booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / ԱԺԲ-ի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանո...

ԱԺԲ-ի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը



Լրահոս

Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
13.05.2021 | 1:00   ***
Քարաջիչը ցմահ պատիժը կշարունակի կրել Մեծ Բրիտանիայում
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու առաջին դեպքը
13.05.2021 | 0:53   ***
Սլովենիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակվելու ա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
13.05.2021 | 0:45   ***
Անհայտ կորած համարվող փոխգնդապետ Մարատ Ղարայանը զոհվել է պատերազմում
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում
13.05.2021 | 0:29   ***
Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են...
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
13.05.2021 | 0:21   ***
Մարտական ուղղաթիռների հարցում Ռուսաստանը զիջել է ԱՄՆ-ին
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մեջ
13.05.2021 | 0:11   ***
Պաղեստինի նախագահը Իսրայելին մեղադրել է Երուսաղեմում էթնիկ զտումների մ...
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հովիվին
13.05.2021 | 0:03   ***
Ադրբեջանական զինվորականները զենքի ցուցադրումով սպառնացել են Վերիշենի հ...
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
13.05.2021 | 0:01   ***
Ե՞րբ հնարավոր կլինի ուղևորվել Եվրոպա
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացնել
12.05.2021 | 23:54   ***
Եվրախորհրդարանը մտադիր է հունիսին Ստրասբուրգում լիագումար նիստ անցկացն...
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայություններով
12.05.2021 | 23:47   ***
Արսենալն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են «Լիոնի» խաղացողի ծառայությունն...
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատարի մեջ. կան վիրավորներ
12.05.2021 | 23:38   ***
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 07-ը մխրճվել է Պաշտպանության նախա...
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
12.05.2021 | 23:24   ***
Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ
12.05.2021 | 23:15   ***
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ...
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջատել, դարձնել ՌԴ-ի մաս․ Արամ Սարգսյան
12.05.2021 | 23:08   ***
Զգուշացնում եմ՝ սա ռուսական կազմակերպված խաղ է՝ Սյունիքն ու Արցախը անջ...
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
12.05.2021 | 23:00   ***
ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
12.05.2021 | 22:52   ***
Իսպանիայում հարկային ստուգում են սկսել Խուան Կառլոս I-ի նկատմամբ
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո
12.05.2021 | 22:46   ***
Չավուշօղլուն գրառում է արել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպու...
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը պաշտպանելու համար
12.05.2021 | 22:36   ***
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինկենին Իսրայելի ինքնապաշտպան...
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
12.05.2021 | 22:31   ***
Եվրո–2020–ի ֆավորիտները՝ Ռոբերտո Մանչինիի վարկածը
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների մուտքը
12.05.2021 | 22:25   ***
Ճապոնիան արգելել է Հնդկաստանից, Նեպալից եւ Պակիստանից օտարերկրացիների ...
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարարություն
12.05.2021 | 22:19   ***
Լավրովի խոսքը պետք է ընկալել որպես Հայաստանի շրջանների աճուրդի հայտարա...
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
12.05.2021 | 22:12   ***
Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով 16 հարկանի շենք է փլուզվել
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
12.05.2021 | 22:06   ***
ՄաքԳրեգորը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող մարզիկ՝ ըստ Forbes-ի
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրեսիվ են դառնում
12.05.2021 | 21:53   ***
Կորոնավիրուսի դեմ պատվաստմանը սպասող հուսահատ գերմանացիներն ավելի ագրե...
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
12.05.2021 | 21:36   ***
Իրավապահները Հարժիս գյուղում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
12.05.2021 | 21:29   ***
Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրանցվել
12.05.2021 | 21:23   ***
Սաուդյան Արաբիայի թագավորը եւ թագաժառանգը որպես օրգանների դոնոր են գրա...
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մասին, մի օգտագործեք պետական սահման տերմինը
12.05.2021 | 21:14   ***
Հարգելիներս, երբ խոսում եք հայ-ադրբեջանական , այսպես ասած, սահմանի մաս...
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների հարցը
12.05.2021 | 21:07   ***
Մարուքյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադ...
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
12.05.2021 | 20:56   ***
Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին
Բոլորը

Ազգային-ժողովրդավարական բեւեռի նամակը ԱՄՆ դեսպան ԼԻն Մ. Թրեյսիին՝ շտապ և գործուն միջամտությամբ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը.

«Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո դեսպան տիկին ԼԻն Մ. Թրեյսի,

Ուղիղ 101 տարի առաջ, այս օրը հաստատվեցին պաշտոնական դիվանագիտագական հարաբերություններ ԱՄՆ և Հայաստանի հանրապետության միջև: Ցավոք, այդ հարաբերությունները դադարեցվեցին Հայաստանի ռուս բոլշևիկյան-թուրք քեմալական բռնազավթման և Հայաստանի ինքնիշխանության կորստի հետևանքով: Այսօր էլ Հայաստանը կանգնած է նույն՝ ռուս-թուրքական բռնազավթմամբ ինքնիշխանության կորստի վտանգի առաջ և այդ պարագաներում չափազանց կարևոր է ՀՀ ինքնիշխանության պահպանման, ժողովրդավարության հաստատման, ինչպես նաև Արցախյան խնդրի խաղաղ, երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մարդու ու ազգի իրավունքի պաշտպանության դիրքերից հայ ժողովրդին ցուցաբերվող ԱՄՆ կառավարության մշտական աջակցությունը: Ուստի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խնդրում է Ձեզ ԱՄՆ իշխանություններին փոխանցել մեր խորին երախտագիտությունը նման աջակցության համար:

2020 թ. սեպտեմբերին, այլ երկրներից ներգրավված վարձկանների օժանդակությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան այժմ թևակոխել է նոր փուլ, որը վտանգում է արդեն բուն Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: Դրա մասին են վկայում Բաքվում հայ 200 ռազմագերիների պատանդի կարգավիճակում պահելը, ԵԽԽՎ-ում այդ հարցի քննարկման դեմ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ պայմանավորված «դեմ» քվեարկությունը, Բաքվում բացօդյա «հաղթանակի թանգարանի» հիմնադրմամբ հակահայկական և հակամարդկային քաղաքականության ցինիկ պաշտոնականացումը, հայկական Սյունիքի մասին հնչող տարբեր հայտարարություններն ու ռուսական կողմից այդ տարածքի նկատմամբ ռազմական վերահսկողության սահմանման գործողությունները: Իրադարձությունների զարգացումները ակնհայտորեն վկայում են պուտին-էրդողան-ալիևյան համակարգված ծրագրի գոյության մասին, որի նպատակն է Հայաստանի ամբողջական գաղութացմամբ, հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկմամբ տարածաշրջանում բացարձակ վերահսկողության սահմանումը: Իրան-Հայաստան սահմանի ամբողջ երկայնքով մեկ հաստատելով ռուսական ռազմական վերահսկողություն Սյունիքում, փորձ է արվում նաև հաստատել ամբողջական վերահսկողություն Արեւելյան Եվրոպա-Վրաստան-Հայաստան-Իրան հեռանկարային կապի վրա կամ խզել այն ընդհանրապես:

Հարգարժան տիկին դեսպան, Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բեւեռը բարձր է գնահատում օրերս Սյունիք կատարված Ձեր այցը, ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումները, դա դիտելով որպես մեր երկրի ու պետության հանդեպ ԱՄՆ համերաշխության, ԱՄՆ տարածաշրջանային և Հայասատանի կենսական շահերի համընկման հերթական արտահայտություն:

Ելնելով վերը բերված փաստարկումներից, 20-րդ դարի հայոց ցեղասպանության տարեդարձի նախօրյակին Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռը դիմում է ԱՄՆ իշխանություններին հորդորով, շտապ և գործուն միջամտությամբ աջակցել Հայաստանին ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, ընդհուպ մինչև ֆիզիկական գոյության պահպանմանը, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի, հանուն երկարատև հեռանկարով հայ-ամերիկյան փոխադարձ շահերով ամրապնդվելիք իրական բարեկամության:

Խորին հարգանքներով՝ Հայաստանի Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»:

 

Նյութի աղբյուր՝ www.facebook.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

2 0 0 0 0 0