booked.net booked.net booked.net booked.net


/ Աշխարհ / «Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի». Newsweek-ը՝ Բայդենի կողմից Հայոց...

«Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի». Newsweek-ը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին



Լրահոս

Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
13.05.2021 | 1:00   ***
Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու առաջին դեպքը
13.05.2021 | 0:53   ***
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու ա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
13.05.2021 | 0:45   ***
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում
13.05.2021 | 0:29   ***
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են...
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
13.05.2021 | 0:21   ***
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ
13.05.2021 | 0:11   ***
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մ...
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին
13.05.2021 | 0:03   ***
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հ...
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
13.05.2021 | 0:01   ***
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացնել
12.05.2021 | 23:54   ***
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացն...
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայություններով
12.05.2021 | 23:47   ***
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայությունն...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներ
12.05.2021 | 23:38   ***
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախա...
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
12.05.2021 | 23:24   ***
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ
12.05.2021 | 23:15   ***
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ...
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջատել, դարձնել ՌԴ-ի մաս․ Արամ Սարգսյան
12.05.2021 | 23:08   ***
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջ...
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
12.05.2021 | 23:00   ***
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
12.05.2021 | 22:52   ***
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո
12.05.2021 | 22:46   ***
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպու...
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը պաշտպանելու համար
12.05.2021 | 22:36   ***
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպան...
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
12.05.2021 | 22:31   ***
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների մուտքը
12.05.2021 | 22:25   ***
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների ...
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարարություն
12.05.2021 | 22:19   ***
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարա...
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
12.05.2021 | 22:12   ***
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
12.05.2021 | 22:06   ***
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրեսիվ են դառնում
12.05.2021 | 21:53   ***
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրե...
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
12.05.2021 | 21:36   ***
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
12.05.2021 | 21:29   ***
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրանցվել
12.05.2021 | 21:23   ***
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրա...
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մասին, մի օգտագործեք պետական սահման տերմինը
12.05.2021 | 21:14   ***
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մաս...
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը
12.05.2021 | 21:07   ***
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադ...
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
12.05.2021 | 20:56   ***
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
Բոլորը

Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է էսսեների հեղինակ Դենիել Չոլակյանի հոդվածը, որում անդրադարձ է կատարվում ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման թեմային:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի անդրադարձը. 

«Կան մարդիկ, որոնք ծնվում են բեռը` արդեն ուսերին, և այն իրենց հետ քարշ են տալիս ամենուր: Սա  խանգարող հանգամանք է, որից հնարավոր չէ ազատվել: Պատկերացրեք շղթաներ և ցեմենտի բլոկներ՝ չներող և թույլ չտվող: Դրանք դեն նետելու տարբերակ չկա, հնարավոր չէ հրաժարվել դրանցից, մի կողմ դնել, ասել ոչ, շնորհակալություն, ավելի լավ կլինի՝ հրաժարվեմ: Բայց դրանց առկայության դեպքում կարող եք որոշակի ուժ զարգացնել, գուցե տարեցտարի մկաններ հավաքեք այդ ծանրությունը քարշ տալուց: Կարող եք որոնել եղանակներ, որպեսզի այդ բեռը կառավարելը մի փոքր ավելի դյուրին դառնա: Գուցե կարող եք մի փոքր մանրացնել ցեմենտի բլոկները և վերադասավորել շղթաները: Միգուցե, երբեմն շղթաներով մեկ այլ մարդ հայտնվի, և դուք նստեք միասին և խոսեք շղթաների մասին, և մի փոքր հանգստություն զգաք՝ գիտակցելով փաստը, որ դուք մենակ չեք, ինչ-որ մեկը մի փոքր հասկանում է` ինչ է նշանակում ապրել մի ծանր բանի հետ, որը միշտ քարշ է գալիս քո հետևից:

Սփյուռքում հայ լինել նշանակում է, որ այդ շղթաներն ու այդ բլոկներն անընդհատ հետևում են քեզ ամեն պահի, ամեն օրվա ամեն վայրկյան, և դու քեզ ամեն տարի հարցնում ես՝ միգուցե ինչ-որ մեկը մտածո՞ւմ է քեզ օգնելու մասին՝ մի փոքր թեթևացնելով այդ ծանրությունը: 

Ամերիկահայ լինել նշանակում է տարին մեկ անգամ՝ ծնունդից ի վեր, կրկնել նույն փորձն անընդհատ: Ապրիլի 24-ը՝ մեր Ցեղասպանության հիշատակի օրը, գալիս է, և մենք այնպիսի «պար ենք պարում», որն այնքան կրկնվող է, որ կարող ես արդեն գոռալ: Արդյոք այս տարի ԱՄՆ-ն կնկատի՞ մեր շղթաները, մեր ծանրությունը, մեր կրած բեռները, մեր ընտանիքների ճշմարտությունն ու մեր պատմությունը: Մեր քվեների կարիքն ունեցող քաղաքական գործիչները միշտ խոստանում են, որ կանեն դա: Օրինակ՝ նրանք ասում են այսպիսի բաներ. «Ամերիկան արժանի է մի առաջնորդի, որը ճշմարտացիորեն խոսում է Հայոց ցեղասպանության մասին»: Եվ մենք նրանց անընդհատ տալիս ենք մեր վստահությունը, մեր ձայները և էներգիան, որովհետև ի՞նչ ընտրություն ունենք բացի հուսալուց: Միգուցե հույսը հիմարի թթվածինն է, բայց առանց դրա մեր կրակը կմարի:

Բայց ամեն տարի նրանք ստում են: Նրանք անընդհատ ստում են մեզ և մեր մասին: Մենք բարձր ենք պահում մեր շղթաները և ցեմենտի բլոկները, և նրանք ձևացնում են, թե չեն տեսնում դրանք` միաժամանակ հարցնելով, թե արդյոք կարող ենք պարզապես մի փոքր ավելի անաղմուկ շարժվել, պարզապես մի փոքր պակաս անհարմար զգալ մեր շղթաներով և ցեմենտի բլոկներով շղթայված: Գուցե ամենավատն այն է, որ նրանք ստում են, մինչ մեզ ասում են, որ իրենք գիտեն, որ ստում են, և մեզ համար անընդունելի է և անկեղծորեն մի փոքր ագրեսիվ է`շարունակ ցանկանալ այն, որ նրանք ճշմարտությունն ասեն:

Մեզ տարեցտարի ստում են ու ասում են, և մեզանից բացի ոչ ոք ոչ մի բառ չի ասում: Մենք այդ զգալուց ուղղակի վառվում ենք արմատականների նման: Նախկինում ինձ հարցրել են՝ ինչո՞ւ չես կարող պարզապես առաջ շարժվել: Արդյոք նրանց հիշատակն ավելի լավ նպատակի չէ՞ր ծառայի` օգնելով պայքարել ներկայիս ցեղասպանությունները կանխելու համար: Ի պատասխան այս հարցադրմանը՝ ես նշում եմ՝ ի՞նչ հույս ունենք անել դա մի երկրում, որը չի ցանկանում բարձրաձայնել ճշմարտությունը:

Ինձ ասել են, որ դա պարզապես այնքան էլ կարևոր ներքին խնդիր չէ: Բայց ես ամերիկացի եմ: Սա իմ տունն է, իմ միակ տունը: Եվ ես մեծացել եմ մի տան մեջ, որը բազմիցս ստել է ինձ իմ սեփական պատմության մասին: 

Ինձ չի զարմացնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը շարունակում է վառել իմ համայնքը և աշխարհի մնացած մասը: Այն, ինչ անում է նա, դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Դա թուրքական հասարակությունն է, որին նա դավաճանում է:

«Երկու ազգ, մեկը պետություն» համարող երկրների քայլը, որոնք անցյալ տարի 44 օր շարունակ համագործակցել են միմյանց հետ հայերի դեմ հարձակվելու համար՝ համավարակի և ԱՄՆ-ում բուռն ընտրությունների քողի տակ, սարսափելիորեն նման էր այն բանին, թե ինչպես էր տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: 

Ի՞նչ կնշանակի Միացյալ Նահանգների կողմից որպես պատմական փաստ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը:

Դժվար կլինի հավանական ճանաչումը համարձակություն անվանել, հատկապես որ Թուրքիայի հետ մեր դաշնակցային հարաբերությունները սրվել են: Միակ բանը մնում է միշտ կեղծ հնչող արդարացումը, միամիտ զառանցանքը, թե «ցեղասպանություն» բառը չօգտագործելը ինչ-որ կերպ կհանգեցնի նրան, որ Էրդողանի Թուրքիան ինչ-որ ջանքեր կգործադրի Հայաստանի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու հարցում: Հայաստանը երբեք ապահով չի լինի, քանի դեռ Էրդողանը ղեկավարում է Թուրքիան, իսկ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանը: Եթե Ամերիկան մտածում է Հայաստանի անվտանգության մասին, ապա երկիրը չարամիտ ավտոկրատների ձեռքում թողնելը դա ցույց տալու տարօրինակ միջոց է:

Եթե անկեղծ լինեմ, կատարվածից 106 տարի անց միայն ճանաչումն անձամբ ինձ համար մեծ նշանակություն չի ունենա: Իհարկե, լավ կլինի ունենալ պատմական գրառում: Մեր հույսը վաղուց եղել է այն, որ այդ քայլը կօգնի պարզել, թե երբ է տեղի ունենում ցեղասպանություն և թե երբ է պետք հրատապ միջամտել դրան»:

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0