booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմբագրականը

Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմբագրականը



Լրահոս

Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
13.05.2021 | 1:00   ***
Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու առաջին դեպքը
13.05.2021 | 0:53   ***
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու ա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
13.05.2021 | 0:45   ***
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում
13.05.2021 | 0:29   ***
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են...
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
13.05.2021 | 0:21   ***
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ
13.05.2021 | 0:11   ***
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մ...
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին
13.05.2021 | 0:03   ***
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հ...
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
13.05.2021 | 0:01   ***
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացնել
12.05.2021 | 23:54   ***
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացն...
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայություններով
12.05.2021 | 23:47   ***
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայությունն...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներ
12.05.2021 | 23:38   ***
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախա...
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
12.05.2021 | 23:24   ***
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ
12.05.2021 | 23:15   ***
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ...
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջատել, դարձնել ՌԴ-ի մաս․ Արամ Սարգսյան
12.05.2021 | 23:08   ***
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջ...
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
12.05.2021 | 23:00   ***
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
12.05.2021 | 22:52   ***
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո
12.05.2021 | 22:46   ***
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպու...
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը պաշտպանելու համար
12.05.2021 | 22:36   ***
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպան...
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
12.05.2021 | 22:31   ***
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների մուտքը
12.05.2021 | 22:25   ***
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների ...
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարարություն
12.05.2021 | 22:19   ***
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարա...
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
12.05.2021 | 22:12   ***
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
12.05.2021 | 22:06   ***
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրեսիվ են դառնում
12.05.2021 | 21:53   ***
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրե...
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
12.05.2021 | 21:36   ***
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
12.05.2021 | 21:29   ***
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրանցվել
12.05.2021 | 21:23   ***
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրա...
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մասին, մի օգտագործեք պետական սահման տերմինը
12.05.2021 | 21:14   ***
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մաս...
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը
12.05.2021 | 21:07   ***
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադ...
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
12.05.2021 | 20:56   ***
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
Բոլորը

Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Պարբերականը գրում է, որ թեպետ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է Հոլոքոստից հետո, սակայն այդ երկրում մինչ օրս շատ քիչ է խոսվում հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մասին: «Պատճառն այն է, որ հրեական պետությունը, որը տուն դարձավ նրանց համար, ովքեր ականատեսը եղան իրենց 6 միլիոն հայրենակիցների ոչնչացմանը նացիստների կողմից, դեռևս պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի»,- գրում է The Jerusalem Post-ը:

Պարբերականը նշում է՝ կան դրական ազդակներ, որ այս տարի ի վերջո Սպիտակ տան ղեկավարը՝ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեպետ այդ քայլը լարելու է հարաբերություններն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Ինչպես ԱՄՆ պարագայում, այնպես էլ Իսրայելի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելը մինչ օրս մեծամասամբ պայմանավորված է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները լարելու հեռանկարով:

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ 2018 թվականին խորհրդարանական Թամար Զանդբերգն առաջ էր քաշել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, սակայն այն հանդիպեց Իսրայելի կառավարության դիմադրությանը և չընդունվեց: Հետագայում նման նախաձեռնություններով հանդես եկան նաև պատգամավորներ Յաիր Լապիդն ու Գիդեոն Սաարը, սակայն դրանք ևս աջակցություն չստացան:

«Ավանդաբար, բացատրությունը, թե ինչու է Իսրայելը ձախողում այս հարցում, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը ցանկանում է հնարավորություն թողնել բարելավելու կապերը Թուրքիայի հետ, որն իր ակնհայտ նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին: Սա ակնհայտ երևաց նախորդ աշնանը, երբ Իսրայելը զենքեր մատակարարեց Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի տարածքում կռվում էր հայերի դեմ:

Մինչդեռ մեկը չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Այո, Իսրայելն ունի աշխարհաքաղաքական հաշվարկներ, և դրանք չպետք է անտեսվեն, սակայն այն ունի նաև բարոյական պարտք, որից չպետք է պարզապես ազատվի: Որպես ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության ու հետապնդումների միջով՝ հրեաները պատասխանատվություն ունեն կանգնել մյուս ժողովուրդների կողքին, ովքեր նման կոտորածներ են տեսել»,- ասվում է իսրայելական պարբերականի խմբագրականում:

The Jerusalem Post-ը նշում է, որ ժամանակն է հայերի հետ կատարվածը կոչել իր անունով՝ Ցեղասպանություն: Եվ կարիք չկա վախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը «հակասեմիթական խառնակչի վարք է դրսևորում Մերձավոր Արևելքում»:

«Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ մի օրենք է: Ժամանակն է, որ Կնեսետն ընդունի այն»,- եզրափակում է հոդվածը The Jerusalem Post-ը:

Նյութի աղբյուր՝ www.lragir.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0