Ավստրիայում Pfizer и BioNTech-ով պատվաստվումից հետո 41 մարդ մահացել է
Ավստրիայի վերահսկողական ծառայությունը կորոնավիրուսի դեմ «Pfizer – BioNTech» պատվաստանյութով պատվաստված 41 մարդու մահվան վերաբերյալ տեղեկություն է ստացել: Այս մասին ասվում է Անվտանգության գծով ֆեդերալ գերատեսչության հաշվետվության մեջ: Հետազոտությունն արված է 2020 թվականի դեկտեմբերի 27-ից 2021 թվականի փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում:Ուսումնասիրելով մահվան հանգամանքները՝ երեք պացիենտի մոտ բացառվել է պատվաստանյութի հետ կապը:«11 մարդ պատվաստվել է COVID-19-ով հիվանդանալու գաղտնի շրջանում ու մահացել: 19 մարդ ավելի վաղ ունեցել է լուրջ հիվանդություններ, որոնք, ենթադրաբար, դարձել են մահվան պատճառ: Մյուս 8 դեպքերը դեռ ճշտվում են: Պատվաստանյութի հետ կապ դեռ չի հաստատվել»,-ասված է հաշվետվության մեջ:Նշվում է նաև, որ առաջին փուլում պատվաստվողները հիմնականում տարեց մարդիկ էին: Ենթադրվում է, որ ընթացիկ շրջանում կարող էին ի հայտ գալ մահվան բնական պատճառներ: Այլ կերպ ասած՝ կապված ոչ թե պատվաստման, այլ առողջական խնդիրների հետ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։
Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ
0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |