booked.net booked.net booked.net booked.net


/ Աշխարհ / «Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը». The Fresno...

«Ժամանակն է՝ ԱՄՆ նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը». The Fresno Bee-ն՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին



Լրահոս

Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
13.05.2021 | 1:00   ***
Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու առաջին դեպքը
13.05.2021 | 0:53   ***
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու ա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
13.05.2021 | 0:45   ***
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում
13.05.2021 | 0:29   ***
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են...
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
13.05.2021 | 0:21   ***
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ
13.05.2021 | 0:11   ***
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մ...
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին
13.05.2021 | 0:03   ***
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հ...
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
13.05.2021 | 0:01   ***
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացնել
12.05.2021 | 23:54   ***
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացն...
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայություններով
12.05.2021 | 23:47   ***
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայությունն...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներ
12.05.2021 | 23:38   ***
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախա...
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
12.05.2021 | 23:24   ***
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ
12.05.2021 | 23:15   ***
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ...
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջատել, դարձնել ՌԴ-ի մաս․ Արամ Սարգսյան
12.05.2021 | 23:08   ***
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջ...
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
12.05.2021 | 23:00   ***
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
12.05.2021 | 22:52   ***
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո
12.05.2021 | 22:46   ***
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպու...
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը պաշտպանելու համար
12.05.2021 | 22:36   ***
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպան...
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
12.05.2021 | 22:31   ***
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների մուտքը
12.05.2021 | 22:25   ***
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների ...
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարարություն
12.05.2021 | 22:19   ***
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարա...
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
12.05.2021 | 22:12   ***
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
12.05.2021 | 22:06   ***
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրեսիվ են դառնում
12.05.2021 | 21:53   ***
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրե...
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
12.05.2021 | 21:36   ***
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
12.05.2021 | 21:29   ***
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրանցվել
12.05.2021 | 21:23   ***
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրա...
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մասին, մի օգտագործեք պետական սահման տերմինը
12.05.2021 | 21:14   ***
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մաս...
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը
12.05.2021 | 21:07   ***
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադ...
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
12.05.2021 | 20:56   ***
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
Բոլորը

The Fresno Bee ամերիկյան պարբերականը հրապարակել է ամերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանի հոդվածը, որում անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպության հավանական ճանաչմանը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը. 

«Եթե Լաս Վեգասը գրազ գար այն բանի վրա, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը Հայոց ցեղասպանության մասին նախագահի ամենամյա հայտարարության մեջ, ես խաղադրույք կկատարեի «այո» տարբերակի վրա:

Դուք կարծում եք, որ դա անիմաստ է, քանի որ պատմաբանները համաձայն են, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի, 300 000 ասորիների և անթիվ հույների իստեմատիկ ոչնչացումը ցանկացած սահմանմամբ ցեղասպանություն էր: 

Միայն ականատեսների վկայություններն ու հուշերը ամբողջական գրադարան են լցնում, իսկ լրատվամիջոցները ժամանակին լայնորեն լուսաբանում էին Հայոց ցեղասպանության թեման: New York Times-ը հատկապես նպատակադրված էր կոտորածների մասին իրազեկվածության բարձրացմանը՝ ավելի քան 100 հոդված հրապարակելով վայրագությունների և կոտորված հայերի ցնցող թվերի մասին:

Մենք գիտենք նաև, թե ինչ են տեսել ամերիկացի դիվանագետները ներկայիս արևելյան Թուրքիայի տարածքում, և թե ինչպես է Օսմանյան կայսրությունում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուն  կատաղի կերպով կռվել Ցեղասպանության «ճարտարապետ» Թալեաթ փաշայի հետ բնաջնջման քաղաքականության հարցի շուրջ:

Գերմանացիները նույնպես ականատես են եղել դրան, և չնայած ոմանք սարսափում էին դրանից, մյուսները ոգեշնչվում էին: Օսվենցիմի հրամանատար Ռուդոլֆ Հոեսը այնտեղ էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1920-ականների սկզբին Հայնրիխ Հիմլերը մտածում էր Աթաթուրքի կողմից ստեղծված Թուրքիայի Հանրապետություն տեղափոխելու մասին, իսկ Ադոլֆ Հիտլերը իր աշխատասենյակում պահում էր Աթաթուրքի կիսանդրին:

Հոլոքոստը կարող էր տեղի ունենալ՝ առանց Հայոց ցեղասպանության նախադեպի: Բայց պատմաբան Շտեֆան Իհրիգն իր «Արդարացնելով Ցեղասպանությունը» գրքում համոզիչ կերպով պնդում է, որ երիտասարդ նացիստները այնտեղ էին, երբ երիտթուրքերը աշխատում էին, և նրանք տեսնում էին, թե որքան հեշտ է ազգի խնդիրները բարդել էթնիկ փոքրամասնությունների վրա, ապա ռացիոնալացնել նրանց սպանությունը: 1939 թ.-ի օգոստոսի 22-ին Լեհաստանում Հիտլերը, դիմելով Վերմախտի հրամանատարներին, ասել է՝ «ինքը ստեղծել է մահապարտների կազմավորում՝ նրանց հրամայելով անխնա և առանց կարեկցանքի կյանքից զրկել լեհական ծագմամբ կանանց, տղամարդկանց և երեխաների: Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:

Բայց ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, վախենալով զայրացնել Թուրքիային, որը կատաղիորեն պնդում է, որ իրենց օսմանյան պապերի ու նախապապերի ձեռքերն արյունոտ չեն: Փոխարենը, ամերիկացի նախագահները միշտ գտել են հոմանիշներ, որոնք ավելի ականջահաճո են Թուրքիայի համար:

Ես հավատում եմ, որ այս տարի կարող է այլ լինել:

Նախ, քարոզարշավի ժամանակ,  նախագահի թեկնածու Բայդենն ասել էր, որ սպանդը կկոչի «ցեղասպանություն»: Ես նրան ընկալում եմ որպես իր խոսքի տեր մարդ:

Երկրորդ, մենք վերջին տասնամյակում հետևողականորեն տեսել ենք, թե ինչ դատապարտելի դաշնակից է Թուրքիան: 2015 թվականին ես կանգնած էի Թուրքիայի հետ սիրիական սահմանին և տեսել եմ, թե ինչ հեշտությամբ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  զինվորները հետ ու առաջ տեղաշարժվում: 2020 թվականի աշնանը Թուրքիան օգնել էր Ադրբեջանի անառարկելի հարձակմանը Արցախի հայկական հանրապետության վրա՝ զենք տրամադրելով (ներառյալ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր) և վարձկան զինվորներ տեղափոխելով ադրբեջանական բանակ՝ հետագա օգնություն ցուցաբերելու համար:

Երրորդ, Միացյալ Նահանգները ոչինչ չի ձեռնարկել անցյալ տարի Արցախի վրա ադրբեջանական այդ հարձակումը կասեցնելու համար: Մենք երբեք պատժամիջոցներ չենք կիրառել Թուրքիայի կամ Ադրբեջանի նկատմամբ՝ պահանջելով երկներից կանգ առնել: Մենք ոչինչ չենք ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը հայ ռազմագերիներին վերադարձնի: Միայն ընդունելը, որ Օսմանյան կայսրությունը պատասխանատու էր ցեղասպանության համար մեկ դար առաջ, չի շտկի այդ բարոյական բացթողումները, բայց դա իրական քաղաքականության աշխարհում ազդանշան կուղարկի Էրդողանին առ այն, որ ԱՄՆ-ն կրկին ներգրավված է միջազգային դիվանագիտության մեջ, և որ երկիրը չի մոռանում Կովկասի մասին:

Չորրորդ, ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին ճնշող մեծամասնությամբ քվեարկել էրայն բանաձևերի օգտին, ըստ որոնց՝ իրականացված սպանդը «ցեղասպանություն» էր, և դրանով երկինքը փուլ չի եկել: 

Հինգերորդ, պատմաբանները նշում են, որ ցեղասպանությունն ավարտին հասցնելու վերջին փուլը դրա ժխտումն է, և այդ հերքումը դառնում է հաջորդ փուլի սկիզբը: Ինչպես իմ վեպերից մեկի հերոսն է ասում՝ «հայերին, հրեաներին, կամբոջացիներին, բոսնիացիներին և ռուանդացիներին կապող մի տող կա: Ակնհայտորեն ավելի շատ բան կա, բայց իրականում որքան ցեղասպանություն կարող է տեղավորվել մեկ նախադասությունում»:

Հիմա ես անընդհատ սխալվում եմ: Ես 2016 թվականին The New York Times պարբերականում գրել էի, որ երբեք չէի մտածի, որ Արցախն ու Հայաստանը պատերազմում կպարտվեն Ադրբեջանին: Չորս տարի անց նրանք պարտվել են:

Բայց եթե Նևադայում գրասենյակները այս շաբաթ սկսեն խաղադրույքներ կատարել, ես գիտեմ, թե որտեղ ինչի վրա խաղադրույք կկատարեի: Փաստն այն է, որ ժամանակն է՝ Ամերիկայի նախագահը ցեղասպանություն անվանի Հոլոքոստի համար նախադեպ դարձած ջարդերը և հայ ժողովրդի բռնի արտաքսումը սեփական հայրենիքից»:

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0