booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստում



Լրահոս

Քվեարկության արդյունքները՝ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում
20.06.2021 | 22:17   ***
Քվեարկության արդյունքները՝ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում
Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանին կոչ է արել հրաժարվել Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելուց
20.06.2021 | 22:13   ***
Թուրքիայի արտգործնախարարը Հունաստանին կոչ է արել հրաժարվել Միջերկրական...
ArmnewsOnline TV Youtube chanel
Քվեարկության արդյունքները՝ Աշոցք-Վարդաղբյուր 30/21 ընտրատեսամասում
20.06.2021 | 22:08   ***
Քվեարկության արդյունքները՝ Աշոցք-Վարդաղբյուր 30/21 ընտրատեսամասում
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները
20.06.2021 | 22:04   ***
Զախարովան մեկնաբանել է ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասի...
Եվրո-2020․ Իտալիան ուժեղ էր Ուելսից, Շվեյցարիան՝ թուրքերից
20.06.2021 | 22:02   ***
Եվրո-2020․ Իտալիան ուժեղ էր Ուելսից, Շվեյցարիան՝ թուրքերից
Լարված իրավիճակ է ստեղծվել 9/21 տեղամասում. Կարմիր բերետավորներ են ժամանել
20.06.2021 | 21:59   ***
Լարված իրավիճակ է ստեղծվել 9/21 տեղամասում. Կարմիր բերետավորներ են ժամ...
Յալթայում բնության տարերքից տուժածների թիվը հասել է 24-ի, կա զոհ
20.06.2021 | 21:44   ***
Յալթայում բնության տարերքից տուժածների թիվը հասել է 24-ի, կա զոհ
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները
20.06.2021 | 21:36   ***
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. ԿԸՀ-ն...
Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել Սարապատ համայնքում
20.06.2021 | 21:29   ***
Ի՞նչ արդյունքներ են արձանագրվել Սարապատ համայնքում
Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ հոսանքազրկվել են
20.06.2021 | 21:21   ***
Օձուն խոշորացված համայնքի բոլոր 8 գյուղերի 10 ընտրատեղամասերը քիչ առաջ...
Պաշտոնաթող գեներալ Արշավիր Ղարամյանը, արդեն խոսում է փողոցային դաժան պայքարի մասին
20.06.2021 | 21:10   ***
Պաշտոնաթող գեներալ Արշավիր Ղարամյանը, արդեն խոսում է փողոցային դաժան պ...
ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծախսերի մասին տվյալները
20.06.2021 | 21:00   ***
ԿԸՀ-ն հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժեր...
20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ
20.06.2021 | 20:54   ***
20։30-ի դրությամբ ոստիկանության «Թեժ գիծ» ստացվել է 87 ահազանգ
Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 7-րդն է
20.06.2021 | 20:49   ***
Արոնյանը Փարիզի մրցաշարում դեռևս 7-րդն է
ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել
20.06.2021 | 20:43   ***
ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն ա...
Ազատաշենի 11/11 ընտրատեղամասում կրակոցներն արձակել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի պատգամավորի թեկնածուի որդին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
20.06.2021 | 20:37   ***
Ազատաշենի 11/11 ընտրատեղամասում կրակոցներն արձակել է ընտրություններին ...
Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չի եղել
20.06.2021 | 20:26   ***
Գավառի 19/18 ընտրատեղամասի քվեատուփը կապարակնքված չի եղել
Քվեախցիկի վերևում ` տեսախցիկ .Գյումրիում խախտվել է ընտրության գաղտնի քվեարկության կարգը
20.06.2021 | 20:21   ***
Քվեախցիկի վերևում ` տեսախցիկ .Գյումրիում խախտվել է ընտրության գաղտնի ք...
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը
20.06.2021 | 20:15   ***
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է. սկսվում է քվեաթ...
Տպագրական խոտանով քվեաթերթիկները կհամարվեն վավեր, եթե, իհարկե, այլ կարգի հատուկ նշումներ չպարունակեն
20.06.2021 | 20:07   ***
Տպագրական խոտանով քվեաթերթիկները կհամարվեն վավեր, եթե, իհարկե, այլ կար...
Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմում
20.06.2021 | 19:54   ***
Ժամը 19:00-ի դրությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 145 ահազանգ ու դիմու...
Հրդեհ ահազանգ Այգեձոր փողոցում
20.06.2021 | 19:48   ***
Հրդեհ ահազանգ Այգեձոր փողոցում
Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը վստահ հաղթանակ տարավ Լիբանանի Մ-16-ի նկատմամբ
20.06.2021 | 19:40   ***
Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը վստահ հաղթանակ տարավ Լիբանանի Մ-16-...
ԱԺ անցողիկ շեմը չի հաղթահարում 2007 թվականից ի վեր հայաստանյան քաղաքական դաշտում անփոփոխ երկրորդ համարը` ԲՀԿ֊ն
20.06.2021 | 19:34   ***
ԱԺ անցողիկ շեմը չի հաղթահարում 2007 թվականից ի վեր հայաստանյան քաղաքակ...
Թալինի ոստիկանները բացահայտել են ընտրակաշառք ստանալու դեպք
20.06.2021 | 19:27   ***
Թալինի ոստիկանները բացահայտել են ընտրակաշառք ստանալու դեպք
Չենք կասկածում, որ լինելու ենք խորհրդարանում․ ԱԺԲ թեկնածու
20.06.2021 | 19:18   ***
Չենք կասկածում, որ լինելու ենք խորհրդարանում․ ԱԺԲ թեկնածու
Ընտրակաշառք, քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստում․ «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել
20.06.2021 | 19:10   ***
Ընտրակաշառք, քվեարկության արդյունքների կեղծման նախապատրաստում․ «Անկախ ...
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր. հայտնաբերվել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնականի վկայական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
20.06.2021 | 19:05   ***
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Audi A6-ը մի քանի պտույտ գլորվելով, հ...
Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտելու մասին հարցին
20.06.2021 | 18:53   ***
Քոչարյանը չպատասխանեց «Մարտի 1»-ի և «Հոկտեմբերի 27»-ի գործերը բացահայտ...
Թեժ ընտրարշավ՝ առանց ակնհայտ ֆավորիտի. միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին
20.06.2021 | 18:49   ***
Թեժ ընտրարշավ՝ առանց ակնհայտ ֆավորիտի. միջազգային մամուլն անդրադարձել ...
Բոլորը

Անվտանգության խորհրդի նիստում քննարկել ենք Սեւ լիճ տեղանքում ստեղծված իրավիճակն ու մեր հետագա քայլերը: Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը անհանդուրժելի է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը:

Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է:

Պետք է նաև արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Բայց հարկ է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա:

Կրկին ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»:

Նյութի աղբյուր՝ news.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0