որ պարտության մեղավորը գեներալիտետն էր, և որ նրանց վրա կար նախկին իշխանությունների ազդեցությունը։ 2 միլիոն հայության մեջ չկայի՞ն այլ գեներալներ, որ մինչ այժմ պաշտոնավարում էին նախկին իշխանությունների ենթակա գեներալները։ Մի փոքր տարօրինակ իրավիճակ է։ Հասկանալի է, որ ամբողջ հայրությունն այժմ ողբերգություն է ապրում, ու այս իրավիճակը շատ ծանր է բոլորի համար, բայց լուծումներ են պետք։ Հարցն այն է, որ հայերը ոչ միայն Ղարաբաղն են կորցրել, այլ նկատենք, որ շատ մեծ անկում է ապրել հայկական Սփյուռքի հեղինակությունը, այդ թվում նաև Ռուսաստանում»։Քաղաքագետը նկատեց՝ արդեն հստակ է, թե ինչպես Փաշինյանը մտավ պատմություն, իսկ թե ինչպես դուրս կգա այդ պատմությունից՝ առայժմ անհայտ է։Ինչ վերաբերում է Ռուսաստանում ապրող հայերի և հատկապես օլիգարխների տրամադրվածությանը, Ստանիսլավ Տարասովն ընդգծեց. «Նախ և առաջ նկատենք, որ Ռուսաստանում բնակվող հայերը Ռուսաստանի քաղաքացի են։ Այո՛, իրենք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին, և մենք այդ առումով որևէ առարկություն չունենք։ Կան այնպիսիք, որոնք աջակցում են Փաշինյանին, կան նաև այնպիսիք, որոնք դեմ են Փաշինյանին, համարում են, որ նա հասարակությանը տրամադրել է իրար դեմ, և որ նրա պատճառով կորցվել է ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև հայկական պետականության կորստի վտանգ կա։ Դա նրանց անձնական կարծիքն է, ու Մոսկվան այդտեղ որևէ միջամտություն չունի»։

Նյութի աղբյուր՝ www.1in.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0